Համարը 
ՀՕ-128
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2000
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածում`

ա) 3-րդ կետում «հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում» բառերը փոխարինել «ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:»:

 

Հոդված 2. Օրենքի 4 հոդվածում`

ա) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.».

բ) 2-րդ կետում «իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետում ուժը կորցրած ճանաչել «իգ» ենթակետը:

 

Հոդված 4. Օրենքի 8 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

 

«Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:»:

 

Հոդված 5. Օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:»:

 

Հոդված 6. Օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում`

ա) «բ» ենթակետը «առողջարանների» բառից հետո լրացնել «կրթական և ուսումնական հաստատությունների» բառերով.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:»:

 

Հոդված 7. Օրենքի 13 հոդվածի 3-րդ կետում «ամբողջովին նվազեցվում է» բառերը փոխարինել «չի նվազեցվում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 19 հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

 

Հոդված 9. Օրենքի 21 հոդվածում`

ա) վերնագրի «Բնական կորուստները» բառերը փոխարինել «Բնական և այլ կորուստները» բառերով.

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:».

գ) 2-րդ կետում «բնական կորստի չափերը գերազանցող» բառերը փոխարինել «բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 23 հոդվածում`

ա) «ա» ենթակետում «սույն օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել «բ» ենթակետը:

 

Հոդված 11. Օրենքի 24 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները

 

Սույն օրենքի իմաստով` անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:»:

 

Հոդված 12. Օրենքի 25 հոդվածի 2-րդ կետում «հաջորդ տարիներ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ» բառերով, և կետը լրացնել հետևյալ նախադասությամբ` «Սույն սահմանափակումը չի տարածվում բանկերի վրա:»:

 

Հոդված 13. Օրենքի 33 հոդվածում`

 

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:».

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

 

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 35 հոդվածը:

 

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 36 հոդվածի 4-րդ կետը:

 

Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 37 հոդվածը:

 

Հոդված 17. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 40 հոդվածը:

 

Հոդված 18. Օրենքի 46 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

 

«3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)`

ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8 հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.

գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:»:

 

Հոդված 19. Օրենքի 47 հոդվածից հանել 6-րդ կետի վերջին երկու մասերը:

 

Հոդված 20. Օրենքի 48 հոդվածի 2-րդ կետի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով:

 

Հոդված 21. Օրենքի 52 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

 

«Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:»:

 

Հոդված 22. Օրենքի 57 հոդվածի 1-ին կետում`

 

ա) աղյուսակը «շահաբաժիններ» բառից հետո լրացնել «տոկոսներ» բառով, և աղյուսակից հանել վերջին տողը.

բ) աղյուսակում «15» թիվը փոխարինել «10» թվով.

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն կետի առաջին մասով սահմանված դրույքաչափով հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները հարկվում են զրո դրույքաչափով, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր պայմանները`

ա) շահաբաժիններն ստացող ոչ ռեզիդենտն այդ եկամուտների մասով ենթակա չէ շահութահարկով հարկման այն երկրում, որի ռեզիդենտն է հանդիսանում.

բ) մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), որի դիմաց ստացվում են շահաբաժինները, ոչ ռեզիդենտին է պատկանել ոչ պակաս, քան երկու օրացուցային տարվա ընթացքում.

գ) շահաբաժիններ բաշխող ռեզիդենտի կանոնադրական կապիտալում շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի մասնակցությունը շահաբաժինների բաշխմանն անմիջապես նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում կազմել է ոչ պակաս, քան կանոնադրական կապիտալի 25 տոկոսը.

դ) շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը.

ե) շահաբաժինները բաշխող կազմակերպությանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքն այն մասին, որ այդ եկամուտներն ստացող ոչ ռեզիդենտը բավարարում է սույն մասի «ա» և «դ» ենթակետերով սահմանված պայմանները:»:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 22 հոդվածի «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, և 17 հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքի 22 հոդվածի «ա» ենթակետի գործողությամբ ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 5 տոկոս դրույքաչափով:

Անկախ սույն օրենքի 12 հոդվածի գործողությունից` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը (այդ թվում նաև` 2000 թվականի արդյունքներով) հարկատուի գործունեությունից կուտակված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են համախառն եկամտից նվազեցման` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-128