ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1167-Ն
«ԸՆԴԵՐՔԱԲԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ, 61-րդ և 67-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 17 հասցեում գտնվող` 120 000 000 դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը (ընդհանուր մակերեսը 1673,6 քառ. մետր)` մասնակի հատուցմամբ, 30 516 838 դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի շենքի զբաղեցրած 0,05546 հեկտար հողատարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականին հատկացնել 30 516 838 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
3) «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ և նախատեսված ծախսերի կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
6. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 17 հասցեում գտնվող բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել սույն որոշման N 4 հավելվածում նշված բնակարանները՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 6-ամսյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների գրավի և նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ`
1) քաղաքացիները բնակարանները չեն կարող օտարել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն 5 տարի.
2) պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ քաղաքացիների միջոցների հաշվին:
8. Սահմանել, որ բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3
Երևան |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ |
տարի |
տարի |
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ |
Ծրագրային դասիչը |
Անվանումը Շենքերի և շինությունների ձեռքբերում Նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում |
1079 |
ԾՏ01 |
Շահառուների քանակը |
|
X |
X |
Գումարը (դրամ) |
|
X |
30 516,838 |
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
Շահառուների ընտրության չափանիշները |
Կիրառելի չէ |
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1079 Շենքերի և շինությունների ձեռքբերման ծրագիր |
Վերջնական արդյունքի նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(դրամ) |
1079 |
|
|
Ծրագիր |
702 626,738 |
Պետական գույքի կառավարման ծրագիր |
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
ԾՏ01 |
|
Շենքերի և շինությունների ձեռքբերում |
30 516,838 |
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
Շենքերի և շինույունների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
քանակը |
գումարը (դրամ) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
|
|
|
|
30 516,838 |
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 |
|
|
|
|
30 516,838 |
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
|
|
30 516,838 |
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
30 516,838 |
70121200 |
Շենքերի առքի ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
30 516.838 |
1.0 |
30 516,838 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ
|
Նվիրատվության ենթակա բնակարանների համարները |
Բնակիչների ազգանունները, անունները |
Անձնագրային տվյալները |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը (քառ. մետր) |
1. |
1 |
Մկրտչյան Գոհար Մեհրաբյան Լիլիթ Մեհրաբյան Նվեր Խաչատրյան Նաիրա |
AF0409755, տրվ. 046-ի AG0394674, տրվ. 046-ի AK0224951, տրվ. 046-ի AK0440581, տրվ. 046-ի |
65.13 |
2. |
2 |
Թադևոսյան Արտակ Թադևոսյան Անահիտ Թադևոսյան Արմեն Թադևոսյան Դավիթ Թադևոսյան Վարդուհի |
BA0285039, տրվ. 046-ի AG0221574, տրվ. 046-ի AH0399597, տրվ. 046-ի AN0602862, տրվ. 046-ի AH0211217, տրվ. 046-ի |
65.45 |
3. |
3 |
Արշակյան Թամար Մինասյան Արմեն Մինասյան Արմինե |
AH0584918, տրվ. 046-ի AE0583250, տրվ. 046-ի AG0326152, տրվ. 046-ի |
95.57 |
4. |
4 |
Հայրապետյան Արմեն Նազարյան Ռուզաննա Հայրապետյան Անի Հայրապետյան Արմինե |
AN0340522, տրվ. 046-ի AG0518555, տրվ. 046-ի AH0399848, տրվ. 046-ի AM0673826, տրվ. 046-ի |
69.47 |
5. |
5 |
Խաչատրյան Գագիկ Մկրտչյան Երանուհի Խաչատրյան Գարեգին Խաչատրյան Նարեկ Խաչատրյան Սյուզի Խաչատրյան Քրիստինե Խաչատրյան Ռաֆիկ Խաչատրյան Կարինե Խաչատրյան Արփինե Խաչատրյան Թեհմինե |
AK0433998, տրվ. 046-ի AH0680028, տրվ. 046-ի AK0678101, տրվ. 046-ի ԱԲ261346, 26.06.2013թ. ԱԲ114918, 01.02.2011թ. 005377445, տրվ. 008-ի AM0565447, տրվ. 046-ի AF0333185, տրվ. 046-ի AK0302174, տրվ. 046-ի AN0446989, տրվ. 001-ի |
77.6 |
6. |
6 |
Երանոսյան Սուրեն Երանոսյան Կարինե Երանոսյան Երանոս Երանոսյան Շողիկ |
004657607, տրվ. 046-ի AN0361509, տրվ. 046-ի AH0289246, տրվ. 046-ի AM0311585, տրվ. 046-ի |
70.79 |
7. |
7 |
Թադևոսյան Ալվարդ Ալեքսանդրովա Նելլի Ալեքսանդրով Մարատ |
005397641, տրվ. 046-ի AE0583484, տրվ. 046-ի AK0480347, տրվ. 046-ի |
77.44 |
8. |
8 |
Հարությունյան Ջոնիկ Հարությունյան Աննա Հարությունյան Արսեն Հարությունյան Արմեն |
AM0226199, տրվ. 046-ի AN0773539, տրվ. 046-ի AK0225822, տրվ. 046-ի AM0203444, տրվ. 046-ի |
68.22 |
9. |
9 |
Խաչատրյան Միլիտոն Պողոսյան Հասմիկ Խաչատրյան Անի Խաչատրյան Վարդգես |
AK0550894, տրվ. 046-ի AK0523194, տրվ. 046-ի AK0420714, տրվ. 046-ի AK0433852, տրվ. 046-ի |
65 |
10. |
10 |
Օհանյան Մարետա Եղիազարյան Սուրիկ Եղիազարյան Սերգեյ |
AM0673902, տրվ. 046-ի AE0645066, տրվ. 046-ի 003339843, տրվ. 046-ի |
66.92 |
11. |
11 |
Լորսաբյան Արմեն Հովհաննիսյան Նելլի Լորսաբյան Անահիտ Լորսաբյան Անի Լորսաբյան Էրիկ |
AM0217563 տրվ. 046-ի AC0232038, տրվ. 046-ի ԱԱ316187, 24.12.2001թ. ԱԱ393080, 24.10.2003թ. ԱԲ 142464, 26.07.2011թ. |
68.49 |
12. |
12 |
Լորսաբյան Կարեն Ասատրյան Թեհմինե Լորսաբյան Լիլիթ Լորսաբյան Սերյոժա Միքայելյան Անահիտ Լորսաբյան Գայանե |
AM0212057, տրվ. 046-ի AF0631890, տրվ. 046-ի ԱԱ068381,08.09.2005թ. AM0223858, տրվ. 046-ի AG0419276, տրվ. 046-ի AG0394647, տրվ. 046-ի |
79.21 |
13. |
13 |
Հարությունյան Շուշան Մկրտչյան Հայկ Հայրապետյան Տաթևիկ Մկրտչյան Նորայր Մկրտչյան Սյուզանա Հայրապետյան Մերի |
AF0606915, տրվ. 046-ի AE0382749, տրվ. 005-ի AM0899220, տրվ. 046-ի ԱԱ119779, 24.08.2006թ. ԱԱ389942, 23.06.2003թ. AF0631884, տրվ. 046-ի |
68.73 |
14. |
14 |
Առաքելյան Արմեն Կակոյան Ծաղիկ Առաքելյան Աննա Առաքելյան Անդրանիկ Առաքելյան Աշոտ |
AF0249743, տրվ. 046-ի AG0326392, տրվ. 046-ի AH0445258, տրվ. 046-ի AK0340908, տրվ. 046-ի AK0646829, տրվ. 046-ի |
79.88 |
15. |
15 |
Սիմոնյան Լևոն Եղիազարյան Զոյա Սիմոնյան Տաթևիկ Սիմոնյան Մարգարիտ |
AM0518436, տրվ. 046-ի AN0684346, տրվ. 046-ի AK0255290, տրվ. 046-ի AM0882067, տրվ. 046-ի |
67.54 |
16. |
16 |
Համբարձումյան Զարուբ Կարապետյան Մարինե Համբարձումյան Նորա Համբարձումյան Կարեն Ստեփանյան Թեհմինե |
AF0504277, տրվ. 046-ի AF0504275, տրվ. 046-ի AH0589180, տրվ. 046-ի AN0450968, տրվ. 046-ի AK0339311, տրվ. 057-ի |
75.12 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |