Basic information
Number
N 244-Ն
Type
Հրաման
Act type
Base act (25.09.2015-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.09.15/23(535) Հոդ.264
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
20.08.2015
Signing organisation
Բնապահպանության նախարար
Signing date
20.08.2015
Effective date
25.09.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10515376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 օգոստոսի 2015 թ.

ք. Երևան

N 244-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագրում, տեքստում և հավելվածի վերնագրում «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով.

2) հրամանի հավելվածի ցանկում՝

ա. «34000000 00 00 0» ծածկագրի «Թափոնների անվանումը» սյունակում «Արդյունահանման թափոններ» բառերը փոխարինել «Օգտակար հանածոների արդյունահանման թափոններ» բառերով.

բ. «34500000 00 00 0» և «34700000 00 00 0» ծածկագրերի տողերը հանել.

գ. «34000000 00 00 0» ծածկագրի տողից հետո ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«34000100 01 00 0

Բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանումից առաջացած մակաբացման ապարներ

 

34000110 01 99 5

Ժայռային մակաբացման ապարներ

 

34000120 01 99 5

Փխրուն մակաբացման ապարներ

 

34000130 01 99 5

Կավային մակաբացման ապարներ»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ա. Գրիգորյան