Basic information
Number
N 1025-Ն
Type
Որոշում
Act type
Base act (17.09.2015-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.09.16/60(1149) Հոդ.836
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.09.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.09.2015
Effective date
17.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1025-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38-40-րդ կետերով.

«38. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի ծառայողների կողմից կատարվող աշխատանքներ,

39. ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային կետի բաժանմունքի պետի, գլխավոր մաքսային տեսուչի, ավագ մաքսային տեսուչի, մաքսային տեսուչի կողմից կատարվող աշխատանքներ,

40. ՀՀ ֆինանսների նախարարության ստորաբաժանումների անցագրային կետերի հերթապահների աշխատանքներ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 15
Երևան