Basic information
Number
N 1518-Ն
Type
Որոշում
Act type
Base act (26.10.2002-23.06.2018)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.10.16/44(219) Հոդ.1023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.09.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.10.2002
Effective date
26.10.2002
Interrupt date
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2002 թվականի N 1518-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 14-րդ և 141-րդ հոդվածները, ինչպես նաև մաքսային գործի կազմակերպման ու մաքսային հսկողության իրականացման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում մաքսային մարմիններին տեղեկությունների տրամադրման մասին այլ բան նշված չլինելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը յուրաքանչյուր ամիս` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին տրամադրում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների հիման վրա առաջին 100 խոշոր ներմուծող-իրացնող հարկ վճարողների ապրանքատեսակների շրջանառության ֆիզիկական ծավալների և իրացման փաստացի գների մասին տեղեկություններ` մինչև հաշվետվությունները ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 20-ը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների տեղեկատվական բազան և յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 15-ը` հարկ վճարողների հաշվառման համարների նորացված տեղեկատվական բազան.

գ) 20 միլիոն դրամից ավելի ապառքատեր հարկ վճարողների հարկային պարտավորությունների մասին տեղեկություններ` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը.

դ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման մասին հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունները` յուրաքանչյուր ամսվա կտրվածքով` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը.

ե) կատարված հարցումների հիման վրա` առանձին տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկություններ, ինչպես նաև այլ օպերատիվ տեղեկատվություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հետ համատեղ սահմանել մաքսային գործի կազմակերպման և մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկն ու դրանց տրամադրման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 25
Երևան