Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (19.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 15 հոկտեմբերի 2015 թվականի N 46

 

43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ «ԻՆԹԵԳՐԻԹԻ ԷՔՇԸՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 46 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվող Հայաստանի Հանրապետությունում 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագրին` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ստորագրել համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի նիստի N 46
արձանագրային որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 46 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ուժի մեջ է մտնում --- հոկտեմբերի 2015թ.

 

 «Ինթեգրիթի Էքշըն» («Integrity Action») կազմակերպությունը անկախ ոչ պետական կազմակերպություն է գրանցված Միացյալ Թագավորությունում, որն աշխատում է կառավարությունների, մասնավոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ ինտեգրացման աշխատանքների իրականացման շրջանակում կիրառական լուծումներ գտնելու համար: Միացյալ Թագավորությունում կազմակերպության գրանցման համարն է՝ 4884328 (Անգլիայի եւ Ուելսի), Միացյալ Թագավորությունում բարեգործական գործունեության գրանցման համարը՝ 1120927, հասցե՝ 1-ին հարկ, 364 քաղաքային մայրուղի, Լոնդոն, ԻՍԻ1ՎԻ 2ՓԻՈՒԱՅ (EC1V 2PY), Միացյալ Թագավորություն, ներկայացուցիչ՝ Ջոյ Սաունդերս, գործադիր տնօրեն:

 

ԵՎ

 

ՀՀ կառավարության աշխատակազմը՝ ի դեմս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պարոն Դավիթ Հարությունյանի: Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

 

Կողմերը համաձայնվում են.

 

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կենտրոնանում է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի նվազեցման և կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայությունների ոլորտում ինտեգրացման գործընթացի բարձրացման վրա: Այս փորձնական նախաձեռնությունը մշակված է 46 դպրոցների ենթակառուցվածքների բարելավման ընթացքում մշտադիտարկման իրականացման համար, որի նպատակն է նպաստել դպրոցական շինությունների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և կոռուպցիայի նվազեցմանը: «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կանցկացնի բարեխղճության կրթության վերաբերյալ դասընթացներ աշակերտների, ուսուցիչների և աշակերտների ծնողների հետ, այնպես, որ նրանք հետադարձ կապով կարողանան գնահատել համայնքի բավարարվածությունը և շինարարական աշխատանքների համապատասխանությունը շինարարության պահանջներին:

ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել Բաց Կառավարման գործընկերության գոործողությունների ծրագիրը և ողջունում է «ԱՅՍԻԹԻ (Տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներ) Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրի իրականացումը, որն առաջարկվել է «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության կողմից դպրոցների վերակառուցման ընթացքում մշտադիտարկում անցկացնելու նպատակով՝ 3 տարվա ընթացքում բարձրացնելու համար 46 դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակը՝ օգտագործելով համայնքի ինտեգրացման մոտեցումը (CIB):

Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը՝ կողմերը համաձայնվում են հետևյալում.

 

Հոդված 1 «ԻՆԹԵԳՐԻԹԻ ԷՔՇԸՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

 

ա. Նյութերի հայերեն թարգմանություն

 

Այս փորձնական ծրագրին աջակցելու համար «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը պետք է թարգմանի բոլոր անհրաժեշտ նյութերն հայերեն: Թարգմանությունը ներառում, բայց չի սահմանափակվում ԴիվելոփմենթՉեք (DevelopmentCheck) ինտերնետային կայքի կիրառության, համայնքների ինտեգրացման ուղեցույցների և ինտեգրացման դասընթացների աշխատանքային նյութերի թարգմանությամբ:

 

բ. Հայաստանի հասարակական կազմակերպությունների հավաքագրում և ընտրություն

 

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը պետք է հավաքագրի և ընտրի իր չափանիշներին համապատասխան հասարակական կազմակերպություն, որպեսզի այն մասնակցի «ԱՅՍԻԹԻ (Տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներ) Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրին: Գործընկեր հասարակական կազմակերպություն ընտրելիս «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը չպետք է գիտակցաբար ընդգրկվի որևէ խտրականություն ներառող անօրինական գործողություններում: Գործընկեր հասարակական կազմակերպության ընտրությունը կհամաձայնեցվի ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև:

 

գ.Դասընթացներ ընտրված հասարակական կազմակերպության համար

 

Ընտրված հասարակական կազմակերպության հետ կանցկացվեն համայնքի ինտեգրացման և զարգացման դասընթացներ «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության կողմից, ըստ այդմ, այդ հասարակական կազմակերպությունը կկարողանա ծառայել որպես դասավանդող առաջարկված դպրոցի մասնակիցների համար (աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ), որոնք էլ կիրականացնեն մշտադիտարկում 46 վերակառուցվող դպրոցներում սեյսմիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով:

 

դ. Միջոցների հասանելիությունը

 

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կապահովի ընտրված հասարակական կազմակերպության համար ռեսուրսների, ներառյալ համայնքի ինտեգրացման ուղղեցույցների, ԴիվելոփմենթՉեք (DevelopmentCheck ) ինտերնետային կայքի, մշտադիտարկման և գնահատման նյութերի հասանելիությունը: Մշակված բոլոր նյութերը ազատորեն հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում, (մտավոր սեփականության օբյեկտներին առնչվող պայմանները ստորև կներկայացվեն առավել մանրամասն) կտրամադրվեն Հայաստանի բոլոր ավագ դպրոցներին՝ «ԱՅՍԻԹԻ Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրի ընթացքում և դրա ավարտից հետո օգտագործելու համար:

 

ե. Փորձնական ծրագիր, զեկուցման և հետադարձ կապի մեխանիզմներ

 

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը ամբողջ գործընթացի ընթացքում համատեղ կաշխատի ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից նշանակված ներկայացուցիչների հետ` ներկայացնելով գործունեության ծրագիրը, արդյունքները, մարտահրավերները, մեղմացման ռազմավարությունները, քաղված դասերը: Կազմակերպությունը պարտավոր է ներկայացնել միջանկյալ և ավարտական զեկույցներ՝ անգլերեն ու հայերեն տարբերակներով: Միջանկյալ զեկույցները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, իսկ ավարտական զեկույցը՝ սույն համաձայնագրի գործողության ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում: Զեկույցները կներկայացվեն հեռուստատեսությամբ կամ տպագիր (առնվազն 3000 տպաքանակ ունեցող) կամ էլեկտրոնային մամուլով:

 

զ. Շարունակականություն

 

Շարունակականություն ապահովելու համար «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կձեռնարկի միջոցառումներ:

Մասնավորապես՝

● Բոլոր նյութերը և գործիքները, որոնք մշակվել են այս՝ «ԱՅՍԻԹԻ Հայաստանում արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի

բարեխղճությունը և դրանց պահպանումը » ծրագրի համար, կթարգմանվեն հայերեն և ազատորեն հասանելի կլինեն Հայաստանում՝ այս ծրագրի գործողության ընթացքում եւ դրա ավարտից հետո: Սրա նպատակը այն է, որ

մշակված նյութերն ու ծրագրից քաղված դասերը կազմեն բարեխղճության մասին կրթության վերաբերյալ դասընթացի հիմք հանդիսացող դասագրքերի մշակման մաս, որը, ծրագրի շրջանակներում և դրա ավարտից հետո,

կարող է օգտագործվել Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում:

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կաշխատի ՀՀ կառավարության աշխատակազմի անունից գործող համապատասխան կառույցների հետ՝ գտնելու համար միջոցներ, որպեսզի «ԱՅՍԻԹԻ Հայաստանում

արդյունավետ կառավարման համար. աջակցություն հայ երիտասարդներին՝ ապահովելու դպրոցների վերականգնման գործընթացի բարեխղճությունը և դրանց պահպանումը» ծրագրի շրջանակներում մշակված նյութերը

կարողանան ընդգրկվել հանրակրթական դպրոցներում գործող ծրագրերում և դասավանդվող առարկաներում:

 

 է. Այլ ծախսեր

 

Այս համաձայնագրի շրջանակում դասընթացների և այլ գործողությունների հետ կապված ծախսերը կիրականացվեն «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության կողմից:

 

Հոդված 2. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ա. Դպրոցների ընտրությունը

 

ՀՀ կառավարության աշխատակազմը «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում պետք է ընտրի 46 հանրակրթական դպրոցներ, որտեղ կանցկացվեն վերակառուցման մշտադիտարկումներ՝ սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով: Ընտրված դպրոցները պետք է լինեն սեյսմիկ անվտանգության մակարդակի բարելավման համար վերակառուցման լայնածավալ ծրագրի մաս:

 

բ. Մշտադիտարկման պարտավորություն

 

ՀՀ կառավարության աշխատակազմը նամակ կուղարկի ընտրված յուրաքանչյուր դպրոցին՝ պարզաբանելով մշտադիտարկման գործընթացը և հայցելով նրանց աջակցությունն ու ներդրումը այդ գործընթացում:

 

գ. Մշտադիտարկման ժամանակահատվածը

 

Մշտադիտարկման գործընթացը կմեկնարկի դպրոցներում շինարարական աշխատանքների սկսման պահից և կշարունակվի ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում՝ մինչև 31.12.2018 թ.:

 

դ. Մշտադիտարկման գնահատում

 

ՀՀ կառավարության աշխատակազմը կիրականացնի ազդեցությունների հետևյալ գնահատումները՝

 

Նախնական գնահատում

Միջանկյալ գնահատում

Ավարտի գնահատում

 

Հոդված 3. ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

Սույն Համաձայնագիրը գործում է մինչև 31.12.2018թ: Այս դրույթը գնահատման առարկա է և կարող է նորացվել

:

Հոդված 4. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

Համաձայնագիրը կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում

1. Ցանկացած ժամանակ՝ երկու կողմերի գրավոր համաձայնությամբ,

2. Կողմերից յուրաքանչուրի կողմից: Կողմը պայմանագիրը լուծելուց 30 օր առաջ պետք է գրավոր ծանուցի մյուս կողմին:

 

Հոդված 5. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Սույն պայմանագրից բխող պարտավորությունները չեն կարող փոխացնվել այլ անձանց առանց պայմանգրի մյուս կողմի գրավոր համաձայնության:

 

Հոդված 6. ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Այս համաձայնագրի վավերականությունը, կառուցվածքը և իրականացումը պետք է ղեկավարվի և մեկնաբանվի համաձայն ՀՀ օրենսդրության:

 

Հոդված 7. ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե համաձայնության որևէ դրույթ ճանաչվի անվավեր կամ օրենսդրությանը հակասող, այդ հանգամանքը չպետք է ազդեցություն ունենա այլ դրույթների և պայմանների վրա, որոնք պետք է շարունակեն գործել լիարժեք և արդյունավետ: Ընդհանուր համաձայնագիրը կճանաչվի անվավեր, եթե որևէ դրույթի անվավեր կամ օրենսդրությանը հակասող ճանաչվելու արդյունքում փոփոխվի համաձայնագրի էությունը կամ այն չհամապատասխանի հանրային քաղաքականությանը:

 

Հոդված 8. ՀՐԱԺԱՐՈՒՄ

 

Կողմերից մեկի ձախողումը համաձայնագրի ինչ որ դրույթների կամ պայմանների կատարման գործում չպետք է համարվի հրաժարում սույն համաձայնագրով ամրագրված իրավունքներից կամ իրավական պաշտպանության միջոցներից. բոլոր ուժերով պետք է շարունակել աշխատանքները: Աշխատանքների շարունակումը ենթադրում է կողմերի կողմից համաձայնագրով ամրագրված իրավունքների և պարտականությունների կատարում: Հրաժարման համար ապացույց չպետք է ընդունել կողմերից մեկի ձախողումը համաձայնագրի որևէ պայմանի կատարման գործում, բացառությամբ հրաժարվող կողմի կողմից ներկայացված գրավոր և ստորագրված հրաժարման:

 

Հոդված 9. ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Այս համաձայնագիրը հավաստում է ամբողջական համաձայնություն կողմերի միջև՝ հաշվի առնելով փաստաթղթի առարկան, փոփոխությունների և անվավեր ճանաչման կարգը, նախապես ցանկացած բանավոր և գրավոր ծանուցումները, փոխադարձ հարգանքի դրսևորումը:

 

Հոդված 10. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս համաձայնագրի որևէ մասը կամ ամբողջ համաձայնագիրը բարելավելու և փոփոխելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գրավոր ստորագրությունը:

 

Հոդված 11. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ

 

Կողմերից ոչ մեկը պատասխանատու չէ դժբախտ պատահարների, գործադուլների, անկարգությունների, երկրաշարժի, փոթորիկների, հրդեհների, պայթյունների, բնական աղետների, պատերազմների, հեղաշրջումների (coup d’état), կառավարության գործողությունների կամ ողջամիտ վերահսկողությունից դուրս ցանկացած այլ գործողությունների հետևանքով մյուս կողմին պատճառած կորուստների, վնասների, ուշացումների, ցանկացած այլ վնասների համար: Ֆորս-մաժորային իրավիճակը չպետք է դիտվի որպես այս համաձայնագրի պայմաների խախտում: Կողմը, որը տուժել է ֆորս-մաժորային իրավիճակից, պետք է անհապաղ ծանուցի և օրինական կերպով գործադրի իր առավելագույն ջանքերը՝ վերացնելու կամ մեղմելու ֆորս-մաժորային իրավիճակը:

 

Հոդված 12. ՈՉ ԿՈՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Կողմերը ճանաչում են փոխադարձ համաձայնությունը, ունեն հավատ և հարգանք պայմանների և դրույթների վերաբերյալ, յուրաքանչյուր կողմ հավաստում է, որ համաձայնագրի պայմաններն արդար և ողջամիտ են, այս համաձայնագրի բառերը և արտահայտությունները արտացոլում են բոլոր կողմերի մտադրությունները: Այսպիսով, չպետք է կիրառվեն խիստ կանոններ համաձայնագիրը մեկնաբանելիս:

Կողմերը հանձնառել են գործել հավատով և իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանքով, ինչպես նաև ներդնել ողջամիտ չափանիշներ՝ համաձայնագրի նպատակներն իրականացնելու համար: Կողմերը համաձայն են, որ դադարեցումը կամ որոշումների շուրջ վեճերը պետք է հարթեցվեն փոխադարձ ջանքերով: Բոլոր կողմերը պետք է ներդնեն իրենց ջանքերը համաձայնագրի շրջանակում առաջացած անախորժությունները լուծելու համար:

Կողմերի միջև ծագած վեճերը, որոնք չեն կարող լուծվել բանակցությունների միջոցով, պետք է լուծվեն՝ կիրառելով ՀՀ իրավունքը:

 

Հոդված 13. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻԱ

 

ՀՀ կառավարության աշխատակազմը և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը համաձայն են համաձայնագրի ողջ տևողության ընթացքում համագործակցել կոռուպցիայի չեզոքացման գործում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկել օրինական միջոցներ՝ ուղղված այն քաղաքացու կամ քաղաքացիների գործունեության՝ օրենսդրության հետ համապատասխանության ստուգմանը, որոնց հետ կապված կան կոռուպցիայի կամ անօրինական ձեռքբերումների մեջ կասկածվելու հիմքեր:

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը պետք է ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներին տեղեկացնի ցանկացած անօրինական գործողությունների, կոռուպցիոն փորձի կամ ֆոնդերի ցանկացած այլ չարաշահման վերաբերյալ, որի մասին ինքը տեղեկացված է կամ որն իր ուշադրության կենտրոնում է:

 

Հոդված 14. ԷԹԻԿԱ

 

Բոլոր գործողությունները պետք է իրականացվեն մասնագիտորեն՝ պահպանելով էթիկայի կանոնները, ցուցաբերելով բարձր բարոյական արժեքներ և համապատասխանություն կիրառվող օրենսդրության պահանջներին:

 

Հոդված 15. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը գործում է ընհանուր ստեղծագործական ոչ առևտրային 4.0 միջազգային լիցենզիայով (Creative commons attribution-NonCommercial 4.0 international licese): Այս լիցենզիան թույլ է տալիս այլոց վերափոխել, փոփոխել, աշխատել այդ արդյունքների վրա ոչ առևտրային նպատակներով այնքան ժամանակ, քանի դեռ հղում է կատարվում կազմակերպության վրա և ստեղծագործությունը լիեցանզավորված է կնքված պայմանագրով:

 

Հոդված 16. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Համաձայնագիրը կնքվում է հավասար իրավաբանական ուժ ունեցող 4 օրինակից՝ յուրաքանչյուր կողմի համար երկուական օրինակ՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասություն առաջանալու դեպքում Համաձայնագիրը մեկնաբանվում է՝ հիմք ընդունելով Համաձայնագրի հայերեն տարբերակը:

 

Հոդված 17. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ցանկացած ծանուցում կամ հաղորդակցություն, որը պահանջվում է կամ թույլատրված է այս համաձայնագրի շրջանակներում, պետք է լինի գրավոր և ներկայացվի հետևյալ հասցեներով.

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1,

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան

 

«Ինթեգրիթի Էքշըն» («Integrity Action») կազմակերպություն

 

Հասցե՝ 1-ին հարկ, 364 քաղաքային մայրուղի, Լոնդոն, ԻՍԻ1ՎԻ 2ՓԻՈՒԱՅ (EC1V 2PY), Միացյալ Թագավորություն

Գործադիր տնօրեն՝ Ջոյ Սաունդերս

 

Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է վերոնշյալ հասցեների փոփոխման պարագայում հասցեների փաստացի փոփոխությունից առնվազն 5 աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին:

 

Ստորագրված և համաձայնեցված ՝

 

ՀՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դավիթ Հարությունյան

 

«Ինթեգրիթի Էքշըն» («Integrity Action») կազմակերպության գործադիր տնօրեն ՝

 Ջոյ Սաունդերս