Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 հոկտեմբերի 2015 թվականի N 48
18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի փոխառության համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի նիստի N 48 |
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ Nо. 1673P
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՄԻՋԵՎ
ԱՄՍԱԹԻՎ
Սեպտեմբերի 3, 2015 թ.
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` կնքված 2015 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության («Փոխառու») և «Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի» («ՄԶՕՀ») միջև:
Հաշվի առնելով, որ Փոխառուն դիմել է ՄԶՕՀ` ստանալու փոխառություն Հավելված 1-ում նկարագրված Ծրագրի մասնակի ֆինանսավորման համար,
հաշվի առնելով նաև, որ ՄԶՕՀ-ը հաստատել է քսանհինգ միլիոն ԱՄՆԴ ($25,000,000) գումարով փոխառության տրամադրումը Փոխառուին` ներքոհիշյալ դրույթների և պայմանների համաձայն,
Այսպիսով, սույն Փոխառության համաձայնագրի («Համաձայնագիր») կողմերը համաձայնում են հետևյալի շուրջ.
Հոդված 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01 Ստորև սահմանված Ընդհանուր պայմանները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02 Ի հավելումն նախաբանում սահմանված դրույթների` հետևյալ դրույթները և արտահայտությունները կրում են հետևյալ նշանակությունը, կամ եթե դրանք կրկնում են Ընդհանուր պայմանների դրույթները և արտահայտությունները, հետևյալ հատուկ նշանակությունները.
ա) «Փոխառուի լիազոր ներկայացուցիչ» նշանակում է Փոխառուի Ֆինանսների նախարարը,
բ) «Փակման ամսաթիվ» նշանակում է 2019 թ. դեկտեմբերի 31-ը:
գ) «Դոլար» կամ «$» նշանը նշանակում են և վերաբերում Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական արժույթին:
դ) «Թույլատրելի ծախսերի կատարման սկզբնաժամկետ» նշանակում է 2014 թ. դեկտեմբերի 16-ը:
ե) «Իրականացնող գործակալություն» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:
զ) «Ընդհանուր պայմաններ» նշանակում է պետական կառավարման ոլորտում փոխառության համաձայնագրերի հանդեպ կիրառվող ՄԶՕՀ Ընդհանուր պայմանները (դեկտեմբեր, 2007 թ.):
է) «Արտոնյալ ժամկետ» նշանակում է սեպտեմբերի 3-ից սկսած և այդ Ամսաթվից հինգ (5) տարի հետո ավարտվող ժամանակահատվածը:
***
Հոդված 2
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ
2.01 ՄԶՕՀ-ը համաձայն է տրամադրել Փոխառուին, և Փոխառուն համաձայն է ստանալ ՄԶՕՀ-ից քսանհինգ միլիոն ԱՄՆԴ ($25,000,000) Փոխառություն` սույն Համաձայնագրով սահմանված դրույթներին և պայմաններին համապատասխան:
2.02 Փոխառուն կվճարի տոկոսագումար տարեկան երկու ամբողջ յոթանասունհինգ տոկոս (2.75%) տոկոսադրույքով` Փոխառության օգտագործված մայր գումարի և մնացորդի նկատմամբ:
2.03 Փոխառուն կվճարի տարեկան մեկ տոկոս (1%) փոխառության սպասարկման վճար` Փոխառության օգտագործված մայր գումարի և մնացորդի նկատմամբ:
2.04 Տոկոսագումարը և սպասարկման վճարը կվճարվեն կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին, ՄԶՕՀ-ի հաշվեհամարին:
2.05 Արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո Փոխառուն կմարի Փոխառության մայր գումարը ԱՄՆԴ-ով կամ ՄԶՕՀ-ի ղեկավարության համար ընդունելի որևէ այլ ազատ փոխարկելի արժույթով, ԱՄՆԴ-ին համարժեք գումարի չափով` մարման պահին և վայրում գերակայող շուկայական փոխարժեքին համապատասխան: Փոխառության մարումը կիրականացվի երեսուն (30) կիսամյակային մարումներով` Հավելված 3-ում (Փոխառության մարման ժամանակացույց) սահմանված գումարի չափին և ամսաթվին համապատասխան:
***
Հոդված 3
ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
3.01 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի` 3.02 կետի համաձայն, երբ ՄԶՕՀ կներկայացվի հետևյալը.
ա) բավարար փաստեր, որ սույն Համաձայնագրի կատարումը և փոխանցումը Փոխառուի անունից պատշաճորեն լիազորվել է և վավերացվել` Փոխառուի սահմանադրական պահանջներին համապատասխան, և
բ) Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի կողմից տրված վկայագիր` հաստատելու, որ սույն Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել և վավերացվել է Փոխառուի կողմից` կազմելով Փոխառուի վավեր և պարտադիր պարտավորությունը` ըստ դրանում սահմանված դրույթների:
3.02 Կետ 3.01-ում սահմանված պայմանները բավարար կերպով իրականացնելուց անմիջապես հետո սույն Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ` Ուժի մեջ մտնելու ամսաթվով:
3.03 Եթե սույն Համաձայնագիրն ուժի մեջ չմտնի Համաձայնագրի ամսաթվից հետո իննսուն (90) օրվա ընթացքում, Համաձայնագիրը և կողմերի` դրանից բխող բոլոր պարտավորությունները կդադարեցվեն, եթե ՄԶՕՀ-ի ղեկավարությունը ձգձգման պատճառները դիտարկելուց հետո այս Բաժնի նպատակների կատարման համար ավելի ուշ ամսաթիվ չնշանակի:
***
Հոդված 4
ՀԱՍՑԵՆԵՐԸ
4.01 Կողմերի հասցեներն են.
Փոխառու`
Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան 1, Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ֆաքս. (++374-1) 1 800132
ՄԶՕՀ`
Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամ
Փարքրինգ 8
A-1010 Վիեննա
ԱՎՍՏՐԻԱ
Ֆաքս. (++43-1) 513 92 38
***
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ Nօ. 1673P
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ վերոհիշյալի` սույն Համաձայնագրի կողմերը, հանդես գալով պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը և Վիեննա ներկայացրին դրա երկու օրինակները անգլերեն լեզվով, մեկ (1) օրինակը ՄԶՕՀ-ի և մեկ (1) օրինակը Փոխառուի համար, որոնցից յուրաքանչյուրը համարվում է բնօրինակ և նույնական և ուժի մեջ է մտնում վերոնշյալ ամսաթվին:
ՓՈԽԱՌՈՒԻ ԱՆՈՒՆԻՑ
Ստորագրություն`
Անուն` Գագիկ Խաչատրյան
Պաշտոն` Ֆինանսների նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻՑ
Ստորագրություն`
Անուն` Սուլեյման Ջ. Ալ-Հերբիշ
Պաշտոն` Գլխավոր տնօրեն
***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի գյուղական տարածքներում` իրականացնելով հետևյալ գործառնությունները. ա) բարձրացնել փոքրածավալ հողագործության արդյունավետությունը, նպաստել հետարտադրական գործընթացներին և բարձրարժեք, ապրանքային մշակաբույսերի աճեցմանը, բ) կապ հաստատել ագրո-վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների և աղքատ, գյուղական մանր սեփականատերերի միջև` վերջիններիս համար մուտքը ներքին ու միջազգային շուկաներ հասանելի դարձնելու և արժեշղթայի ներսում աշխատանք ունենալու հնարավորությունները մեծացնելու նպատակով, գ) նպաստել, որպեսզի գյուղատնտեսական արտադրական համակարգերը հնարավորինս քիչ ազդեցություն կրեն անձրևի տեղումների մակարդակի տատանումներից, դ) բարձրացնել սննդի անվտանգությունը և դյուրավաճառ արտադրանքի որակը, ինչպես նաև նպաստել մարդկանց առողջության բարելավմանը` կարգավորելով տնային տնտեսություններում ջրի մատակարարումը:
Ծրագրի շրջանակում նախատեսված են հետևյալ բաղադրիչները.
1. Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)
Այս բաղադրիչը նպատակաուղղված է մանր սեփականատերերին և ՓՄՁ-ներին ֆինանսական աջակցության տրամադրմանը` նրանց արտադրական գործառնությունները բարելավելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչի արդյունքում կմեծանա նաև նրանց եկամուտների և գործառնությունների ծավալը: Բաղադրիչը կներգրավի ֆինանսական նոր գործիքակազմ` տեխնիկական աջակցության համար տրամադրվող դրամաշնորհային ֆինանսավորումը լրացնելու նպատակով:
2. Գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքներ (ԳՏՋԵ)
Այս բաղադրիչը նպատակաուղղված է ոռոգման բաշխման ցանցերի և համայնքներում ջրամատակարարման համակարգերի բարելավմանը: Ըստ այս մոտեցման` ծրագրային գործառնությունները կընտրվեն Ծրագրի իրականացման ընթացքում տարեկան կտրվածքով` Ծրագրի փաստաթղթերով սահմանված չափանիշների, ինչպես նաև մասնակից համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Բաղադրիչն ունի հետևյալ ենթաբաղադրիչները.
ա) Գյուղական համայնքների ջրամատակարարում: Համագործակցելով ջրային ռեսուրսների կառավարման ընկերությունների հետ` այս ենթաբաղադրիչի միջոցով կտրամադրվի խմելու ջուր` տնային տնտեսությունների և անասունների ջրի պահանջը բավարարելու, ինչպես նաև հիմնական բնամթերք արտադրելու նպատակով:
բ) Ոռոգման բաշխման փոքր և միջին համակարգեր: Այս ենթաբաղադրիչի շրջանակում աջակցություն կտրվի երրորդ կարգի ոռոգման բաշխման ցանցերի զարգացմանը` ֆինանսավորելով ոռոգման ենթակառուցվածքների կառուցման կամ վերականգման աշխատանքները, ինչպես նաև թարմացնելով գոյություն ունեցող սխեմաները` փոքր, մասնավոր հողակտորներին ծառայեցնելու նպատակով:
3. Ֆերմերների իրազեկում և աջակցություն
Այս բաղադրիչը նախագծվել է` տրամադրելու տեխնիկական աջակցություն և ուսուցում հետևյալ նպատակներով. ա) սոցիալական և գյուղատնտեսական գնահատում, բ) ֆերմերների իրազեկության բարձրացում և հնարավորությունների ընդլայնում, գ) խորհրդատվական ծառայություններ և ուսուցում, այդ թվում` շուկայավարման, ագրո-վերամշակման և գյուղատնտեսության վարման լավագույն մեթոդների կիրառման թեմաները, դ) բիզնեսի և ֆինանսական պլանավորման ուսուցում:
4. Ծրագրի կառավարումը
Ծրագրի կառավարման և իրականացման ընդհանուր պատասխանատվությունը կրում է Ղեկավար խորհուրդը, որը հաշվետու է ՀՀ վարչապետին: Ծրագրի ամենօրյա կառավարման ու իրականացման պատասխանատվությունը կրում է գործող Ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
1. Եթե այլ կերպ համաձայնեցված չէ Փոխառուի և ՄԶՕՀ-ի ղեկավարության միջև, ստորև բերված աղյուսակը սահմանում է բաղադրիչները, որոնք ֆինանսավորվելու են Փոխառության միջոցներով, յուրաքանչյուր բաղադրիչին հատկացվող Փոխառության գումարը, ինչպես նաև յուրաքանչյուր բաղադրիչի համար հատկացվող ընդհանուր ծախսի տոկոսաչափը:
Բաղադրիչ |
Փոխառության հատկացված գումարը (արտահայտված ԱՄՆԴ-ով) |
Ֆինանսավորվելիք ընդհանուր ծախսերի տոկոսաչափը |
1. Գյուղական ֆինանսավորման կառույց |
-- |
-- |
2. Գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքներ |
22,770,000 |
100 առանց հարկերի |
3. Ֆերմերների իրազեկություն և աջակցություն |
-- |
-- |
4. Ծրագրի կառավարում |
2,230,000 |
100 առանց հարկերի |
Ընդամենը` |
25,000,000 |
2. Անկախ վերոհիշյալ կետ 1-ում սահմանված Փոխառության գումարի հատկացումից կամ տեղաբաշխված տոկոսաչափերից, եթե ՄԶՕՀ-ի ղեկավարությունը հիմնավոր կերպով հաշվարկի, որ Փոխառության հատկացված գումարը որևէ բաղադրիչի համար բավարար չի լինի` ֆինանսավորելու այդ բաղադրիչի բոլոր ծախսերի համաձայնեցված տոկոսաչափը, ապա ՄԶՕՀ-ի ղեկավարությունը, ծանուցելով Փոխառուին, կարող է. ա) վերաբաշխել այլ բաղադրիչով հատկացված Փոխառության գումարները տվյալ բաղադրիչի համար` այն գումարի չափով, որը բավարար է հաշվարկված պակասորդը ծածկելու համար, և որը, ՄԶՕՀ-ի ղեկավարության կարծիքով, անհրաժեշտ չէ` այլ ծախսերի համար, և բ) եթե այդ վերաբաշխումը չի կարող ամբողջովին ծածկել հաշվարկված պակասորդը, նվազեցնել այդ ծախսերի հանդեպ կիրառվող տեղաբաշխման տոկոսաչափը, որպեսզի հնարավոր լինի շարունակել հետագա մասհանումներն այդ բաղադրիչի շրջանակում` քանի դեռ չեն կատարվել այդ բաղադրիչով նախատեսված բոլոր ծախսերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մարման ամսաթիվ |
Մարման ենթակա գումար (արտահայտված ԱՄՆԴ-ով) | |
1 |
սեպտեմբերի 15, 2020 թ. |
833,330 |
2 |
մարտի 15, 2021 թ. |
833,330 |
3 |
սեպտեմբերի 15, 2021 թ. |
833,330 |
4 |
մարտի 15, 2022 թ. |
833,330 |
5 |
սեպտեմբերի 15, 2022 թ. |
833,330 |
6 |
մարտի 15, 2023 թ. |
833,330 |
7 |
սեպտեմբերի 15, 2023 թ. |
833,330 |
8 |
մարտի 15, 2024 թ. |
833,330 |
9 |
սեպտեմբերի 15, 2024 թ. |
833,330 |
10 |
մարտի 15, 2025 թ. |
833,330 |
11 |
սեպտեմբերի 15, 2025 թ. |
833,330 |
12 |
մարտի 15, 2026 թ. |
833,330 |
13 |
սեպտեմբերի 15, 2026 թ. |
833,330 |
14 |
մարտի 15, 2027 թ. |
833,330 |
15 |
սեպտեմբերի 15, 2027 թ. |
833,330 |
16 |
մարտի 15, 2028 թ. |
833,330 |
17 |
սեպտեմբերի 15, 2028 թ. |
833,330 |
18 |
մարտի 15, 2029 թ. |
833,330 |
19 |
սեպտեմբերի 15, 2029 թ. |
833,330 |
20 |
մարտի 15, 2030 թ. |
833,330 |
21 |
սեպտեմբերի 15, 2030 թ. |
833,330 |
22 |
մարտի 15, 2031 թ. |
833,330 |
23 |
սեպտեմբերի 15, 2031 թ. |
833,330 |
24 |
մարտի 15, 2032 թ. |
833,330 |
25 |
սեպտեմբերի 15, 2032 թ. |
833,330 |
26 |
մարտի 15, 2033 թ. |
833,330 |
27 |
սեպտեմբերի 15, 2033 թ. |
833,330 |
28 |
մարտի 15, 2034 թ. |
833,330 |
29 |
սեպտեմբերի 15, 2034 թ. |
833,330 |
30 |
մարտի 15, 2035 թ. |
833,430 |
Ընդամենը |
25,000 000 |
***