Գլխավոր տեղեկություն
Համար
N 3054-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (30.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հոկտեմբերի 2015 թ.

N 3054-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐԱՏՈՒՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊՈԱԿ-ԻՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000508 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ» ՏԵՍԱԿԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը՝

 

հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Դադարեցնել «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ին 2004 թվականի ապրիլի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000508 լիցենզիայի «թերապևտիկ ստոմատոլոգիա» տեսակը:

2. «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2004 թվականի ապրիլի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000508 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին.

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան