Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (19.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 15 հոկտեմբերի 2015 թվականի N 46

 

32. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի`

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի նիստի N 46
արձանագրային որոշման

 

(Գործառնական համար 46437)

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

և

«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

և

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

և

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ եՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ

միջև՝

 

 

Դրամաշնորհի համաձայնագրի սույն նախագիծը մշակվել է միայն նախնական քննարկումների նպատակով: Հնարավոր է, որ ավելացվեն լրացուցիչ պայմաններ, իսկ սույն տեքստը ենթակա է փոփոխման ու

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից վերջնական հաստատման:

 

հիմք ընդունելով

 

Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը

 

Թվագրված [_________________]

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՈԴՎԱԾ I - ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ, ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐՆԱԳՐԵՐ

Բաժին 1.01 Սահմանումներ

Բաժին 1.02 Մեկնաբանում

 

Հոդված II - Դրամաշնորհի ֆինանսավորում

Բաժին 2.01 Գումարը, արժույթը և նպատակը

Բաժին 2.02 Մասհանում

Բաժին 2.03 Փոխհատուցման պայմանական և ոչ պայմանական պարտավորություններ

Բաժին 2.04 Վերաբաշխում

Բաժին 2.05 Ստացողի կողմից չեղարկում

Բաժին 2.06 Վճարումներ

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Բաժին 3.01 Համագործակցություն և տեղեկատվություն

Բաժին 3.02 Ծրագրի իրականացմանը վերաբերող պարտավորություններ

Բաժին 3.03 Բնապահպանական և սոցիալական պահանջների հետ համապատասխանություն

Բաժին 3.04 Նախարարության և Ծրագրի աջակցման անձի պարտավորությունները

Բաժին 3.05 Ծրագրի իրականացման աշխատանքային խումբ

Բաժին 3.06 Գնումներ

Բաժին 3.07 Ծրագրի փաստաթղթավորում, հաշվետվություններ, ուսումնասիրություններ

 

ՀՈԴՎԱԾ IV - Ֆինանսական և գործառնական պարտավորություններ

Բաժին 4.01 Ֆինանսական փաստաթղթեր և հաշվետվություններ

Բաժին 4.02 Բիզնեսի վարում և գործառնություններ

Բաժին 4.03 Հարկեր

Բաժին 4.04 Տեսանելիություն

Բաժին 4.05 Խարդախություն և կաշառակերություն

 

ՀՈԴՎԱԾ V - կասեցում և ՉԵՂԱՐԿում, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Բաժին 5.01 Կասեցում

Բաժին 5.02 Բանկի կողմից չեղարկում

Բաժին 5.03 Փոխհատուցման Ոչ պայմանական պարտավորություններ, որոնք չեն ծագել կասեցման կամ դադարեցման պատճառով

Բաժին 5.04 Ստացողի և Նախարարության պարտականությունները

Բաժին 5.05 Փոխհատուցման դեպքեր

 

ՀՈԴՎԱԾ vi - Պարտավորությունների կատարման ապահովում, վեճերի լուծում

Բաժին 6.01 Պարտավորությունների կատարման ապահովում

Բաժին 6.02 Իրավունքների կատարման ձախողում

Բաժին 6.03 Վեճերի լուծում

 

ՀՈԴՎԱԾ VII - Ուժի մեջ մտնելը, դադարեցումը

Բաժին 7.01 Ուժի մեջ մտնելու ամսաթիվը

Բաժին 7.02 Ուժի մեջ մտնելուն նախորդող պայմանները

Բաժին 7.03 Իրավական կարծիքները

Բաժին 7.04 Ուժի մեջ չմտնելու պատճառով դադարում

Բաժին 7.05 Կատարման դադարեցում

 

ՀՈԴՎԱԾ viii - ԽԱՌԸ

Բաժին 8.01 Ծանուցումներ

Բաժին 8.02 Գործողություններ իրականացնելու լիազորություն

Բաժին 8.03 Փոփոխություններ

Բաժին 8.04 Անգլերեն լեզու

Բաժին 8.05 Փոխհատուցում

Բաժին 8.06 Լիազորությունների փոխանցում

Բաժին 8.07 Իրավունքներ, իրավական պաշտպանության միջոցներ, մերժում

Բաժին 8.08 Տեղեկությունների հրապարակում

Բաժին 8.09 Կրկնօրինակներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 - Դրամաշնորհով ՖԻնանսավորվող միավորներ

 

[Հավելված 1-ին կից փաստաթուղթ - Գնումների պլան]

 

ԼՐԱՑՈՒՄ 1 - մասհանման դիմումի ձեվ

 

ԼՐԱՑՈՒՄ 2 - լիազորված Ստորագրողներին նշանակող նամակ

 

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Սույն ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (հետայսու՝ Համաձայնագիր) կնքվում է ______ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Պետություն), որը ներկայացնում է Ֆինանսների նախարարությունը (հետայսու՝ Նախարարություն), «Երքաղլույս» ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հիմնադրված և գործող Երևանի քաղաքապետարանի ընկերության (հետայսու՝ Ստացող), Երևան քաղաքի (հետայսու՝ Ծրագրին աջակցող անձ) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (հետայսու՝ Բանկ կամ ՎԶԵԲ) միջև:

 

Որտեղ՝

 

(Ա) ՎԶԵԲ-ը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 1990 թվականի մայիսի 29-ին միջազգային օրենքին համապատասխան կնքված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հիմնադրող համաձայնագրի համաձայն (այսուհետ՝ Բանկը հիմնադրող համաձայնագիր):

 

(Բ) Հայաստանի Հանրապետությունը և Ստացողը դիմել են Ծրագրի (ինչպես այսուհետ սահմանված է) իրականացման աշխատանքներին ուղղված ֆինանսական աջակցություն ստանալու համար, որի նպատակն է Երևան քաղաքի 28 ընտրված փողոցներում գոյություն ունեցող փողոցային լուսավորության համակարգի արդիականացմանն ու բարեկարգմանն աջակցելը:

 

(Գ) 2015 թվականի մայիսի 11-ին Բանկը Հայաստանի Հանրապետության հետ կնքել է Վարկի համաձայնագիր, որի շրջանակում ՀՀ-ն հանդես է գալիս որպես Վարկառու, իսկ Բանկը՝ Վարկատու, որը Ծրագրի ֆինանսական մասի համար կտրամադրի 4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, ինչպես որ նկարագրված է դրա (Ծրագրի) Հավելված 1-ում, որը կազմված է վարկային համաձայնագրի պայմանների համաձայն, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոխվել (Վարկի համաձայնագիր):

 

(Դ) Վարկառուն վարկային համաձայնագրի հասույթը վերավարկավորում է Ստացողին՝ Վարկառուի և Ստացողի միջև կնքված վերավարկավորման համաձայնագրի պայմանների ներքո Ծրագիրն իրականացնելու համար, որում ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխություններ կատարվել (Ենթավարկային համաձայնագիր):

 

(Ե) 2015 թվականի մայիսի 11-ին Բանկը Ստացողի հետ կնքել է ծրագրի համաձայնագիր, որում ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխություններ կատարվել (Ծրագրի համաձայնագիր), որի համաձայն, հաշվի առնելով այն, որ Բանկը կնքել է Վարկային համաձայնագիրը և սույն Համաձայնագիրը, Ստացողը համաձայնել է իրականացնել Ծրագիրը Ծրագրի համաձայնագրի պայմաններին համաձայն:

 

(Զ) 2015 թվականի մայիսի 11-ին Բանկը կնքել է Աջակցման համաձայնագիր Ծրագրին աջակցող անձի հետ, որում ժամանակ առ ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ (Ծրագրի աջակցման համաձայնագիր), համաձայն որի, հաշվի առնելով, որ Բանկը կնքում է Վարկային համաձայնագիր և սույն համաձայնագիրը, Ծրագրին աջակցող անձը համաձայնել է աջակցել Ստացողին Ծրագրի իրականացման գործում Ծրագրի աջակցման համաձայնագրի պայմանների համաձայն:

 

(Է) Բանկը հիմնադրող համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն Բանկը հիմնել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (Հիմնադրամ), որը կառավարվում է և իրականացնում է իր վարչարարական գործառույթները համաձայն 2014 թվականին հուլիսի 23-ին Բանկի կողմից հաստատված Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կանոնների, որոնք կարող են փոփոխվել ժամանակ առ ժամանակ (Հիմնադրամի կանոններ):

 

(Ը) Հիմնադրամի կանոնների համաձայն Հիմնադրամը նաև կարող է գործառնություններ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի անդամներից է և վճարում է ներդրում-անդամավճար, համաձայն 2015 թվականին մարտի 16-ին Բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Ներդրման համաձայնագրի:

 

(Թ) Հիմնադրամի կանոնների համաձայն, E5P հիմնադրամի անդամ-ներդրողները 2015 թվականի հունիսի 29-ին գրավոր համաձայնություն ձեռք բերեցին` ավելացնելու համար դրամաշնորհը Հիմնադրամի միջոցներից 1,900,000-ը (մեկ միլիոն ինը հարյուր) չգերազանցող գումարի չափով, որը սահմանվում է սույն Համաձայնագրի պայմանների համաձայն, Հավելված 1-ի "Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորներ"-ում գրված որոշ ապրանքների գնման ու աշխատանքների դիմաց վճարման համար:

 

ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ՝

ՀՈԴՎԱԾ I - ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ, ՀՂՈՒՄՆԵՐ և ՎԵՐՆԱԳՐԵՐ

Բաժին 1.01 Սահմանումներ

 Սույն համաձայնագրում մեծատառով գրված բառերն ու արտահայտությունները (ներառյալ Լրացումները և Հավելվածները), որոնք այստեղ սահմանված չեն, պետք է ունենան նույն իմաստը, ինչ որ նույնը Վարկային համաձայնագրում, Ծրագրի համաձայնագրում, Ծրագրի աջակցման համաձայնագրում և/կամ Ստանդարտ պայմաններում, երբ որ օգտագործվեն սույն Համաձայնագրում:

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող (ներառյալ հավելվածներում և Դեկլարատիվ մասերում) հետևյալ տերմիններն ունեն ստորև նշված իմաստները, եթե համատեքստն այլ բան չի պահանջում՝

 

 «Բանկը հիմնադրող

համաձայնագիր»

 ունի Դեկլարատիվ Ա-ում սահմանված իմաստը:
 «Պայմանագրեր»  նշանակում է այն պայմանագրերը, որոնք գործում են կամ պետք է կնքվեն Ստացողի և Կապալառուների միջև, Բանկի համար բավարար ձևին ու բովանդակությանը համապատասխան՝ կապված Ծրագրի համար ապրանքների գնման ու աշխատանքների դիմաց վճարման հետ, ներառյալ Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորները, և որոնք պետք է ֆինանսավորվեն ամբողջությամբ կամ մասամբ Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցներից:
 «Կապալառուներ» նշանակում է այն կապալառուները և պաշտոնական բարձր դիրք զբաղեցնող ու մեծ հեղինակություն վայելող Կապալառուները, ովքեր պետք է համագործակցեն Ստացողի հետ Ծրագրի համար ապրանքների գնման և աշխատանքների վճարման հետ կապված, այդ թվում Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորների հետ կապված, յուրաքանչյուր կապալառուի և Կապալառուի հետ միասին, պետք է ընտրվեն 3.06-րդ բաժնի (Գնումներ) համաձայն:
 «Մասհանում» նշանակում է ժամանակ առ ժամանակ Դրամաշնորհի ֆինանսական միջոցների որևէ մասի մասհանում, համաձայն սույն Համաձայնագրի 2.02-րդ բաժնի (Մասհանում):
 

«Ուժի մեջ

մտնելու ամսաթիվը»

 

 նշանակում է այն ամսաթիվը, որի դեպքում սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում համաձայն 7.01-րդ բաժնի (Ուժի մեջ մտնելու ամսաթիվը):

 «Հիմնադրամ»  

 ունի Դեկլարատիվ Է մասում գրված իմաստը:

 

«Դրամաշնորհով

ֆինանսավորվող

միավորներ»

 

 նշանակում է այն ապրանքները, աշխատանքները և դրանց հետ կապված ծառայությունները, որոնք անհրաժեշտ են Ծրագրի համար և ֆինանսավորվելու են Դրամաշնորհի ֆինասնական միջոցներից, ինչպես որ հետագայում նկարագրվում է սույն Համաձայնագրին կցված 1-ին Հավելվածում:

 

«Դրամաշնորհի

ֆինանսավորում»

 

 նշանակում է սույն Համաձայնագրի 2.01(ա)-րդ բաժնում (Գումար, արժույթ և նպատակ) սահմանված իմաստը:

 

«Դրամաշնորհի

ֆինանսավորման

հասանելիության

վերջաժամկետ»

 

նշանակում է սույն Համաձայնագրի 2.02(ա)-րդ բաժնում սահմանված (Դրամաշնորհի ֆինանսավորման հասանելիության վերջին ամսաթիվը):

 

«Վարկային

համաձայնագիր»

 

 ունի Դեկլարատիվ Գ մասում սահմանված նշանակությունը:

 

«Վարկի

ֆինանսավորում»

 

 նշանակում է Վարկառուին Բանկի կողմից կատարված կամ կատարվելիք ֆինանսավորումը, որպես Վարկառու իր լիազորությունների շրջանակում, Վարկի համաձայնագրի ներքո, իսկ համաձայն Ենթավարկային համաձայնագրի պայմանների՝ Ստացողին կատարված կամ կատարվելիք վերավարկավորումը:

 «Նախարարություն»  

 նշանակում է Հայաստանի Հանրապետությունը, որը ներկայացնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

 

«Նախարարության

լիազորված

ներկայացուցիչ»

 

  նշանակում ՀՀ ֆինանսների նախարարը: :

 «Գնումների պլան»  

 նշանակում է Ծրագրի համար գնումների պլան, ներառյալ Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորները, Բանկի համար բավարար ձևին և բովանդակությանը համապատասխան, որպես այդպիսին Ստացողը կարող է ժամանակի ընթացքում Բանկի կողմից նախնական գրավոր համաձայնություն ստանալու դեպքում փոփոխություն կատարել Գնումների պլանում:

 «Ծրագիր»  

 ունի Դեկլարատիվ C մասում սահմանված իմաստը:

 

«Ծրագրի

համաձայնագիր»

 

 ունի Դեկլարատիվ Ե մասում սահմանված իմաստը:

 

«Ծրագրի

ավարտի ամսաթիվ»

 

 նշանակում է այն ամսաթիվը, որի ժամանակ հետևյալն է լինում՝

(ա) Ստացողը պետք է ծանուցում ուղարկի Բանկին և Ծրագրի իրականացման խորհրդատուին, Բանկի համար բավարար ձևին և բովանդակությանը համապատասխան, Ստացողի լիազորված ներկայացուցիչի կողմից, որը փաստում է այն մասին, որ Ծրագիրն ավարտվել է:

(բ) Բանկը տեղեկանք է ստանում Ծրագրի իրականացման խորհրդատուից, Բանկի համար բավարար ձևին և բովանդակությանը համապատասխան, առանց որևէ էական վերապահման, հաստատելով այն մասին, որ Ծրագիրն ավարտվել է, և

(գ) Բանկը Ստացողին ծանուցում է ուղարկում՝ հաստատելով, որ Բանկին բավարարում է այն փաստը, որ Ծրագիրն ավարտվել է:

 

«Ծրագրի իրականացման

խորհրդատու»

 

 նշանակում է այն խորհրդատու(ները) Ստացողի կողմից նշանակած կամ նշանակվելիք համաձայն Ծրագրի համաձայնագրի 2.06-րդ բաժնի (Խորհրդատուներ)՝Ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

 

«Ծրագրի աջակցման

համաձայնագիր»

 

 ունի Դեկլարատիվ Զ-ում սահմանված իմաստը:

 

«Ծրագրին աջակցող

անձ»

 

 ունի Դեկլարատիվ Զ-ում սահմանված իմաստը:

 «Ստացող»  

 նշանակում է «Երքաղլույս» Փակ բաժնետիրական ընկերությունը, որը Երևանի քաղաքապետարանի ՀՀ օրենքների համաձայն հիմնադրված և գործող ընկերություն է:

 

«Ստացողի կողմից

լիազորված

ներկայացուցիչ»

 

 նշանակում է Ստացողի տնօրենը:

 

«Փոխհատուցման

պարտավորություն»

 

 նշանակում է սույն Համաձայնագրի 2.03-րդ բաժնում հղում կատարած պարտավորություն (Փոխհատուցման պայմանական և ոչ պայմանական պարտավորություններ), և կարող է լինել «փոխհատուցման պայմանական պարտավորություն» կամ «Փոխհատուցման ոչ պայմանական պարտավորություն», ինչպես որ բոլոր այն պայմանները, որոնք օգտագործվում են այդ Բաժնում:

 

«Հիմնադրամի

կանոնները»

 

 ունի նույն իմաստը, ինչ որ Դեկլարատիվ Է մասում:

 

«Ստանդարտ

պայմաններ»

 

 նշանակում է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին ՎԶԵԲ-ի կողմից սահմանված Ստանդարտ պայմանները:

Բաժին 1.02 Մեկնաբանություն

 Սույն համաձայնագրում՝

 

(ա) եզակի թվով գրված բառերը ներառում են նաև հոգնակի թիվը և հակառակը, եթե այլ բան համատեքստով չի պահանջվում,

(բ) վերնագրերը և բովանդակության ցանկը տեղադրված են հղում կատարելու համար միայն և չպետք է ազդեցություն ունենան սույն Համաձայնագրի մեկնաբանման վրա,

(գ) անձ բառը նաև նշանակում է կորպորացիա, ընկերակցություն և այլ իրավաբանական անձ, իսկ անձին կատարվող հղումը ներառում է նրա ժառանգորդներին և թույլատրված իրավահաջորդներին,

(դ) սահմանված Հոդվածին, Բաժնին, Հավելվածին կամ Լրացմանը հղումը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով, պետք է մեկնաբանել որպես հղում սույն Համաձայնագրի Հոդվածին, Բաժնին, Հավելվածին կամ Լրացմանը:

ՀՈԴՎԱԾ II - դՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Բաժին 2.01 Գումար, արժույթ և նպատակ

(ա) Սույն Համաձայնագրի ներքո Բանկը համաձայն է Ստացողին Հիմնադրամից 1,900,000 (մեկ միլիոն ինը հարյուր հազար) եվրո գումարի չափով դրամաշնորհ տրամադրել (Դրամաշնորհի ֆինանսավորում):

 

(բ) Բանկը պետք է կատարի Դրամաշնորհի ֆինանսավորումը Հիմնադրամի միջոցներից, միայն Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորները սույն Համաձայնագրի 3.06-րդ բաժնի (Գնումներ) համաձայն գնելու համար:

 

(գ) Ըստ 5.05-րդ բաժնի (Փոխհատուցման դեպքեր), Դրամաշնորհի ֆինանսավորումը չի փոխհատուցվում:

 

(դ) Հստակորեն ընդունվել և համաձայնեցվել է, որ Բանկը չի պարտավորվելու Մասհանման համար հատկացում կամ մեկ այլ վճարում կատարել սույն Համաձայնագրի համաձայն, այլ միայն այն դեպքում, երբ գումարը վերաբերում է և հավասար է, ֆինանսական միջոցների այդպիսի մասհանումը կամ այդպիսի վճարումը հասանելի է Հիմնադրամի միջոցներից այդ նպատակների համար:

 

(ե) Միայն այն դեպքում, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորները պետք է համաֆինանսավորվեն Դրամաշնորհի ֆինանսական միջոցներից և Վարկի ֆինանսական միջոցներից համաչափ ձևով, իսկ գումարները սահմանված են Գնումների պլանում:

 

Բաժին 2.02 Մասհանում

 

Ըստ սույն Համաձայնագրի 5.01-րդ բաժնի (Կասեցում), 5.02-րդ բաժնի (Դադարեցում Բանկի կողմից) և 7.02-րդ բաժնի (Ուժի մեջ մտնելուց առաջ նախնական պայմանները), Դրամաշնորհի ֆինանսական միջոցները պետք է մասհանվեն Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ, մեկ կամ մի քանի օգտագործման փուլերով, որոնք հետևյալ դրույթների համաձայն են՝

 

(ա) Դրամաշնորհի ֆինանսական միջոցների հասանելիության վերջնաժամկետը

 

Սույն Համաձայնագրի համաձայն Ֆինանսական միջոցների մասհանման համար դիմելու Ստացողի իրավունքը սկսում է գործել Ուժի մեջ մտնելու ամսաթվին և դադարում է հասանելիության վերջնաժամկետի օրը, որը սահմանված է Վարկային համաձայնագրի 2.02-րդ բաժնի (Վարկի ֆինանսական պայմաններ) (զ) կետում կամ մեկ այլ օր, որը Բանկը կարող է իր հայեցողությամբ սահմանել և ծանուցել այդ մասին Ստացողին:

 

(բ) Ընդունելի ծախսեր

 

Եթե Բանկն այլ համաձայնություն ձեռք չի բերել, ֆինանսական միջոցների մասհանումը պետք է լինի միայն Դրամաշնորհով ֆինասնավորվող միավորների հետ կապված հիմնավորված ծախսերի ֆինանսավորման համար (կամ, եթե Բանկը համաձայնություն տա, կատարվելիք) (այն պայմանով, որ այդպիսի ծախսերը նախօրոք Բանկի հետ գրավոր ձևով համաձայնեցվել են), որոնք առաջացել են սույն Համաձայնագրի կնքման ամսաթվից հետո:

 

(գ) Մասհանման պայմաններ

 

Առանց սահմանափակելու 2.02-րդ բաժնի համընդհանրությունը, սույն Համաձայնագրի համաձայն Դրամաշնորհով ֆինանսավորվող մեկից ավել միավորների համար ֆինանսական միջոցների ցանկացած մասհանում պետք է կատարվի, կամ միայն Բանկի հայեցողությամբ մերժվի, ամբողջությամբ կամ մասամբ, պայմանական կամ ոչ պայմանական, այդ Ստացողի կողմից մասհանման այդ դիմումի ներկայացման օրը՝

 

(1) Ստացողի կողմից, որպես Վարկառուի լիազորություններ ունեցող, ֆինանսական միջոցների առհանված գումարը կամ ներկայացրած առհանման բավարար հայտում նշված գումարն առնվազն հավասար է այն գումարին, որը մասհանվում է Դրամաշնորհի ֆինանսական միջոցներից կամ այն գումարին, որի համար Ստացողը այդ միջոցների մասհանման դիմում է ներկայացնում ըստ Վարկային համաձայնագրի կամ,

 

(2) Գնումների պլանի համաձայն Դրամաշնորհով ֆինանսավորվող նույն միավոր(ների) համար բաշխված վարկային ֆինանսավորման միջոցների ամբողջ գումարը առհանվել է կամ Առհանման բավարար հայտ է ներկայացվել համաձայն Վարկային համաձայնագրի:

 

(դ) Մասհանման դիմում

 

(1) Ստացողը կարող է դիմել Մասհանման համար՝ Բանկին ներկայացնելով Մասհանման համար սկզբնական դիմումը՝ ստորագրված Ստացողի լիազոր ներկայացուցչի կամ Ստացողի լիազոր ներկայացուցչի կողմից նշանակված անձի կողմից: Մասհանման յուրաքանչյուր դիմումը պետք է լինի Հավելված 1-ում նշված Ձևին համապատասխան (Մասհանման դիմումի ձև) և պետք է ուղարկվի Բանկ Մասհանման վճարման ամսաթվից առնվազն 15 (տասնհինգ) աշխատանքային օր առաջ: Այսպիսի դիմումը Ստացողը չի կարող հետ վերցնել, և այն դառնում է վերջինիս համար պարտադիր:

 

(2) Մասհանման յուրաքանչյուր դիմումը պետք է ուղեկցվի այնպիսի փաստաթղթերով և այլ ապացույցներով, որոնք ձևով և բովանդակությամբ բավարարում են Բանկին այն առումով, որ Ստացողն իրավունք ունի Մասհանման գումարը ստանալ և որ այդ գումարն օգտագործվելու է բացառապես Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորների համար: Այսպիսի փաստաթղթերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում Կապալառուի հաշիվ-ֆակտուրա(ներ)ով, Ստացողի կողմից կամ նրա անունից հաստատված, կամ փաստացի հաշիվ-ֆակտուրայի վրա կամ առանձին տեղեկանքի ձևի վրա՝ վկայելով Ստացողի հաստատումն այն մասին, որ ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները բավարար ձևով ուղարկվել են կամ իրականացվել են սույն Համաձայնագրի և համապատասխան Պայմանագրի պահանջներին համապատասխան:

 

(ե) Մասհանման արժույթը

 

Ծախսերի ծածկման համար անհրաժեշտ գումարի չափով, որն ամրագրված է եվրոյով, Մասհանումը պետք է կատարվի Դրամաշնորհի ֆինանսական միջոցների հասույթից: Եվրոյից բացի այլ արժույթով կամ արժույթներով կատարված ծախսերի դեպքում Մասհանման գումարը պետք է լինի հետևյալը՝

 

(1) Եթե Ստացողը դիմում է եվրոյով վճարման համար, Մասհանման գումարը պետք է սահմանի Բանկը Բանկի կողմից արված փոխարժեքի ծախսի հիման վրա, եթե վերջինս գնել է այդ արժույթը կամ արժույթները՝ դիմումը բավարարելու համար:

 

(2) Եթե Ստացողը դիմում է ծախսերի արժույթով կամ արժույթներով վճարման համար, Բանկն, այն պայմանով, որ այդ ծախսերի արժույթը կամ արժույթները հասանելի են, գնում է այդ արժույթը կամ արժույթներն այն կարգով, որը Բանկն է պատշաճ համարում: Բանկի կողմից պետք է սահմանվի Մասհանման հավասար գումարը՝ հիմք ընդունելով փոխարժեքի ծախսերը, որոնք կատարել է Բանկը՝ օգտագործելով եվրո դիմումի բավարարման համար:

 

(զ) Այլ արժույթներով վճարումները

 

Բացառիկ դեպքերում Բանկը կարող է ընդունել Ստացողի դիմումը, որում վճարումը նշված լինի այլ արժույթով կամ արժույթներով, քան եվրոն, կամ ծախսերի արժույթն այլ լինի: Այդ դեպքում Բանկը կգնի այդ արժույթը կամ արժույթները այն կարգով, որն անհրաժեշտ համարի: Մասհանման հավասար գումարը պետք է սահմանի Բանկը՝ հիմք ընդունելով փոխարժեքի ծախսերը, որոնք կատարել է Բանկը՝ օգտագործելով եվրո դիմումի բավարարման համար:

(է) Մասհանման նվազագույն գումար

 

Բացի վերջին Մասհանումից կամ եթե այլ համաձայնություն ձեռք չի բերել Բանկը, Մասհանման համար հատկացումները պետք է լինեն 50,000 (հիսուն հազար) եվրոյից ոչ պակաս գումարով:

(ը) Մասհանման դիմումների համար լիազոր ներկայացուցիչ

Վարկառուի Ֆինանսների նախարարը նշանակված է որպես Ստացողի լիազոր ներկայացուցիչ՝ սույն Համաձայնագրի 2.02-րդ և 2.03-րդ բաժինների դրույթների համաձայն պահանջվող կամ թույլատրվող գործողություններ կատարելու նպատակով:

Բաժին 2.03 Փոխհատուցման պայմանական և ոչ պայմանական պարտավորություններ

(ա) Ստացողի կողմից դիմումը ներկայացնելու ժամանակ, Բանկը կարող է, Բանկին բավարարող ձևին և բովանդակությանը համապատասխան, ՎԶԵԲ Վարկային ֆինանսական միջոցների մասհանման ձեռնարկի դրույթների համաձայն, համալրված փոփոխություններով, տրամադրել Փոխհատուցման պայմանական կամ ոչ պայմանական պարտավորություններ՝ փոխհատուցելու համար Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցներից ծախսերի ֆինանսավորման հետ կապված բանկերի կողմից ակրեդիտիվների համաձայն կատարված վճարումները: Ամեն մի նման փոխհատուցում պետք է համարվի Մասհանում:

 

(բ) Փոխհատուցման պայմանական պարտավորության դեպքում, Բանկի վճարելու պարտավորությունը պետք է անմիջապես կասեցվի կամ դադարեցվի Բանկի կողմից Դրամաշնորհի ֆինանսական միջոցների ցանկացած կասեցման կամ դադարեցման դեպքում, համաձայն սույն Համաձայնագրի 5.01-րդ բաժնի (Կասեցում) կամ 5.02-րդ բաժնի (Բանկի կողմից չեղյալ հայտարարում):

 

(գ) Փոխհատուցման ոչ պայմանական պարտավորության դեպքում Բանկի վճարելու պարտավորությունը չպետք է կախված լինի Դրամաշնորհի ֆինանսական միջոցների կասեցումից կամ չեղարկումից:

Բաժին 2.04 Վերաբաշխում

 Ստացողը կարող է Բանկին դիմել վերաբաշխելու համար սույն Համաձայնագրի Հավելված 1-ում ցուցակված Դրամաշնորհով ֆինանսավորվող յուրաքանչյուր միավորի համար բաշխված գումարները, այն պայմանով, որ նման վերաբաշխումը լինի Հիմնադրամի համաձայնագրի կանոնների պայմաններին համապատասխան: Բանկը կարող է թույլ տալ վերաբաշխման դիմումը՝ Ստացողին ծանուցում ուղարկելով: Այսպիսի վերաբաշխումը պետք է լինի, երբ ծանուցում ուղարկվի:

Բաժին 2.05 Ստացողի կողմից չեղարկում

 

Ստացողը կարող է ցանկացած ժամանակ Դրամաշնորհի ֆինանսական միջոցների ցանկացած չմասհանված մաս չեղարկել, ամբողջությամբ կամ մասամբ, Բանկին գրավոր ծանուցում ուղարկելուց 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում: Ստացողի կողմից չեղարկման ցանկացած նման ծանուցում պետք է լինի հետ չվերադարձվող և պարտադիր:

Բաժին 2.06 Վճարումներ

(ա) Եթե Բանկն այլ համաձայնություն ձեռք չի բերել, սույն Համաձայնագրի ներքո Բանկի կողմից մասհանված գումարները պետք է անմիջապես վճարվեն համապատասխան Կապալառուին, որին Ստացողը նշում է Մասհանման դիմումում:

(բ) Եթե սույն Համաձայնագրի ներքո ցանկացած վճարման ամսաթիվ լիներ ոչ աշխատանքային օր, ապա նման վճարման ամսաթիվը պետք է լինի հաջորդ աշխատանքային օրը:

(գ) Սույն համաձայնագրի ներքո Բանկին պարտադիր վճարվող դարձած ցանկացած գումար պետք է վճարվի, առանց եվրոյով հաշվանցման, վճարման կատարման օրը, Լոնդոնում (Անգլիա) գտնվող հաշվի վրա կամ մեկ այլ տեղ, Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ նշանակել՝ Ստացողին ծանուցելով այդ մասին:

Հոդված III - Ծրագրի իրականացում

 Բաժին 3.01 Համագործակցություն և տեղեկատվություն

(ա) Ստանդարտ պայմանների 4.01-րդ բաժնի (Համագործակցություն և տեղեկատվություն) դրույթները կիրառվում են, ինչպես որ սույն Համաձայնագրում ամբողջությամբ սահմանված են համապատասխան փոփոխություններով, նաև առանց խախտելու դրա ամբողջականությունը՝

(i) «Վարկառուին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «Ստացողին»,

(ii) «Երաշխավորողին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «Նախարարությանը» և «Ծրագրին աջակցող անձին»,

(iii) «Վարկին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «Դրամաշնորհի ֆինանսական միջոցներին», և

(iv) «Վարկային համաձայնագրին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «սույն Համաձայնագրին»:

(բ) Վարկային համաձայնագրի, Ծրագրի համաձայնագրի և/կամ Ծրագրի աջակցման համաձայնագրի համաձայն տեղեկություններ ստանալով Բանկը կարող է օգտագործել և վստահել ցանկացած նման տեղեկությանը իր լիազորությունների շրջանակում որպես սույն Համաձայնագրի համաձայն Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցներ տրամադրող:

Բաժին 3.02 Ծրագրի իրականացմանը վերաբերող պարտականություններ

(ա) Ստացողը պետք է, եթե այլ բան Բանկը չի համաձայնեցրել,

 

(1) իրականացնի Ծրագիրը արդյունավետորեն և պատշաճ ջանասիրությամբ և Վարկային համաձայնագրի, Ծրագրի համաձայնագրի և սույն Համաձայանգրի համաձայն,

 

(2) իրականացնի Ծրագիրը համաձայն Գնումների պլանի, որը ենթակա է փոփոխման, որին Բանկը կարող է գրավոր համաձայնություն տալ,

 

(3) իրականացնի Ծրագիրը համաձայն Բնապահպանական և սոցիալական գործողությունների պլանի և հատուկ սահմանված կատարողականի պահանջների,

 

(4) գործողություններն իրականացնի այնպես, որ Ծրագրի ավարտի վերջնաժամկետը լինի ոչ ուշ, քան 2018 թվականի սեպտեմբերի 30-ը, և

 

(5) կատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Ծրագրի բարեհաջող ավարտ ապահովելու համար,

 

(բ) Ստանդարտ պայմանների 4.02-րդ բաժնի դրույթները (Ծրագրի իրականացմանը վերաբերող պարտավորություններ) պետք է կիրառվեն այնպես, ասես սույն Համաձայնագրում սահմանված են ամբողջությամբ, առանց խախտելու դրա ամբողջականությունը,

 

(i) «Վարկառուին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ "Ստացողին",

 

(ii) «Վարկի միջոցներ» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցներին»:

Բաժին 3.03 Բնապահպանական և սոցիալական պահանջերի հետ համապատասխանություն

 Եթե Բանկն այլ բան չի նախատեսել, Ստացողը պետք է ապահովի այն, որ Ծրագրի մասը, որը ֆինանսավորվում է Դրամաշնորհի ֆինանսական միջոցներից իրականացվում է ըստ Ծրագրի համաձայնագրի 2.05-րդ բաժնի (Բնապահպանական և սոցիալական պահանջների հետ համապատասխանություն):

Բաժին 3.04 Նախարարության և Ծրագրի աջակցման անձի պարտավորությունները

(ա) Ոչ նախարարությունը, ոչ էլ Ծրագրի աջակցման անձը չպետք է գործողություններ իրականացնեն կամ թույլ տան իր գործակալներից կամ սուբսիդիարներից որևէ մեկը գործողություններ կատարեն, որոնք կկանխեին կամ կխանգարեին Ծրագրի իրականացմանը կամ Ծրագրի պայմանների արդյունավետ գործարկմանը կամ սույն Համաձայնագրի ներքո իրականացրած Ստացողի պարտականությունների իրականացումը: Յուրաքանչյուրը թե նախարարությունը և թե Ծրագրին աջակցող անձը նաև ապահովում են այն, որ նման գործողությունը կատարվում կամ թույլատրվում է կատարել իր վարչարարական կամ քաղաքական մասնաճյուղերի կողմից կամ իր սեփական կամ իր կողմից հսկվող անձանց կողմից, կամ Նախարարության կամ Ծրագրին աջակցող անձի կամ նման ստորաբաժանումների հաշվին կամ ի նպաստ դրան:

 

(բ) Թե Նախարարությունը և թե Ծրագրին աջակցող անձը պետք է, եթե Բանկն այլ համաձայնություն չունի՝

 

(1) պատշաճ ձևով իրականացնեն բոլոր պարտականությունները ըստ սույն Համաձայնագրի և ըստ Վարկային համաձայնագրի, անհրաժեշտության դեպքում,

 

(2) աջակցեն Ստացողին սույն Համաձայնագրի համաձայն իր պարտականությունները կատարելու գործում, այդ թվում բոլոր օրենսդրական, նորմատիվային կամ այլ գործողությունների կամ անհրաժեշտ կամ ցանկալի այլ գործողությունների իրականացման գործում և բաշխելով, ապացուցելով կամ պատճառաբանելով Ստացողին ֆինանսական միջոցներ ու աջակցություն տրամադրելու գործում, երբ որ Ստացողին անհրաժեշտ լինի Ծրագիրն ավարտելու համար, և,

 

(3) իրականացնեն այլ փաստաթղթեր և կատարեն ցանկացած այլ գործողություններ, որը Բանկը սահմանում է որպես անհրաժեշտ կամ ցանկալի, որպեսզի սույն Համաձայնագիրն ավելի արդյունավետ լինի:

Բաժին 3.05 Ծրագրի իրականացման աշխատանքային խումբ

Ստացողը պետք է հավաստիանա, որ ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի աշխատանքներն ու պարտականությունները, որոնց հղում է կատարվում Ծրագրի համաձայնագրի 2.03-րդ բաժնում (Ծրագրի իրականացման աշխատանքային խումբ), ներառում են Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորների գնումները և Դրամաշնորհի ֆինանսավորման իրականացումը:

Բաժին 3.06 Գնումներ

(ա) Բացառությամբ, եթե Բանկն այլ համաձայնություն չի ունենում, Դրամաշնորհով ֆինանսավորվող բոլոր միավորների գնումները պետք է կառավարվեն ՎԶԵԲ-ի գնումների կանոնների համաձայն: Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորները պետք է գնվեն բաց մրցույթի պայմաններում, ինչպես որ սահմանված է ՎԶԵԲ-ի Գնումների կանոնների 3-րդ գլխում:

 

(բ) Բոլոր պայմանագրերը պետք է անցնեն ՎԶԵԲ-ի Գնումների կանոններում սահմանված նախնական վերանայման ընթացակարգերը:

 

Բաժին 3.07 Ծրագրի փաստաթղթեր և հաշվետվություններ. ուսումնասիրություններ

 

(ա) Ստացողը պետք է հավաստիանա, որ Ստացողի կողմից Բանկին տրամադրվող տեղեկությունները և Ստացողի, որպես Ծրագրի կողմի, պարտականությունների համաձայն Ստացողի մոտ պահվող փաստաթղթերը, համաձայն Ծրագրի համաձայնագրի 2.08-րդ բաժնի (Հաշվետվությունները ներկայացնելու հաճախականությունն ու պահանջները), ինչպես նաև Ստանդարտ պայմանների 4.04-րդ բաժնի (Ծրագրի փաստաթղթերն ու հաշվետվությունները) և 5.02-րդ բաժնի (Հաշվետվողականություն)՝

 

(1) ներառում են Պայմանագրերին, Կապալառուներին, Մասհանումներին, Դրամաշնորհի ֆինանսավորմանը և դրա օգտագործմանը, ինչպես նաև սույն Համաձայնագրում ներառված յուրաքանչյուր պարտավորության հետ համապատասխանության կարգավիճակին վերաբերող մանրամասն տեղեկությունները, որոնք բավարարում են Բանկի կողմից պահանջվող ձևի և բովանդակության պահանջները,

 

(2) պարունակում է բավարար տեղեկություններ, որպեսզի Դրամաշնորհի ֆինանսական միջոցներին հետևելն առանձին լինի Վարկի ֆինանսական միջոցներից, և,

 

(3) պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են Ստացողին, Ծրագրին և սույն Համաձայնագրով իրականացված գործարքներին, քանի որ Բանկը ժամանակ առ ժամանակ կարող է հիմնավոր ձևով պահանջել:

 

(բ) Հենց որ հասանելի լինի, սակայն ամեն դեպքում, երեսուն (30) օրվա ընթացքում վերջին Պայմանագրի ավարտից հետո, Ստացողը պետք է Բանկին (եթե Բանկը պահանջում է, ապա հաստատված է լինում Ստացողի լիազորված անձի կողմից) ուղարկի Դրամաշնորհի ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը, որը մանրամասն կսահմանի բոլոր Պայմանագրերը, բոլոր Կապալառուներին, Դրամաշնորհով ֆինանսավորված միավորները, առաքման և մոնտաժման գրաֆիկները, սկզբնական կանխատեսումների հետ համեմատությունը:

 

(գ) Հենց որ հասանելի լինի, սակայն ամեն դեպքում, Ծրագրի ավարտի օրվանից հետո երեսուն (30) օրվա ընթացքում, Ստացողը Բանկին կուղարկի (եթե Բանկը պահանջում է, ապա հաստատված է լինում Ստացողի լիազորված անձի կողմից) Ծրագրի հետ կապված վերջնական հաշվետվությունը՝ սահմանելով Դրամաշնորհի ֆինանսական միջոցների օգտագործումը:

 

(դ) Ստացողը պետք է օժանդակի Բանկին, Հիմնադրամի դոնորներին և նրանց ներկայացուցիչներին, Բանկի կողմից դիմելու դեպքում՝

 

(1) այցելել Ծրագրի իրականացման և շինարարական վայրերը,

 

(2) Ուսումնասիրել Դրամաշնորհի ֆինանսական միջոցներով ֆինանսավորվող ցանկացած տեսակի ապրանք, աշխատանք, ծառայություն, և սույն Համաձայնագրում սահմանված Ստացողի պարտականությունների կատարման հետ կապված արտադրական հիմնական միջոցները, արտադրամասերը, շինարարական վայրերը, շենքերը, գույքը, սարքավորումները, փաստաթղթերը, և

 

(3) Այս նպատակների համար Ստացողի ներկայացուցիչների և աշխատողների հետ քննարկումներ կազմակերպել, երբ որ Բանկն անհրաժեշտ համարի:

 

(ե) Ցանկացած պայմանագրի կնքման ժամանակ Բանկը կարող է հրապարակել դրա նկարագիրը, Կապալառուի անունը և ազգությունը, և պայմանագրի գինը:

 

(զ) Ստացողը պետք է ապահովի այն, որ Բանկի, Հիմնադրամի Հայաստանի համար բաշխվող կապիտալում ներդրումներ կատարողների և դրանց ներկայացուցիչների համար հասանելի են Ծրագրի իրականացմանը և Դրամաշնորհի ֆինանսական միջոցներին վերաբերող Ստացողի մոտ պահվող հաշվապահական և մյուս փաստաթղթերը:

ՀՈդված IV - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժին 4.01 Ֆինանսական փաստաթղթավորում և հաշվետվություններ

(ա) Ստացողը պետք է առանձին պահի Դրամաշնորհի ֆինանսական միջոցների հետ կապված փաստաթղթերն ու հաշիվները, համաձայն Բանկի համար ընդունելի և շարունակաբար կիրառվող հաշվապահական ստանդարտների:.

(բ) Ստացողը պետք է ապահովի, որ Ստացողի կողմից Բանկին տրամադրվող տեղեկությունները, և Ստացողի մոտ պահվող փաստաթղթերը, Ստացողի, որպես Ծրագրի անձի լիազորություններ ունեցող, պարտականություններին համաձայն, Ծրագրի համաձայնագրի 3.01-րդ բաժնին համապատասխան (Ֆինանսական փաստաթղթավորում և հաշվետվություններ), ինչպես նաև Ստանդարտ պայմանների 5.02-րդ բաժնի (Հաշվետվողականություն) (գ)(թ) կետերի համաձայն՝

 

(1) ներառում է Դրամաշնորհի ֆինանսական միջոցներին և դրանց օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկություններ Բանկին բավարարող ձևին և բովանդակությանը համապատասխան,

 

(2) պարունակում է Դրամաշնորհի ֆինանսական միջոցները Վարկի ֆինանսական միջոցներից առանձին հետևելու համար բավարար տեղեկություններ, և,

 

(3) ներառում է փաստաթղթերին, հաշիվներին և ֆինանսական հաշվետվություններին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք Բանկը ժամանակի ընթացքում կարող է հիմնավոր կերպով պահանջել:

Բաժին 4.02 Բիզնեսի վարում և գործառնություններ

Ստացողը պետք է, եթե Բանկն այլ համաձայնություն ձեռք չի բերում՝

(ա) պատշաճ ձևով կատարի բոլոր պարտականությունները սույն Համաձայնագրի ներքո և որպես Ծրագրի անձ իր լիազորությունների շրջանակում, համաձայն Սույն Համաձայնագրի՝

 

(բ) չվաճառի, վարձակալի կամ այլ կերպ տնօրինի իր հիմնական ակտիվներից որևէ մեկը, որոնք պահանջվում են իր գործառնություններն արդյունավետ ձևով շարունակելու համար կամ որոնց տնօրինումը կարող է խանգարել սույն Համաձայնագրով ամրագրված իր պարտականությունների բավարար ձևով կատարմանը,

 

(գ) փոփոխություններ չկատարի կամ թույլ չտա, որ փոփոխություններ կատարվեն իր կանոնադրությունում, եթե նման փոփոխությունները սույն Համաձայնագրի որևէ դրույթի հետ չեն համապատասխանում կամ կարող են վնասել Ստացողի սույն Համաձայնագրի պայմանների ներքո գործունեություն իրականացնելը, և

 

(դ) իրականացնի ցանկացած փաստաթուղթ և գործողություն, որը Բանկն անհրաժեշտ կամ ցանկալի է համարում սույն Համաձայնագիրն ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

Բաժին 4.03 Հարկեր

 

(ա) Ստացողը պետք է վճարի, երբ անհրաժեշտ լինի, սույն Համաձայնագիրն իրականացնելու, տրամադրելու, ուղարկելու, գրանցելու կամ նոտարական գրասենյակում հաստատելու (ներառյալ Դրամաշնորհի ֆինանսական միջոցների տրամադրումը) կամ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի հետ կապված բոլոր գանձվող և վճարվելիք հարկերը: Չխախտելով հարկերին առնչվող Ստանդարտ դրույթների և պայմանների, Վարկային համաձայնագրի, Ծրագրի համաձայնագրի և Ծրագրի աջակցման համաձայնագրի որևէ դրույթ, ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը, եթե այդպիսիք լինեն, կվճարվեն Ստացողի կողմից, իսկ Ծրագրին աջակցող մարմնի բյուջե վճարվելիք հարկերը, եթե այդպիսիք լինին, կվճարի Ստացողը:

 

(բ) Դրամաշնորհի ֆինանսական միջոցների հասույթից ոչ մի մաս չպետք է օգտագործվի ուղղակի կամ անուղղակի ձևով ցանկացած հարկի վճարման համար, դրանք լինեն ուղղակի թե անուղղակի, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ այլուր:

Բաժին 4.04 Տեսանելիություն

 Ստացողը պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկի համապատասխան հրապարակումներում, հանրային տեղեկատվական նյութերում, ինչպես նաև մամուլում հրապարակելու համար այն փաստը, որը Ծրագիրը սկսել է ֆինանսական միջոներ ստանալ E5P Հիմնադրամից՝ նշելով Հիմնադրամի դոնորներին, որոնք ներդրումներ են կատարել E5P հայաստանյան մասում:

Բաժին 4.05 Խարդախություն և կաշառակերություն

 Ստացողը չպետք է ներգրավված լինի և չպետք է լիազորի կամ թույլ տա իր պաշտոնյա անձանց կամ տնօրեններին, լիազորված աշխատողներին կամ ներկայացուցիչներին ներգրավված լինել սույն Համաձայնագրով նախատեսվող Ծրագրի, Դրամաշնորհի ֆինանսական միջոցների հետ կապված կամ ցանկացած այլ գործարքներում, որոնք արգելված են:

հոդված V - Կասեցում եվ չեղարկում, փոխհատուցում Բաժին

5.01 Կասեցում

 (ա) Եթե ստորև նշված դեպքեր տեղի ունենան և շարունակվեն, Բանկը կարող է Ստացողին և նախարարությանը ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի համաձայն ֆինանսական միջոցների հետագա ցանկացած Մասհանման Ստացողի իրավունքը,

(1) Եթե Վարկային համաձայնագիրը, Ծրագրի համաձայնագիրը, Ծրագրի աջակցման համաձայնագիրը կամ Ենթավարկային համաձայնագիրը դադարում են ամբողջությամբ ուժի մեջ լինել կամ դադարեցվում են,

 

(2) Ստացողը չի կատարել կամ չի կատարում սույն Համաձայնագրով, Ծրագրի անձի իր լիազորությունների շրջանակներում Ծրագրի համաձայնագրով կամ Ենթավարկային համաձայնագրի համաձայն սահմանված իր պարտականությունները,

 

(3) Նախարարությունը չի կատարել կամ չի կատարում սույն Համաձայնագրով սահմանված իր պարտականությունները կամ Ենթավարկային համաձայնագրի համաձայն սահմանված պարտականությունները,

 

(4) Ծրագրին աջակցող անձը չի կատարել կամ չի կատարում Ծրագրի աջակցման համաձայնագրով սահմանված պարտականությունները,

 

(5) Բանկը կասեցրել է կամ դեպք է տեղի ունեցել, որը Բանկին իրավունք է տալիս կասեցնել ամբողջությամբ կամ մասամբ Առհանումների հայտեր ներկայացնելու Ստացողի իրավունքը, որպես Վարկառու Վարկի համաձայնագրով սահմանված լիազորությունների շրջանակում, Ստանդարտ պայմանների 7.01-րդ բաժնի (Կասեցում) և Վարկի համաձայնագրի 4.01-րդ բաժնի (Կասեցում) համաձայն,

 

(6) Բանկը կասեցրել է կամ դեպք է տեղի ունեցել, որը Բանկին իրավունք է տալիս կասեցնել ամբողջությամբ կամ մասամբ, Վարկի ֆինանսավորումը Ստանդարտ պայմանների 7.02-րդ բաժնի (Բանկի կողմից դադարեցում) համաձայն,

 

(7) Ստանդարտ պայմանների 7.06-րդ բաժնում (Կարճեցման դեպքեր) կամ Վարկային համաձայնագրի 5.02-րդ բաժնում (Մարման կարճեցում) սահմանված դեպք է պատահել, և բանկը հայտարարել է, որ Վարկի ֆինանսավորման միջոցների ամբողջ կամ ցանկացած մասը պետք է վճարվի ըստ Ստանդարտ պայմանների 7.06-րդ բաժնի (Կարճեցման դեպքեր),

 

(8) արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել դեպքերի արդյունքում, որն անհնարին է դարձնում այն, որ Ծրագիրը կիրականացվի կամ Ստացողը կամ Նախարարությունը ի վիճակի լինեն իրականացնել իրենց պարտականությունները սույն Համաձայնագրի ներքո կամ Ծրագրին աջակցող կողմն ի վիճակի կլինի Ծրագրի աջակցման համաձայնագրի ներքո իրականացնել իր պարտականությունները,

 

(9) Ստացողի կամ Նախարարության կողմից սույն Համաձայնագրի հետ կապված կամ Ծրագրին աջակցող անձի կողմից ներկայացումը եղել է ոչ ճիշտ կամ էականորեն շփոթեցնող,

 

(10) Ստացողի կանոնադրությունը պետք է փոփոխված, կասեցված, չեղարկված, ուժը կորցրած կամ մերժված լինի այն ձևով, որ էականաորեն վատ ձևով ազդի Ստացողի գործառնությունների կամ ֆինանսական վիճակի վրա կամ սույն Համաձայնագրի ներքո իր պարտականություններն իրականացնելու կարողության վրա,

 

(11) Հայաստանի Հանրապետությունը որպես Վարկառու իր լիազորությունների շրջանակում Վարկի համաձայնագրի համաձայն ամբողջությամբ կամ մասամբ կասեցրել է Վարկի ֆինանսավորման միջոցների ցանկացած չմասհանված մաս համաձայն Ստանդարտ պայմանների 3.08-րդ բաժնի (Դադարեցում),

 

(12) Հիմնադրամը դադարեցվել է համաձայն Հիմնադրամի կանոների, Հիմնադրամի համաձայնագիրը դադարեցվել է՝ Հիմնադրամի համաձայնագրի համաձայն դադարեցման ծանուցում ուղարկելով, կամ

 

(13) Ստացողը, Նախարարությունը, Ծրագրին աջակցող անձը, Կապալառուն կամ դրանց այլ պաշտոնյաներ, աշխատողներ, գործակալներ, ներկայացուցիչներ ներգրավված են եղել դատական գործընթացում կամ այլ պաշտոնական հարցաքննության մեջ՝ ցանկացած տիպի արգելված գործունեության մեջ մասնակցություն ունենալու համար,

 

(բ) Ֆինանսական միջոցների ցանկացած հետագա Մասհանման Ստացողի իրավունքը կշարունակվի կասեցված մնալ ամբոջությամբ կամ մասամբ, կախված դեպքից, մինչև որ դեպքը կամ դեպքերը, որոնք հանգեցրել են կասեցմանը, դադարեն գոյություն ունենալ, մինչև որ Բանկը Ստացողին և Նախարարությանը չծանուցի, որ հետագա մասհանման իրավունքը կվերականգնվի միայն ըստ այդ ծանուցման մեջ սահմանված պայմանների և այդ ծանուցումը չպետք է ազդի կամ թուլացնի սույն Բաժնում նկարագրված հաջորդող ցանկացած դեպքի հետ կապված Բանկի ցանկացած իրավունք, լիազորության կամ իրավական պաշտպանության միջոց:

Բաժին 5.02 Բանկի կողմից չեղարկում

(ա) Եթե ցանկացած ժամանակ Բանկը, Ստացողի և Նախարարության հետ խորհրդակցելուց հետո, սահմանում է, որ Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցներից Ծրագրի ծախսերը ծածկելու համար Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցների գումարը չի պահանջվում, Բանկը կարող է, Ստացողին և Նախարարությանը ծանուցում ուղարկելով չեղարկել Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցների այդ գումարը: Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցների հասանելիության վերջնաժամկետի օրը Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցների ցանկացած չմասհանված մաս ավտոմատ ձևով պետք է չեղարկվի, եթե Բանկն այլ բան չի նախատեսում:

 

(բ) Եթե սույն Համաձայնագրով սահմանված Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցների ցանկացած մասի Մասհանման Ստացողի իրավունքը երեսուն (30) օր շարունակական ժամանակահատվածով կասեցվել է ըստ սույն Համաձայնագրի 5.01-րդ Բաժնի (Կասեցում), Բանկը կարող է, ծանուցելով Ստացողին և Նախարարությանը, ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել Դրամաշնորհի ֆինանսավորումը:

 

(գ) Եթե Բանկը չեղարկել կամ դեպք է պատահել, որը Բանկին իրավունք է ամբողջությամբ կամ մասամբ չեղյալ հայտարարելու Վարկի ֆինանսավորումը ըստ Ստանդարտ պայմանների 7.02-րդ Բաժնի (Բանկի կողմից չեղյալ հայտարարում), Բանկը կարող է Ստացողին և Նախարարությանը ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել Դրամաշնորհի ֆինանսավորումը:

 

(դ) Եթե ցանկացած ժամանակ Բանկը սահմանում է, որ՝

 

(1) Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորների գնումները սույն Համաձայնագրի հետ անհամապատասխան են,

 

(2) սույն Համաձայնագրի համաձայն մասհանված ֆինանսական միջոցներն օգտագործվել են սույն Համաձայնագրով սահմանված նպատակների համար, կամ,

 

(3) եթե որևէ Պայմանագրի հետ կապված Ստացողի, Նախարարության, Ծրագրին աջակցող անձի կամ Կապալառուի ներկայացուցիչը ներգրավված է եղել այդ Պայմանագրի գնման կամ իրականացման ընթացքում որևէ Արգելված գործունեության մեջ և իրավիճակը շտկելու նպատակով Ստացողն ու Նախարարությունը Բանկի համար բավարար ձևով ժամանակին ու պատշաճ գործողություններ չեն իրականացրել:

Բանկը կարող է Ստացողին և Նախարարույանը ծանուցելով, չեղյալ հայտարարել Դրամաշնորհի ֆինանսավորումը ամբողջույամբ կամ մասամբ: Այսպիսի չեղարկումը պետք է գործի, երբ ծանուցում տրվի:

 

(ե) Եթե ցանկացած ժամանակ Բանկը սահմանում է, որ Ստացողի, Նախարարության, Ծրագրին աջակցող անձի կամ Կապալառուի որևէ ներկայացուցիչ եղել է ներգրավված դատական գործընթացում կամ այլ պաշտոնական հարցաքննության մեջ, որի պատճառը Արգելված գործունեթյան մեջ մասնակցելն է եղել, ապա Բանկը կարող է, Ստացողին և Նախարարությանը ծանուցելով, չեղարկել Դրամաշնորհի ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ: Այդպիսի չեղարկումը կգործի, երբ Ծանուցում տրվի:

Բաժին 5.03 Փոխհատուցման ոչ պայմանական պարտավորություններ, որոնք չեն ծագել կասեցման կամ չեղարկման հետևանքով

 Ոչ մի չեղարկում կամ կասեցում չի կիրառվում այն գումարների նկատմամբ, որոնք ենթակա են Փոխհատուցման ոչ պայմանական Պարտավորությանը, որը Բանկն է ստանձնել, համաձայն սույն Համաձայնագրի 2.03-րդ բաժնի (Փոխհատուցման պայմանական և ոչ պայմանական պարտավորություններ), եթե սույն պարտավորությամբ այլ բան չի նախատեսվում:

Բաժին 5.04 Ստացողի և Նախարարության պարտականությունները

 Չնայած ցանկացած չեղարկմանը կամ կասեցմանը, սույն Համաձայնագրի բոլոր դրույթները կշարունակեն ուժի մեջ մնալ, եթե սույնով հատուկ բան նախատեսված չէ:

Բաժին 5.05 Փոխհատուցման դեպքեր

 Եթե վերոնշյալ դեպքերից մեկը պատահել է և ստորև նշված ժամանակի ընթացքում շարունակում է կատարվել, ապա ցանկացած ժամանակ այդ դեպքի շարունակության ընթացքում Բանկը կարող է, Ստացողին և Նախարարությանը ծանուցում ուղարկելով, պահանջել, որ Ստացողը կամ Նախարարությունը փոխհատուցեն Դրամաշնորհի ֆինանսավորման միջոցների ցանկացած մասը (և վճարվելիք մասերի այլ գումարներ վճարեն սույն Համաձայնագրի ներքո) և նույնն այնուհետև կդառնա (ամեն դեպքում սույն Համաձայնագրում ցանկացած բան), անմիջապես պարտադիր վճարվող,

 

(ա) Պատահել է որևէ դեպք, որը սահմանված է սույն Համաձայնագրի 5.01-րդ բաժնի (Կասեցում) (ա)(1) կետում:

 

(բ) Պատահել է որևէ դեպք, որը սահմանված է սույն Համաձայնագրի 5.01-րդ բաժնի (Կասեցում) (ա)(2), (ա)(3), (ա)(4) կետերում, և եթե այն վերացնելու համար հնարավորություն կա, շարունակվել է Բանկի կողմից ծանուցում ուղարկելուց հետո երեսուն (30) օր ժամանակահատվածում:

 

(գ) Վարկի արագ մարմանը հանգեցնող ցանկացած դեպք, որը սահմանված է վարկի համաձայնագրում և Ստանդարտ պայմաններում, եղել է կամ շարունակվում է, և Բանկը հայտարարել է Վարկի ֆինանսավորեման միջոցների ամբողջ կամ մի մասը վճարման ենթակա համաձայն Ստանդարտ պայմանների 7.06-րդ բաժնի (Վարկի արագ մարմանը հանգեցնող դեպքեր):

 

(դ) Ցանկացած ժամանակ Բանկը սահմանում է, որ Ստացողի, Նախարարության, Ծրագրին աջակցող անձի կամ Կապալառուի որևէ ներկայացուցիչ ներգրավված եղել է դատական գործընթացում կամ մեկ այլ պաշտոնական հարցաքննության մեջ, որը եղել է արգելված գործունեության մեջ ներգրավված լինելու պատճառով:

 

(ե) Հայաստանի Հանրապետությունը որպես Վարկառու իր լիազորությունների շրջանակում չեղարկում է ամբողջությամբ կամ մասամբ Վարկի ֆինանսավորման միջոցների չմասհանված մասը Ստանդարտ պայմանների 3.08-րդ բաժնի համաձայն (Չեղարկում):

ՀՈԴՎԱԾ vi - Պարտականությունների Կատարում, Վեճերի լուծում Բաժին

6.01 Պարտականությունների կատարում

  Ստացողի և Նախարարության իրավունքները և պարտականությունները վավեր պետք է լինեն և ուժի մեջ ըստ դրան պայմաններ, չնայած որ Հայաստանի Հանրապետության օրենքը հակառակը կարող է նախատեսել: Ստացողը և Նախարարությունը չպետք է իրավունք ունենան ցանկացած հանգամանքում պահանջ ներկայացնել, որ սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է կամ հայցային հիմքեր չունի՝ որևէ պատճառից ելնելով:

Բաժին 6.02 Իրավունքներն օգտագործելու ձախողում

 Սույն Համաձայնագրով սահմանված պարտականությունների չկատարման դեպքում կողմերից յուրաքանչյուրի իրավունքները, լիազորությունները կամ իրավական պաշտպանության միջոցները օգտագործելու հետաձգումը կամ օգտագործման բացթողումը չպետք է վնասի ցանկացած այդպիսի իրավունքը, լիազորությունը կամ իրավական պաշտպանության միջոցը կամ դրանց մերժման պատճառ հանդիսանա, ոչ մի կողմի գործողություն չպետք է ազդեցություն ունենա կամ վնասի մեկ այլ հաջորդող պարտականությունների չկատարման դեպքի հետ կապված որևէ կողմի իրավունքը, լիազորությունը կամ իրավական պաշտպանության միջոցը:

Բաժին 6.03 Վեճերի լուծում

 Ստանդարտ պայմանների 8.04-րդ բաժնի (Վեճերի լուծում) դրույթները պետք է կիրառվեն այնպես, ինչպես որ սույն Համաձայնագրում են սահմանվել, փոփոխություններով հանդերձ, առանց խախտելու դրա համընդհանրությունը՝

 

(i) «Վարկի համաձայնագրին», «Երաշխիքի համաձայնագրին» կամ «Ծրագրի համաձայնագրին» հղումներն ընթերցվում են, որպես սույն Համաձայնագրին հղումներ,

 

(ii) «Վարկառուին» կամ «Ծրագրի մեկ այլ անձին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «Ստացողին», և

 

(iii) «Երաշխավորողին» հղումներն ընթերցվում են որպես հղումներ «Նախարարությանը և Ծրագրին աջակցող անձին»:

                                                                      Հոդված VII - Ուժի մեջ լինելը, դադարեցում

ԲԱԺԻՆ 7.01 Ուժի մեջ մտնելու ամսաթիվը

                Եթե Բանկը,Ստացողը և Նախարարությունն այլ բան չեն նախատեսել, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Բանկը ծանուցում է ուղարկում Ստացողին և Նախարարությանն այն մասին, որ Բանկն ընդունում է սույն Համաձայնագրի 7.02-րդ բաժնում (Ուժի մեջ մտնելուն նախորդող պայմանները) և 7.03-րդ բաժնում (Իրավական եզրակացություններ) պահանջվող ապացույցները:

Բաժին 7.02 Ուժի մեջ մտնելուն նախորդող պայմանները

 Սույն Համաձայնագիրը չպետք է ուժի մեջ մտնի, քանի դեռ Բանկը չի բավարարել այն փաստը, որը սույն Համաձայնագրի 5.01-րդ բաժնի (Կասեցում) (ա) կետում և 5.05-րդ բաժնի (Փոխհատուցման դեպքեր) դեպքերը պատահել են և շարունակում են, և մինչև որ նախորդող հետևյալ պայմանները իրականացվեն, Բանկին բավարար ձևի և բովանդակությանը համաձայն, կամ միայն Բանկի կողմից մերժման իրավունքով, ամբոջությամբ կամ մասամբ, պայմաններին ենթակա լինելով կամ ոչ պայմանականորեն՝

 

(ա) Բանկը պետք է ստանա սույն Համաձայնագրի երկու պատշաճ ձևով կազմված բնօրինակներ,

 

(բ) Ստանդարտ պայմանների 9.02-րդ բաժնի (Ուժի մեջ մտնելուն նախորդող պայմաններ) և Վարկային համաձայնագրի 6.01-րդ բաժնի (Ուժի մեջ մտնելուն նախորդող պայմաններ) համաձայն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները պետք է կատարվեն, բացառությամբ միայն սույն Համաձայնագրի ուժի մետ մտնելուն, Բանկի համար բավարար ձևին և բովանդակությանը համապատասխան,

 

(գ) Բանկը պետք է ապացույց ստանա, Բանկի համար բավարար ձևին և բովանդակությանը համապատասխան, որ սույն Համաձայնագրի իրականացումն ու հանձնումը, Ստացողի և Նախարարության անունից, պատշաճ ձևով լիազորվել են կամ վավերացվել են բոլոր անհրաժեշտ կառավարչական, վարչական և կորպորատիվ գործողություններով,

 

(դ) Բանկը տրամադրել է նմանատիպ այլ փաստաթղթեր, որոնք կարող էր հիմնավոր կերպով պահանջել:

Բաժին 7.03 Իրավական եզրակացություններ

 Այս ապացույցի մի մասը, որը տրամադրվում է սույն Համաձայնագրի 7.02-րդ Բաժնի (Ուժի մեջ մտնելու պայմաններ) համաձայն, Ստացողը և Նախարարությունը պետք է Բանկին տրամադրեն Ստացողի անունից գրված եզրակացություն [Ստացողի իրավաբանական վարչության գլխավոր խորհրդատուի կողմից/Բանկի կողմից ընդունելի խորհրդատու], և Նախարարության անունից ՀՀ Արդարադատության նախարարի կողմից, Բանկին բավարար ձևի և բովանդակության համաձայն, սույն Համաձայնագրի հետ կապված, և ցույց տալով, որ սույն Համաձայնագիրը պատշաճ ձևով լիազորվել և վավերացվել է, կամ իրականացվել և հանձնվել է Ստացողի և Նախարարության անունից, և պարունակում է Ստացողի և Նախարարության իրավաբանորեն պարտադիր և վավեր պարտավորություններ, որոնք գործող են իր պայմաններին համաձայն:

Բաժին 7.04 Ուժի մեջ չմտնելու պատճառով դադարում

 Եթե՝

(ա) սույն Համաձայնագիրը չի մտնում ուժի մեջ մինչև այն ամսաթիվը, որը սույն Համաձայնագրի ամսաթվից հետո իննսուն (90) օրացույցային օրն է, կամ

 

(բ) Վարկի համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում մինչև Վարկի համաձայնագրի 6.03-րդ Բաժնի (Ուժի մեջ չմտնելու պատճառով դադարում) կամ Ստացողին, որպես Վարկառու իր լիազորությունների շրջանակում, Բանկի կողմից ծանուցած մեկ այլ ամսաթիվ, համաձայն Ստանդարտ պայմանների 9.04-րդ բաժնի (Ուժի մեջ չմտնելու պատճառով դադարում). սույն Համաձայնագրով սահմանված Բանկի բոլոր պարտավորությունները պետք է դադարեն, քանի դեռ Բանկը, հետաձգման պատճառները հաշվի առնելով, չի սահմանում ավելի ուշ ամսաթիվ սույն Բաժնի նպատակների համար: Բանկը պետք է պատշաճ ձևով ծանուցի Ստացողին և Նախարարությանը վերոնշյալ ավելի ուշ ամսաթվի մասին:

Բաժին 7.05 Կատարման դադարեցում

(ա) Սույն Համաձայնագիրը պետք է շարունակվի ուժի մեջ մնալ մինչև Ստացողը և Նախարարությունը չկատարեն բոլոր համապատասխան պարտավորությունները սույնով սահմանված դրույթների համաձայն, եթե ավելի վաղ դադարել են ըստ իր պայմանների, և Ծրագրին աջակցող անձը կատարել է իր պարտականությունները համաձայն Աջակցման համաձայնագրի, այն պայմանով, որ 6.03-րդ բաժնի դրույթները (Վեճերի լուծում) կմնան գործող սույն Համաձայնագրի դադարումից հետո:

 

(բ) Հաշվի չառնելով սույն Համաձայնագրում գրված հակառակը, 5.05-րդ (դ) բաժնի դրույթները (Փոխհատուցման դեպքեր) պետք է գործեն Համաձայնագրի դադարումից հետո Ծրագրի ավարտի ամսաթվից հետո հինգ (5) տարվա ընթացքում:

Հոդված viii – Եզրափակիչ դրույթներԲաժին

8.01 Ծանուցումներ

 Սույն Համաձայնագրի շրջանակներում պահանջվող, ներկայացվող ցանկացած ծանուցում կամ դիմում պետք է լինի գրավոր: Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Համաձայնագրի 7.01-րդ բաժինն այլ բան չի պահանջում (Ուժի մեջ մտնելու ամսաթիվ), այդպիսի ծանուցումը կամ դիմումը պետք է համարվի պատշաճ ներկայացված կամ տրված, երբ այն ուղարկվել է այն կողմին, որին պահանջվում էր ուղարկել կամ այդ կողմի ստորև նշված հասցեին, կամ գրավոր նշված մեկ այլ կողմի հասցեին, եթե այն եղել է մյուս կողմին գրավոր ուղարկված ծանուցում կամ դիմում: Բացառությամբ այն դեպքերի, եթե ՎԶԵԲ Վարկային միջոցների օգտագործման ձեռնարկն այլ բան չի պահանջում, այսպիսի ծանուցումը կարող է լինել ձեռքով, փոստով կամ ֆաքսով: Ֆաքսով ուղարկվածները պետք է նաև հաստատվեն փոստով:

Ստացողի համար՝

 

ԵՐՔԱՂԼՈՒՅՍ Փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Բյուզանդի փողոց 1/4

 

Ում՝ պարոն Վարդան Գաբրիելյանին, տնօրեն

 

Նախարարության համար՝

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան փողոց 1

Երևան 0010,

Հայաստանի Հանրապետություն

 

Ում՝ Միջազգային համագործակցության վարչություն

Ֆաքս՝ + 374 11 800 132

 

Ծրագրին աջակցող մարմնի համար`

 

Երևան քաղաք

Արգիշտի 1 փողոց,

Երևան 0015,

Հայաստանի Հանրապետություն

 

Ում՝ Քաղաքապետ

Ֆաքս՝ +374 10 526356

 

Բանկի համար՝

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Ուան Իքսչեյնջ Սքուեր

Լոնդոն EC2A 2JN

Միացյալ Թագավորություն

 

Ում՝ Գործառնական վարչություն

 

Ֆաքս՝ x: +44 20 7338 6100

Բաժին 8.02 Գործողություններ իրականացնելու լիազորություն

 Ստացողի կամ Նախարարության կողմից սույն Համաձայնագրի համաձայն պահանջվող կամ թույլատրվող ցանկացած գործողություն կամ իրականացնելու համար պահանջվող ցանկացած փաստաթուղթ պետք է իրականացվի Նախարարության և Ստացողի լիազոր ներկայացուցիչների կողմից, կախված դեպքից, կամ Ստացողի և Նախարարության մեկ այլ պաշտոնատար անձի կողմից, ում գրավոր լիազորում են լիազոր ներկայացուցիչները: Ստացողը և Նախարարությունը պետք է ուղարկեն Բանկին լիազորության մասին ապացույց և լիազորված անձի ստորագրությունը Լրացում 2-ում ներկայացված Ձևին համաձայն (Ստորագրողներին լիազորող նամակի ձև):

Բաժին 8.03 Փոփոխություններ

 Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կատարվել Ստացողի, Նախարարության, Ծրագրին աջակցող անձի լիազորված ներկայացուցչի և Բանկի պատշաճ ձևով ընտրված պաշտոնյայի կողմից ներկայացված գրության դեպքում: Տարակարծությունից խուսափելու նպատակով սույն Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի համար կիրառվող հաստատման նույն ընթացակարգերն անցնելուց հետո:

Բաժին 8.04 Անգլերեն լեզու

 Սույն Համաձայնագիրը պատրաստվել է և իրականացվում է անգլերեն: Սույն Համաձայնագրի համաձայն ցանկացած փաստաթուղթ, որը հանձնվում է, պետք է լինի անգլերեն լեզվով: Մեկ այլ լեզվով գրված փաստաթղթերը պետք է կցված լինեն դրանց անգլերեն հաստատված թարգմանությամբ, և այդ թարգմանությունը պետք է լինի եզրափակիչ:

Բաժին 8.05 Փոխհատուցում

(ա) Նախարարությունը և Ստացողը ամբողջովին պատասխաանտու են և համաձայն են, և պետք է փոխհատուցեն, և Բանկին ու նրա պաշտոնյաներին, աշխատողներին, տնօրեններին պետք է զերծ պահեն ցանկացած բնույթի բոլոր պարտականություններից, պարտավորություններից, կորուստներից, վնասներից (փոխհատուցվող, պատժիչ կամ այլ), տույժերից, հայցերից, գործողություններից, Հարկերից, դատական գործերից, ծախսերից (ներառյալ իրավական խորհրդատուի վճարները և հետաքննության հետ կապված ծախսերը), այդ թվում առանց խախտելու համընդհանրությունը, պայմանագրով կամ քաղաքացիական իրավախախտման դեպքում ծագած պարտավորությունները (ներառյալ անփութությունը) կամ խիստ պատասխանատվություն դնելով Բանկի և նրա աշխատողների, պաշտոնատար անձանց, տնօրենների, գործակալների, ծառայողների դեմ կատարված գործողությունների դեպքում (անկախ այն բանից, թե մեկ այլ փաստաթղթի համաձայն փոխհատուցվում է, թե ոչ), որն ամեն դեպքում կապված է, կամ ծագում է, անկախ այն հանգամանքից, թե ուղղակի կամ անուղղակի ձևով՝

 

(1) սույն Համաձայնագրով իրականացվող ցանկացած գործարք կամ դրա իրականացումը, հանձնումը կամ կատարումը,

 

(2) Ստացողի աշխատանքային տարածքների կամ սեփականության գործարկումը կամ տեխնիկական սպասարկումը, վերահսկումը կամ տնօրինումը, կամ

 

(3) Բանկի կողմից իր իրավունքների և իրավական պաշտպանության միջոցների իրականացումը սույն Համաձայնագրի ներքո, և

 

այն պայմանով, որ Բանկը չպետք է իրավունք ունենա սույնով փոխհատուցվելու իր սեփական անփութության կամ դիտավորյալ սխալի համար:

 

(բ) Ստացողը և Նախարարությունն ընդունում են, որ Բանկը սույն Համաձայնագիրը կնքում է և գործում է բացառապես, որպես դրամաշնորհ տրամադրող, և ոչ Ստացողի կամ Նախարարության համար խորհրդատու: Ստացողը և Նախարարությունը ներկայացնում են և զգուշացնում են, որ կնքելով սույն Համաձայնագիրը, նրանք ներգրավված են դառնում և վստահում են այն խորհրդին, որ նրանց է տրվելու իրենց սեփական իրավական, ֆինանսական և այլ պրոֆեսիոնալ խորհրդատուների կողմից, այլ ոչ թե Բանկի կողմից տրված խորհրդի վրա:

Բաժին 8.06 Լիազորությունների փոխանցում

 Ստացողը և Նախարարությունը չպետք է փոխանցեն կամ այլ կերպ տրամադրեն սույն Համաձայնագրով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականություններն ամբողջությամբ կամ դրանց մի մասը, առանց Բանկի կողմից նախնական գրավոր համաձայնության:

Բաժին 8.07 Իրավունքներ, իրավական պաշտպանության միջոցներ և մերժումներ

 Սույն Համաձայնագրի ներքո Բանկի իրավունքները և իրավական պաշտպանության միջոցները չպետք է վնասվեն որևէ գործողության կամ առարկայի պատճառով, որը կարող է, անկախ սույն բաժնից, վնասել այդ իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները: Բանկի կողմից ցանկացած իրավունքի, լիազորության կամ իրավական պաշտպանության միջոցի իրականացման հետաձգումը կամ ձախողումը չպետք է վնասի այդ իրավունքը, լիազորությունը կամ իրավական պաշտպանության միջոցը կամ դիտվի որպես դրանց մերժում: Սույն Համաձայնագրով սահմանված պայմաններից հրաժարվելու ցանկացած դեպք պետք է լինի գրավոր և ստորագրվի Բանկի կողմից: Այն դեպքում, երբ Բանկը մերժում է Մասհանման պայմանը, Ստացողը պետք է, նման մասհանում ստանալով, համարվի, որ համաձայնվել է մերժման պայմանին, և Բանկի իրավունքն այդ պայմաններին համապատասխանելու համար պետք է ակնհայտ ձևով պահվի հաջորդ Մասհանման նպատակների համար: Սույն Համաձայնագրում սահմանված իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները և սույնով սահմանված այլ համաձայնագրեր կուտակվող են ու չպետք է խանգարեն այլ կամ հետագա համաձայնագրերի իրականացմանը կամ մեկ այլ իրավունքի կամ իրավական պաշտպանության միջոցի իրականացմանը:

Բաժին 8.08 Տեղեկությունների հրապարակում

 Բանկը կարող է հրապարակել Ստացողի և սույն գործարքի հետ կապված այնպիսի փաստաթղթեր, տեղեկություններ և գրանցումներ (ներառյալ սույն Համաձայնագրի և սույնով սահմանված ցանկացած այլ համաձայնագրերի պատճեները), որոնք Բանկն անհրաժեշտ համարի ցանկացած վեճի հետ կապված, որում ներգրավված են Ստացողը և/կամ Նախարարությունը և Ծրագրին աջակցող անձը, սույն Համաձայնագրով սահմանված կամ սույնով սահմանվող այլ համաձայնագրի ցանկացած իրավունքի պահպանման կամ իրականացման նպատակով կամ Բանկին պատկանող ցանկացած գումար հավաքելու նպատակով և հաշվետվողականության նպատակի համար ըստ Հիմնադրամի կանոնների/Հիմնադրամի համաձայնագրի:

Բաժին 8.09 Կրկնօրինակներ

 Սույն Համաձայնագիրը կարող է իրականացվել ցանկացած թվով օրինակներով, որոնցից յուրաքանչյուրը բնօրինակ է, սակայն բոլորը միասին կազմում են մեկ և նույն Համաձայնագիրը:

 

ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Համաձայնագիրը [վեց] օրինակից, սկզբում վերևում նշված օրվա դրությամբ:

 

ԵՐՔԱՂԼՈՒՅՍ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

______________________

Անուն

Պաշտոն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

 ______________________

Անուն

Պաշտոն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

______________________

Անուն

 

Պաշտոն

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

 

______________________

Անուն

Պաշտոն

 

______________________

Անուն

Պաշտոն

ՀավելՎԱԾ 1 - Դրամաշնորհով Ֆինանսավորվող Միավորներ

Սույն Հավելվածում ներկայացված աղյուսյակը սահմանում է Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորները և այդ միավորներից յուրաքանչյուրի համար բաշխված գումարը:

 

 

Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորներ

Դրամաշնորհի ֆինանսավորման գումար, արժույթը՝ եվրո

1

LED (էներգախնայող լամպեր) փողոցների լուսավորության համակարգ (լուսատուներ, հսկման և մոնիթորինգի կենտրոն, հենասյուների և մալուխների տեղադրում)

1,900,000

                                                                              [Հավելված 1-ին կցված փաստաթուղթ – Գնումների պլան]

Արժույթը՝ ԱՄՆ դոլար

Նկարագիր

Պայմանա-

գրի գնահատված արժեքը

Վարկի ֆինանսա-

վորում

Դրամաշնորհի ֆինանսավորում

Պայմանագրի տեսակ

Գնման մեթոդ

Ժամանակացույց (ամիս/տարի)

Ֆինանսավորող

Գումար

Նախաորա-կավորման հրավեր

Նախաորա-կավորման արդյունքներ

Մրցույթի հրավեր

Պայմանագրի տրամադր.

Պայման ագրի եզրափակում

 

Մաս Ա - Կապիտալ ներդրումներ

                     

1

LED (էներգախնայող լամպեր) փողոցների լուսավորության համակարգ (լուսատուներ, հսկման և մոնիթորինգի կենտրոն, հենասյուների և մալուխների տեղադրում)

6,000,000

4,000,000

 E5P

2,000,000

Մատակա-րարում և տեղադրում (Դիզայն և կառուցում)

Բաց

Հունվ.-16

Մարտ-16

Ապրիլ-16

Սեպտ. -16

Հոկտ.-18

                         
 

Ընդհանուր կապիտալ ծախսեր

6,000,000

4,000,000

 

2,000,000

             
 

Մաս Բ - Տեխնիկական համագործակցություն (տեխնիկական համագործակցության դրամաշնորհից ֆինանսավորվող)

1

Ծրագրի գնումներ և աջակցություն իրականացման գործում

385,000

 

Դեռ պետք է հաստատվի

385,000

Խորհրդա

տվություն

Մրցակցային

   

Հունիս -15

Նոյեմ. -15

Հոկտ.-18

2

Կորպորատիվ զարգացման ծրագիր

275,000

 

Դեռ պետք է հաստատվի

275,000

Խորհրդա

տվություն

Մրցակցային

   

Հունիս -15

Նոյեմ. -15

Հոկտ.-17

 

Ընդհանուր ՏՀ

660,000

   

660,000

             
 

Ընդհանուր՝

6,660,000

4,000,000

 

2,660,000

             

հավելված 1 - մասհանման դիմումի ձեվ

[Պետք է տպել Ստացողի ձևաթղթի վրա]

Թվագրված[....................]

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Ուան Իքսչեյնջ Սքուեր

Լոնդոն EC2A 2JN

Միացյալ Թագավորություն

 

Ուղղվում է՝ Գործառնական վարչություն

 

Գործառնություն Nօ. 46437 (Դրամաշնորհի բաղադրիչ)

Մասհանման ձև Nօ. [1]

 

Թեման՝ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի ԵՐՔԱՂԼՈՒՅՍ ՓԲԸ -ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (Բանկ) միջև կնքված Դրամաշնորհի համաձայնագիրը՝ թվագրված _____:

Սույնով դիմում ենք Դրամաշնորհի միջոցների մասհանման համար վերոնշյալ Դրամաշնորհի համաձայնագրի համաձայն:

 

Դրամաշնորհի արժույթ՝ [Եվրո]

Պահանջվող վճարման արժույթը՝ [2]

Ֆինանսավորման գումար(ներ)ը/արժույթը՝ [3]

Վճարման ամսաթիվը՝ [4]

Վճարվելու է (Վճարառուին) [5]

 

Վճարման հրահանգները (Վճարառուի բանկային մանրամասները)՝

 

Վճարառուի հաշվի անունը՝ [6]

Վճարառուի հաշվեհամարը՝ [7]

Վճարառուի բանկի համարը՝ [8]

Վճարառուի բանկի հասցեն՝ [9]

 

Վճարառուի բանկի թղթակցային մանրամասները՝

 

Թղթակցային բանկի անունը՝ [10]

Հասցեն՝ [11]

Հաշվի անունը՝ [12]

Հաշվեհամարը՝ [13]

Վճարման հղում՝ [14]

 

Սույնով մենք վկայում ենք, որ նախկինում այս ծախսերը ծածկելու համար մենք չենք դիմել Դրամաշնորհի ֆինանսական միջոցների մասհանման համար: Մենք այս նպատակի համար մեկ այլ դրամաշնորհի, վարկի կամ փոխառության հասույթներից ֆինանսական միջոցներ չենք ստացել և մտադիր չենք ստանալ:

 

Սույն դիմումում նշված ապրանքները և ծառայությունները գնվել են կամ գնվում են Դրամաշնորհի համաձայնագրի համաձայն:

 

[Երաշխիքային ժամեկետը պետք է համապատասխանի 2.02(գ)-րդ բաժնում նշված պահանջներին (Մասհանմանը նախորդող պայմանները)՝ օգտագործելով 2.02(գ) բաժնի համապատասխան կետերի՝ (1), (2) կամ (3) շարադրանքը:

 

Սույնով հավաստիացնում ենք ՎԶԵԲ-ին, որ (i) մենք գործում ենք Դրամաշնորհի համաձայնագրով և Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների համաձայն և որ տեղի չի ունեցել ոչ մի իրադարձություն, որը կարող է նյութական և բացասական ազդեցություն ունենալ մեր գործառնությունների կամ ֆինանսական վիճակի վրա կամ խոչընդոտել Ծրագիրն իրականացնելու մեր կարողությանը կամ Դրամաշնորհի համաձայնագրով սահմանված մեր պարտավորություններից որևէ մեկի կատարմանը:

 

Հարգանքներով՝

 

Ստորագրություն ______________________________

 Անուն՝

 Պաշտոն՝

 

Ներդիրներ՝ - Ամփոփաթերթերի ընդհանուր քանակը՝ [16]

 - Փաստաթղթերի ընդհանուր քանակը՝ [17]

 

Մասհանման դիմումի լրացման համար նշումներ

 

[1] Ստացողը պարտավորվում է համարակալել յուրաքանչյուր դիմումի ձևը: Դրամաշնորհի մասհանման առաջին դիմումը կլինի համար 1, և հաջորդաբար՝ 2, 3 և այլն: Ստացողը պարտավոր է հետևել և պահել սույն Դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում տրամադրված Մասհանման բոլոր դիմումները: Դիմումի ձևերը պետք է ունենան նույն հաջորդական համարակալման համակարգը՝ անկախ այն փաստից՝ դրանք ուղղակի վճարման մասհանման համար են, թե փոխհատուցման հանձնառության համար: Այս համարակալման համակարգը թույլ է տալիս խուսափել շփոթմունքից այն դեպքերում, երբ դիմումի ձևերը փոստում երկար են պահվում կամ ֆաքսով ուղարկվում են մի քանի անգամ և այլն:

 

[2] Խնդրում ենք նշել փաստացի վճարման արժույթը: Սա կարող է լինել կամ դրամաշնորհի արժույթը, կամ ծախսերի արժույթը (տես ստորև՝ կետ [3]). Այլընտրաբար, որոշ հանգամանքներում Բանկը կարող է համաձայնել վճարել երրորդ արժույթով, որի պարագայում ինքը պարտավորվում է հանդես գալ որպես Ստացողի գործակալ արժույթի ձեռքբերման հարցում:

 

Եթե վճարումն անհրաժեշտ է կատարել ավելի քան մեկ արժույթով, ապա յուրաքանչյուր արժույթի համար տարբեր դիմումի ձևեր պետք է օգտագործվեն:

 

[3] Ինչպես նկարագրված է ամփոփագրում՝ ֆինանսավորման գումար(ներ)ը հանդիսանում են սկզբնական ծախսերը, իրենց սկզբնական արժույթով, որոնք հաշվարկվում են Դրամաշնորհային համաձայնագրով սահմանված համապատասխան տոկոսով՝ Դրամաշնորհով ֆինանսավորվող յուրաքանչյուր կիրառելի միավորի համար: Այստեղ նշված գումարը(ներ)-ը պետք է համապատասխանեն ամփոփաթերթի [15]-րդ բաժնի ընդհանուր գումար(ներ)ին:

 

[4] Վճարման ամսաթիվն այն ամսաթիվն է, երբ ՎԶԵԲ-ի հաշվից կանխիկացվում է մասհանման վճարման գումարը: ՎԶԵԲ-ը չի կարող երաշխավորել, որ վճարառուի հաշվին փոխանցվի գումարը հենց նույն օրը, քանի որ դա կախված է մաքրման համակարգից կամ վճարառուի երկրում գտնվող Ստացողի բանկը: Պետք է լինի նվազագույնը 15 աշխատանքային օր, Բանկի կողմից հայտը ստանալու ամսաթվի և պահանջվող վճարման ամսաթվի միջև:

 

Եթե վճարումն անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ, այդ հատուկ վճարման ամսաթվի փոխարեն, ավելի լավ կլինի չգրել հատուկ ամսաթիվ, այլ գրել "որքան հնարավոր է շուտ" սույն [4] դաշտում. Այդ դեպքում ՎԶԵԲ-ը կկատարի վճարումը 15 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն եթե հնարավոր լինի, ավելի շուտ: (Խնդրում եմ նշել, որ վճարումը միայն կարող է երաշխավորված լինել 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե մասհանման դիմումը եղել ճիշտ և ամբողջական):

 

[5] Դրամական միջոցները վճարվում են վճարառուին: Սովորաբար վճարառու է հանդիսանում Կապալառուն, սակայն պայմանով, որ Բանկը գրավոր համաձայնվել է, և կից փաստաթղթերը (տես՝ ամփոփաթերթիկը) փաստում են, որ վարկառուն արդեն իսկ վճարել է Կապալառուին, ապա դրամական միջոցները կարող են վճարվել Ստացողին:

 

[6] Մեծամասամբ՝ վճարառուի հաշվի անունը պարզապես հանդիսանում է վճարառուի անունը:

 

[7] Վճարառուի հաշվեհամարն անհրաժեշտ է ուշացումներից խուսափելու համար: Շատ երկրներում բանկերը հրաժարվում են կատարել վճարումը, եթե վճարառուի հաշվեհամարը նշված չէ վճարման հանձնարարականում:

 

[8] Վճարառուի բանկ է հանդիսանում այն բանկը, որտեղ վճարառուն ունի հաշվեհամար: Խնդրում ենք նշել բանի անունը և քաղաքը:

 

[9] Հասցեի փոխարեն կարելի է նշել բաժանի կոդը կամ SWIFT կոդը:

 

[10] Վճարառուի բանկի հանդիսացող թղթակից բանկի նշում պահանջվում է միայն այն դեպքում, եթե վճարումը չի կատարվելու այն երկրի արժույթով, որտեղ գտնվում է վճարառուի բանկը: Այդ դեպքում, թղթակից բանկ է հանդիսանում այն բանկը, որը գտնվում է վճարային արժույթի երկրում, և որտեղ վճարառուն ունի հաշվեհամար:

 

[11] Հասցեի փոխարեն կարելի է նշել բաժանի կոդը կամ SWIFT կոդը:

 

[12] Մեծամասամբ՝ վճարառուի հաշվի անունը պարզապես հանդիսանում է վճարառուի անունը:

 

[13] Վճարառուի բանկային հաշվեհամարը շատ կարևոր է, եթե վճարառուի բանկն ունի մեկից ավելի հաշվեհամարներ թղթակից բանկում, կամ եթե այն չի հանդիսանում SWIFT-ի (միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգ) անդամ: Այլապես, այդ համարը օգտակար է, սակայն ոչ պարտադիր: IBAN համարը (Միջազգային Բանկային Հաշվեհամար) պետք է նշվի, որտեղ է կիրառելի

 

[14] Վճարման տեղեկանքը, որը ՎԶԵԲ-ը ուղարկելու է վճարման հետ, կօգնի վճարառուին ճանաչել վճարումը: Եթե որևէ հատուկ տեղեկանք անհրաժեշտ չէ, ՎԶԵԲ-ը կարող է նշել Ստացողի անունը և համաձայնագրի համարը:

 

[15] Ստորագրություն: Դիմումի ամփոփաթերթը պետք է ստորագրվի Ստացողի կողմից կամ նրա անունից:.

 

[16] Ամփոփաթերթերը ներառում են Մասհանման դիմումին օժանդակող բոլոր կից փաստաթղթային միավորները: Եթե միավորների թիվը շատ է, ապա խորհուրդ է տրվում օգտագործել առանձին ամփոփաթերթեր յուրաքանչյուր կատեգորիայի համար:

 

[17] Միավոր փաստաթղթերը (պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, ստացականներ, և այլն) պետք է համարակալել և ներկայացնել նույն հաջորդականությամբ, ինչպես նշված է ամփոփաթերթերում: Դրանց ընդհաուր քանակը պետք է նշվի այստեղ՝ ՎԶԵԲ-ի ստուգումը հեշտացնելու նպատակով:

 

     

 ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

               

Ստացող Անուն՝ [1]

........................

Գործառնություն      
: [3]................

Դիմում
Nօ: [4] .................

     
               
           

Մասհանման մեջ ներառված

(հղման համար/անուն/%)

 

Ամսաթիվ՝ [2]

........................

 

Ամփոփաթերթ Nօ : [5]

.....................

դրամաշնորհով ֆինանսավորված
միավոր [6]

 .........../................../.....

               

 

Միավորի
համարը

Միավորի
նկարագիր

Պայմանագրի համարը և
ամսաթիվը

Կապալառուի
անունը և
հասցեն

Ապրանքների, աշխատանքների
կամ ծառայությունների
համառոտ նկարագիրը

Արժույթ և պայմանագրի
ընդհանուր գումարը

Արժույթը և
նպատակային
ծախսերի գումարը

Ֆինանսավորման
գումարը
ծախսերի արժույթով

[7]

 [8]

[9]

[10]

[11]

[12]

[13]

[14]

           
             

 

             
               

 

 Ստորագրություն  Ընդհանուր (ըստ արժույթի)
 [16]..............................

 [15]__________
______________
______________

 

Ֆինանսական միջոցների հատկացման համար դիմումի ամփոփաթերթի լրացման համար նշումներ

 

[1] Անուն - Ստացողի անունը: Սա պետք է նույնը լինի, ինչ որ Ֆինանսական միջոցների հատկացման մասին դիմումի ձևի վրա, որին այս ամփոփաթերթը պատկանում է:

 

[2] Ամսաթիվ - դիմումի ամսաթիվը: Սա պետք է նույնը լինի, ինչ որ Ֆինանսական միջոցների հատկացման մասին դիմումի ձևի վրա, որին այս ամփոփաթերթը պատկանում է:

 

[3] Գործառնական համարը: Սա պետք է նույնը լինի, ինչ որ Ֆինանսական միջոցների հատկացման մասին դիմումի ձևի վրա, որին այս ամփոփաթերթը պատկանում է:

 

[4] Դիմումի համարը: Սա պետք է նույնը լինի, ինչ որ Ֆինանսական միջոցների հատկացման մասին դիմումի ձևի վրա, որին այս ամփոփաթերթը պատկանում է:

 

[5] Ամփոփաթերթի համարը: Ֆինանսական միջոցների հատկացումների մասին յուրաքանչոյւր դիմումի համար ամփոփաթերթերը պետք է համարակալվեն՝ սկսելով 1 թվից, և դրանց ընդհանուր թիվը պետք է նշված լինի Ֆինանսական միջոցների հատկացումների դիմումի վրա, որին նրանք պատկանում են:

 

[6] Մասհանման մեջ ներառված Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորը: Սա Ծրագրի համար Դրամաշնորհով ֆինանսավորվող միավոր է, որը ֆինանսավորվելու է դիմումով ներկայացված Ֆինանսական միջոցների մասհանման գումարից: Խնդրում եմ նայեք Դրամաշնորհի համաձայնագիրը՝ Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորի անունն ու հղման համարը իմանալու համար, և ֆինանսավորվելիք ծախսերի տոկոսը (օրինակ, "Դրամաշնորհով ֆինանսավորվող միավոր ոօ. (3բ), սարքավորում, 60%"):

 

Եթե Ֆինանսական միջոցների հատկացումների մասին մեկ դիմումը ծածկում է Դրամաշնորհով ֆինանսավորվող մեկից ավել միավորի ծախսեր, ապա պետք է օգտագործվի առանձին ամփոփաթերթ յուրաքանչյուր Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորի համար:

 

[7] Միավորի համար: Բոլոր փաստաթղթային միավորները (հաշիվ-ֆակտուրաները, պայմանագրերը, ստացականները, և այլն) պետք է ներկայացվեն նույն կարգով, ինչ կարգով լինում են ամփոփաթերթ(եր)-ի վրա: Նույնականացումը պարզեցնելու համար փաստաթղթերը պետք է համարակալվեն Մասհանման յուրաքանչյուր դիմումի համար՝ սկսած 1, 2, 3, և այլն, և այդ համարը պետք է հստակ ձևով նշված լինի փաստաթղթի վրա: Բոլոր ամփոփաթերթերի համար միավորների ընդհանուր թիվը նշվում է Մասհանման դիմումի ձևի վրա:

 

[8] Միավորի նկարագիր: Խնդրում եմ նկարագրեք յուրաքանչյուր միավորը, օրինակ՝ "հաշիվ-ֆակտուրա", "ստացական", "ինժեների վկայական", "[...]-ի թարգմանություն", և այլն:

 

[9] Պայմանագրի կարգի համարը և ամսաթիվը: Առաջարկվում է պայմանագրին տալ սկզբնական համարը, երբ այն գծվում է Ստացողի և Կապալառուի միջև: ՎԶԵԲ-ը կընդունի այս համարը իր սեփական փաստաթղթավորման համար: Եթե պայմանագրին չի տրվել սկբնական համարը, ՎԶԵԲ-ը տալիս է այդ համարը և հաստատման ժամանակ ծանուցում է ուղարկում Ստացողին: Եթե Ստացողը չգիտի համարը ամփոփաթերթի լրացման ժամանակ, այս մասը լրացնում է ՎԶԵԲ-ը:

 

Պայմանագրի ամսաթիվը/գնման կարգը պետք է նաև տրվեն յուրաքանչյուր սյունակում:

 

Նշում՝ նույն պայմանագիրը կարող է հայտնվել մեկից ավելի Մասհանման դիմումներում, եթե ապրանքների առաքման, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց (տես [11]) վճարումը կատարվել է փուլերով:

 

[10] Կապալառուի անունն ու հասցեն: Ստացողի կոնտրագենտի (Կապալառու) պայմանագրի/գնման կարգով, ինչպես որ նկարագրված է [9]-ում:

 

[11] Ապրանքների, աշխատանքների կամ ծառայություններից համառոտ նկարագիր: Այս ապրանքները, աշխատանքները կամ ծառայութունները պետք է համապատասխանեն այն մանրամասներին, որոնք սահմանված են Պայմանագրում կամ այլ ներկայացված փաստաթղթերում, և պետք է ներառված լինեն [6]-ում սահմանված Դրամաշնորհով ֆինանսավորվող միավորում:

 

[12] Պայմանագրի արժույթն ու ընդհանուր գումարը: [9]-ում սահմանված Պայմանագրի ընդհանուր գումարը, սկզբնական արժույթով:

 

[13] Նպատակային ծախսերի արժույթն ու գումարը: Ըստ ծախսի՝ վճարվելիք կամ վճարված ընդհանուր գումարը, սկբնական արժույթով, ինչպես որ նշված են հաշիվ-ֆակտուրաներում կամ այլ փաստաթղթերում, որոնք նշված են [7] և [8] կետերում: Երբ յուրաքանչյուր ծախսի համար գոյություն ունի մեկից ավել միավոր (օրինակ՝ հաշիվ-ֆակտուրա, վկայական և ստացական, բոլորը նույն ծախսի համար), այդ միավորները պետք է վերցվեն փակագծերում և միայն մեկ գումարը պետք է ներկայացվի այս սյունակում:

 

[14] Ֆինանսավորման գումարը: Սյունակ [13]-ում նշված յուրաքանչյուր գումարի համար պետք է լինի [14] սյունակում նշված համապատասխան գումարը, հաշվարկված [6]-ում սահմանված տոկոսով, որը համապատասխան կլինի սույն ամփոփաթերթի կատեգորիային: Ֆինանսավորման գումարը պետք է ֆիքսված լինի պայմանագրի և ծախսերի սկզբնական արժույթով (սյունակներ 12 և 13): Սա կարող է նույնը չլինել, ինչ որ վարկի արժույթը կամ վճարման արժույթը:

 

[15] Ընդհանուր թիվը: Ֆինանսավորման գումարները, ինչպես որ նշված են [14]-ում, պետք է ավելացվեն ըստ արժույթի դասակարգված մեկ ընդհանուր գումարի մեջ: Այստեղ ներկայացված Մասհանման ուղղակի դիմումները, գումար(ները) պետք է համապատասխանեն Մասհանման ուղղակի դիմումի ձևի [9]-րդ կետում նշված գումար(ներին):

 

[16] Ստորագրություն: Դիմումի ամփոփաթերթը պետք է ստորագրված լինի Ստացողի կողմից կամ նրա անունից: Տես Մասհանման դիմումը՝ ստորագրման պահանջներին ծանոթանալու համար:

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - Լիազորված ստորագրող կողմերին նշանակող Նամակի ՁԵՎ

[Տպել Ստացողի ձևաթղթի վրա]

Թվագրված [..................]

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Ուան Իքսչեյնջ Սքուեր

Լոնդոն EC2A 2JN

Մեծ Բրիտանիա

 

Ուղղվում է՝ Գործառնական բաժին

 

Թեման՝ Գործառնություն Nօ. 46437 (Դրամաշնորհի բաղադրիչ)

 

Ստորագրող կողմերին նշանակող նամակ

 

Հարգելի պարոն/տիկին,

 

Հղում կատարելով Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի "Երքալույս" ՓԲԸ-ի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (Բանկ) միջև կնքված Դրամաշնորհի համաձայնագրին (Դրամաշնորհի համաձայնագիրը), ամսաթիվը ______, խնդրում եմ, ընդունեք ի գիտություն, որ ցանկացած անձ, ում ստորագրությունները նշված են ստորև, լիազորված է Ստացողի անունից ստորագրել [Ֆինանսական միջոցների մասհանման դիմումներ և այլ ծանուցումներ կամ փաստաթղթեր], որոնք պահանջվում են կամ թույլատրվում են իրականացնել ըստ վերոնշյալ Դրամաշնորհի համաձայնագրի:

 

 ԱՆՈՒՆ   ՊԱՇՏՈՆ  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  _______________   _______________   _______________
  _______________   _______________   _______________
  _______________   _______________   _______________

 

Ստացողը կարող է փոխել նշանակումը ցանկացած ժամանակ՝ տրամադրելով Բանկին Ստորագրման համար լիազորված անձանց նշանակման նոր նամակ:

 

Բոլոր նախկին ծանուցումները, որոնք տրամադրում են Ստացողի անունից լիազորված անձանց ստորագրությունները ըստ վերոնշյալ Դրամաշնորհի համաձայնագրի, սույն ծանուցմամբ այլևս լիազորված չեն համարվում:

Հարգանքով,

 

"ԵՐՔԱՂԼՈՒՅՍ" ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ անունից

______________________________կողմից

Անուն՝ ______________________________

Պաշտոն՝ ____________________________

 

Նշումներ Լիազորված ստորագրող կողմերին նշանակող նամակի ավարտման համար:

 

 Վերոնշյալ լիազորող նամակը պետք է ստորագրվի Ստացողի անունից, վերջինիս լիազորված ներկայացուցչի կողմից: [Խնդրում եմ նշել, որ Դրամաշնորհի համաձայնագրի 2.02-րդ և 2.03-րդ բաժինների դրույթների համաձայն պահանջվող կամ թույլատրվող ցանկացած գործողության դեպքում վերոնշյալ նամակը պետք է ստորագրվի Ստացողի անունից Ստացողի լիազորված ստորագրող կողմից, ինչպես սահմանված է 2.02(ը)-րդ բաժնում]:

 

Այն դեպքում, երբ պահանջվում է, որ մեկից ավել պաշտոնյա անձ ստորագրի յուրաքանչյուր փաստաթուղթը, լիազորման նամակը պետք է հստակորեն սահմանի, և առաջին նախադասությունը պետք է համապատասխանեցվի:

Եթե լիազորված ստորագրողները բաժանվում են 2 խմբի, և յուրաքանչյուր խմբից պահանջվում է պաշտոնյայի ստորագրություն, դա պետք է հստակ ձևով սահմանվի: