ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1313-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գյուղական համայնքների 5-րդ համաժողովը նախապատրաստելու և 2015 թվականի նոյեմբերի 10-ին այն Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով համաժողովի մասնակիցների՝ Ջերմուկում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, տեխնիկական սարքավորումների, թարգմանչական ծառայությունների, ընդունելությունների, սննդի, հյուրանոցի և համաժողովին նվիրված այլ ծախսերի համար` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 7,711.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.8 և 12 աղյուսակներում և N 12 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 1, 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. նոյեմբերի 17 Երևան | 
| Հավելված N 1 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| Չափորոշիչներ | Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով) | |||
| ոչ ֆինանսական ցուցանիշներ | ֆինանսական ցուցանիշներ | |||
| տարի | տարի | |||
| ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
| 1. Քաղաքականության միջոցառումներ | ||||
| 1.1. Ծառայություններ | ||||
| Ծրագրային դասիչը | Անվանումը  | |||
| 1001 | ԱԾ 02 | Նկարագրությունը | ||
| Քանակական | Համաժողովին նախատեսվում է մոտ 300 անձի մասնակցություն, որից 129-ը կլինեն համայնքի ղեկավարներ և 20 ավագանու անդամներ, շահագրգիռ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: | 1 | ||
| Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) | X | 7,711.5 | ||
| Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
| Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
| Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 2 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
| Ծրագրային դասիչը | Գործառական դասիչը | Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |  Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
| ծրագիրը | միջոցառումը | (բաժինը/ խումբը/դասը) | ||
| 1001 | ԾՐԱԳԻՐ | |||
| Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր | 
 | |||
| Ծրագրի նկարագրությունը | ||||
| Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ | ||||
| Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
| Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը | ||||
| Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ | ||||
| ԱԾ02 | Գյուղական համայնքների 5-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում | 7,711.5 | ||
| Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
| 1-օրյա համաժողովի կազմակերպում ու անցկացում ՀՀ համայնքի ղեկավարների ու ավագանու անդամների, պետական մարմինների ու միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ | ||||
| Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
| ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն | ||||
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 3 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ
N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
| Միջանցիկ | Անվանումը |  Ցուցանիշների փոփոխությունը  | |||||||
| գնման ձևը | չափի | միավորի գինը | քանակը | Գումարը(հազ. դրամ) | |||||
| ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն | 7,711.5 | ||||||||
| Բաժին N 11 | Խումբ N 01 | Դաս N 01 | ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 7,711.5 | |||||
| 01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | |||||||||
| ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||||||||
| 79111200-1 | Ներկայացուցչական ծառայություններ | ԲԸԱՀ | դրամ | 7711500 | 1.0 | 7,711.5 | |||
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան |