Basic information
Number
ՀՕ-136-Ն
Type
Օրենք
Act type
Base act (05.12.2015-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.11.25/77(1166) Հոդ.993
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
12.11.2015
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
24.11.2015
Effective date
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 12-ին

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. «Ապահովագրական, վերաապահովագրական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) խախտվել են վերահսկվողի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. նոյեմբերի 24
Երևան
ՀՕ-136-Ն