Գլխավոր տեղեկություն
Համար
N 51
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (23.11.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 19 նոյեմբերի 2015 թվականի N 51

 

5. ՄԱԿ-Ի ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-10-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հաստատել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-10-րդ համատեղ պարբերական զեկույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-10-րդ համատեղ պարբերական զեկույցի օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 19-ի նիստի N 51
արձանագրային որոշման

 

 Հայաստանի Հանրապետության 7-10-րդ /համատեղ/ պարբերական ազգային զեկույցը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (21 դեկտեմբերի, 1965թ.) իրականացման վերաբերյալ