Basic information
Number
N 1711-Ն
Type
Որոշում
Act type
Base act (07.12.2002-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1191
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.11.2002
Effective date
07.12.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2002 թվականի N 1711-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգի`

1-ին կետից հանել «2002 թվականի մայիսի 1-ի (ծխախոտ արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի օգոստոսի 1-ի) դրությամբ» բառերը.

2-րդ կետում`

«2002 թվականի մայիսի 1-ի (ծխախոտ արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի օգոստոսի 1-ի)» բառերը փոխարինել «սույն որոշման 2-րդ կետի «թ» և «ժ» ենթակետերում նշված համապատասխան ժամկետի առաջին օրվա» բառերով.

«բ» ենթակետի առաջին մասը «ծխախոտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Salem», «More FF» և «More Menthol» անվանատեսակների ծխախոտի)» բառերով և «օգոստոսի 20-ը» բառերից հետո` «իսկ «Salem», «More FF» և «More Menthol» անվանատեսակների ծխախոտ ներմուծողները` մինչև 2003 թվականի հունվարի 1-ը» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «ժ» ենթակետը`

«արտադրանքի» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Salem», «More FF» և «More Menthol» անվանատեսակների)» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետություն ներմուծված «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Salem» (17264 տուփ), «More FF» (77189 տուփ) և «More Menthol» (28551 տուփ) անվանատեսակների ծխախոտի արտադրանքի իրացումն արգելվում է 2003 թվականի հունվարի 1-ից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան