Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (07.12.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 3 դեկտեմբերի 2015 թվականի N 53

 

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 53 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի N 53 արձանագրության 22-րդ կետով հավանության արժանացած «Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում և դրանով հավանության արժանացած՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի վերնագրում և տեքստում «ռազմավարական ծրագիր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ռազմավարություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի`

ա. նախաբանում «Ծրագիրն ընդգրկում է 2014-2025 թթ. ժամանակահատվածը և կարող է հանդիսանալ» բառերը փոխարինել «Ռազմավարությունը հանդիսանում է» բառերով, իսկ 10-րդ և 11-րդ կետերում «Ծրագրի» բառը փոխարինել «Ռազմավարության» բառով,

բ. 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի «Բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմն ու կանոնակարգը հաստատելու մասին» N 401-Ն որոշմամբ ստեղծված խորհրդի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի N 859-Ա որոշմամբ ստեղծված՝ բնակարանայի ոլորտի ծրագրերի համակարգման խորհրդի» բառերով.

3) 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 7

Երևան