ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Incorporation (19.12.2015-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.26/79(1168) Հոդ.1036
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1373-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված՝ պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 62,289 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)՝ «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով, և 12,461 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով)՝ «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ընկերության հարկային պարտավորությունները վճարելու նպատակով:
(2-րդ կետը փոփ. 17.12.15 N 1464-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. նոյեմբերի 26 Երևան
|
|
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1373-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| |
|
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
|
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ |
|
տարի |
տարի |
|
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները 1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները |
|
Ծրագրային դասիչը |
Անվանումը Սակագների կարգավորման ոլորտում ծառայությունների տրամադրում
Նկարագրությունը Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցում |
|
1064 |
ԱԾ 02 |
|
Քանակական |
Ուսումնասիրվող սակագների թիվը (քանակ) |
1 |
X |
|
Որակական |
Մշակված չէ |
|
|
|
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|
|
|
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
62,289 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1064 Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման քաղաքականության մշակում և մոնիթորինգ |
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանություն |
|
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ կառավարության աշխատակազմ | |
(հավելվածը խմբ. 17.12.15 N 1464-Ն)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1373-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
| |
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե (հազ. դրամ) |
|
ծրագիրը |
միջոցառումը |
|
1064 |
|
|
ԾՐԱԳԻՐ |
|
| |
|
|
Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման քաղաքականության մշակում և մոնիթորինգ |
62,289 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
|
Ծրագրի նկարագրությունը Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման ծառայություններ, այդ թվում՝ լիցենզիաների, թույլտվությունների տրամադրում, սակագների հայտերի քննարկում և սակագների սահմանում, մոնիթորինգ, կարգավորվող ոլորտների զարգացում |
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանություն |
| |
|
|
Քաղաքականության միջոցառումներ |
|
| |
ԱԾ 02 |
|
Սակագների կարգավորման ոլորտում ծառայությունների տրամադրում |
62,289 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
|
Մատուցվող ծառայության նկարագրությունը Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցում |
|
Ծառայություն մատուցողի անվանումը ՀՀ կառավարության աշխատակազմ | |
(հավելվածը խմբ. 17.12.15 N 1464-Ն)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1373-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
| |
|
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Գումարը (հազ. դրամ) |
|
ՀՀ կառավարության աշխատակազմ |
|
|
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|
| |
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
|
|
79211150/1 |
Աուդիտորական ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
31,144,500.0 |
1.0 |
31,144.50 | |
(հավելվածը խմբ. 17.12.15 N 1464-Ն)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |