Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 փետրվարի 2016 թվականի N 6
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի 2016 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ու բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2016 թվականի հիմնական միջոցառումների պլանին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 |
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2016 թվականի նախապատրաստման հիմնական խնդիրներն են`
1) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) արտակարգ դեպքերին արձագանքման արդյունավետության և օպերատիվության բարձրացումը.
3) գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործումը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.
4) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումը.
5) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում կապի ու ազդարարման համակարգի զարգացումը.
6) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
7) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, տեխնիկական անվտանգության և սեյսմիկ պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության զարգացումը.
8) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում ճգնաժամային կառավարման գործընթացի ձևավորումը:
2. Ըստ բնագավառների 2016 թվականի հիմնական խնդիրներն են`
1) քաղաքացիական պաշտպանության բնագավառում`
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների իրականացումը.
բ. նորմատիվ-իրավական և մեթոդական բազայի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.
գ. տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը (ճշգրտումը).
դ. բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի հիմնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.
ե. պաշտպանական կառույցների առկա ֆոնդի պահպանմանը նպատակաուղղված միջոցառումների ձեռնարկումը.
զ. տնտեսության օբյեկտների կայուն գործունեության ապահովման գործընթացների կազմակերպումն ու իրականացումը.
2) բնակչության և տարածքների պաշտպանության բնագավառում`
ա. տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառում նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործումը.
բ. պետական կառավարման մարմինների ուժերի և միջոցների պատրաստականության ապահովումը արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար.
գ. մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի աշխարհագրության ընդլայնումը և դրա հուսալի աշխատանքի կազմակերպումը.
3) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում`
ա. հրդեհների քանակի և դրանց հետևանքով մարդկանց մահացության թվի նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, հրդեհաշիջման տեխնոլոգիաների ու փրկարարական աշխատանքների իրականացման կատարելագործումը.
բ. հրշեջ տեխնիկայի և սարքավորումների տեխնիկական սպասարկման կատարելագործումը.
գ. հրդեհային անվտանգության հարցերի ուղղությամբ նորմատիվ-իրավական բազայի զարգացումը և կատարելագործումը.
դ. միջին, բարձր և առավել բարձր հրդեհային ռիսկայնություն, հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների համար հրդեհաշիջման օպերատիվ պլանների ու քարտերի կազմումը.
4) ջրային տարածքներում մարդկանց անվտանգության ապահովման բնագավառում`
ա. ջրային տարածքներում մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ հսկողության արդյունավետության բարձրացումը.
բ. ջրային տարածքներում մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը.
գ. ջրային տարածքներում մարդկանց անվտանգության ապահովման հարցերի ուղղությամբ նորմատիվ-իրավական բազայի ստեղծումը և զարգացումը.
5) լեռներում և հանքախորշերում աշխատանքներ իրականացնող մարդկանց անվտանգության ապահովման բնագավառում`
ա. լեռներում ու հանքախորշերում արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը.
բ. լեռնափրկարարների վերապատրաստման համակարգի բարելավումը փրկարարական աշխատանքների անվտանգ իրականացման մեթոդների յուրացման ուղղությամբ:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Պետական կառավարման հանրապետական մարմինների նախապատրաստման հիմնական ցուցումներն են`
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակով ըստ գերատեսչական ոլորտի անհրաժեշտ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծումը և դրանց պատրաստականության ապահովումը.
2) ազդարարման համակարգի ստեղծումը.
3) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի զարգացումը.
4) արտակարգ իրավիճակներում բնակչությանը վարքի կանոնների ուսուցումը.
5) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
6) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության բարելավումը` համատեղ գործողությունների պլանավորման և տեղեկատվության փոխանակման գործում.
7) պահեստային կառավարման կետերի ստեղծման գործընթացի ծավալումը, վերանորոգման աշխատանքների իրականացումը և դրանց կահավորումը համապատասխան գույքով և տեխնիկական սարքավորումներով (հնարավորության դեպքում):
4. Պետական կառավարման տարածքային մարմինների նախապատրաստման հիմնական ցուցումներն են`
1) մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումը և այդ ծրագրերով ու պլաններով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրականացումը.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակով անհրաժեշտ մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և ուժերի ստեղծումը.
3) մարզի բնակչության ազդարարման համակարգի ստեղծումը և պատրաստ վիճակի պահպանումը.
4) մարզի բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրումը.
5) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
6) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում ճգնաժամային կառավարման գործընթացի ձևավորումը մարզային մակարդակում:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման ուղղություններն են`
1) համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումների իրականացումը.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակով անհրաժեշտ համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, ուժերի ստեղծումը և այդ ուժերի պատրաստականության ապահովումը.
3) համայնքի բնակչության ազդարարման համակարգի ստեղծումը և պատրաստ վիճակի պահպանումը.
4) համայնքի տարածքում տեղակայված պաշտպանական կառույցներին ամրագրված բնակչության տեղեկացումը: Արագ կառուցվող պաշտպանական կառույցների տեղակայման վայրերի ընտրությունը.
5) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը (ճշգրտումը).
6) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
6. Կազմակերպությունների նախապատրաստման ուղղություններն են`
1) կազմակերպության ազդարարման համակարգի և արտակարգ իրավիճակի հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության լոկալ ազդարարման համակարգի ստեղծումը.
2) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը (ճշգրտումը).
3) կազմակերպություններում աշխատողների պատսպարման միջոցառումների պլանավորումը.
4) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստման միջոցառումների իրականացումը:
III. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
7. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստմանն ողղված միջոցառումները պլանավորվում ու անցկացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման:
8. Պետական կառավարման մարմինները (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության), հիմք ընդունելով սույն կազմակերպական ցուցումներն ու ուղղությունները, 2016 թվականի հիմնական միջոցառումների պլանում նախատեսում են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառների խնդիրները` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
9. Տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին առաջարկել, հիմք ընդունելով սույն կազմակերպական ցուցումներն ու ուղղությունները, 2016 թվականի հիմնական միջոցառումների պլանում նախատեսել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառների խնդիրները` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների հետ:
10. Ուսումնավարժությունների և վարժանքների պլանավորման ընթացքում նախատեսվում են միջոցառումներ ուղղված` կառավարման մարմինների և ուժերի տարբեր պատրաստականության աստիճանների բերմանը, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ռազմական գործողությունների վարման ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը, կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության իրականացմանը:
11. Ուսումնավարժությունների և վարժանքների թեմաները որոշվում են՝ ելնելով տարածաշրջանի, ինչպես նաև համապատասխան ոլորտի առանձնահատկություններից և առաջադրված խնդիրներից:
12. Ուսումնավարժությունների և վարժանքների անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում արտակարգ իրավիճակներում գործելու, քաղաքացիական պաշտպանության և տարահանման պլանների իրատեսական լինելուն:
IV ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
13. Փրկարար ուժերի պատրաստությանն ուղղված խնդիրներն են`
1) ուժերի մշտական պատրաստականության ապահովումը.
2) միջազգային փորձի փոխանակումը և ուսումնասիրումը.
3) մասնագիտական մակարդակի պահպանումը և բարձրացումը.
4) կինոլոգիական և պարաշյուտադեսանտային ծառայությունների զարգացումը.
5) մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսուցմանը.
6) մասնակցությունը փրկարարական գործի համար անհրաժեշտ միջոցների փորձարկմանը:
14. Փրկարար ուժերի և փրկարարների մշտական պատրաստականությունն ապահովվում է պարապմունքների, ուսումնամարզական հավաքների, հատուկ-տակտիկական ուսումնավարժությունների և վերապատրաստման միջոցով, ինչպես նաև ներգրավվելով ուսումնավարժություններին և վարժանքներին:
15. Կազմակերպվում են փրկարար ուժերի և փրկարարների պարտադիր որակավորում: Փրկարար ուժերի և փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
16. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստմանն ուղղված խնդիրներ են`
1) քաղաքացիական պաշտպանության կազմավորումների նախապատրաստումը, տեսական գիտելիքների բարձրացումը և մասնագիտական ունակությունների կատարելագործումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից մեթոդական օգնության ցուցաբերումը քաղաքացիական պաշտպանության կազմավորումների նախապատրաստման հարցերով.
3) քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ղեկավար կազմի և անձնակազմի ուսուցման գործընթացում գործնական պարապմունքների նախատեսումը և իրականացումը.
4) ուսուցման նպատակով քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ներգրավումը պետական կառավարման մարմինների կողմից անցկացվող ուսումնավարժություններին:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 |
ՊԼԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ՀՀ ը/կ |
Միջոցառումը և թեման |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու |
Կատարողներ (մասնակիցներ) | |
1. |
2. |
3. |
4. |
5. | |
1. |
«Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացում |
Հունիս |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ պետական կառավարման մարմիններ և Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | |
2. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության զորահավաքային ծավալման կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացում |
Նոյեմբեր |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն | |
3. |
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման համապատասխան միջոցառումների անցկացում |
Ըստ ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 22-ի N 46-Ն որոշման պահանջների | |||
1. |
2. |
3. |
4. |
5. | |
4. |
Հիմնական միջոցառումների պլանի հաստատում` | ||||
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների պլանի հաստատում |
Մինչև դեկտեմբերի 20-ը հաջորդ տարվա համար |
ՀՀ պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմիններ |
ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ | ||
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների պլանի հաստատում |
Մինչև դեկտեմբերի 20-ը հաջորդ տարվա համար |
ՀՀ պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ, Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) | ||
5. |
Տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում անցկացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում` | ||||
1) տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում անցկացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններին |
Մինչև դեկտեմբերի 1-ը |
ՀՀ պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններ |
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ), կազմակերպություններ (համաձայնությամբ) | ||
2) տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում անցկացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը |
Մինչև դեկտեմբերի 15-ը |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ պետական կառավարման մարմիններ, Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) | ||
6. |
ՀՀ վարչապետի 2014թ. սեպտեմբերի 25-ի N 934-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով համալիր գնահատման իրականացում |
Ըստ ՀՀ վարչապետի 2014թ. սեպտեմբերի 25-ի N 934-Ն որոշման պահանջների | |||
7. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշման համաձայն քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կազմակերպում և իրականացում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններ, Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |