ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (18.03.2016-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.17/21(1201) Հոդ.237
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի N 181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 22.1-ին կետը:
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.3-րդ կետով.
| « |
|
22.3 |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ
այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումներ
առանձնացված ստորաբաժանումներ՝
Փրկարար ծառայություն
Պետական ռեզերվների գործակալություն
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն
Հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն |
3915
140
3544
22
24
13
172 |
3
3
5
2
1
1
2 |
-
-
-
-
-
-
- | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. մարտի 17
Երևան |