Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (18.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

18 օգոստոսի 2015 թվականի

թիվ 80

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 15-րդ ենթակետն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) իրականացնելու նպատակով՝

1. Ստեղծել արտադրանքի, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով պահանջներ չեն սահմանվել, անվտանգության և շրջանառության ապահովման կանոնների և կարգի մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ:

2. Հաստատել արտադրանքի, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով պահանջներ չեն սահմանվել, անվտանգության և շրջանառության ապահովման կանոնների և կարգի մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խմբի՝ կից ներկայացվող կազմը:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է