Basic information
Number
ՀՕ-298
Type
Օրենք
Act type
Base act (01.10.2002-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.168
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
06.02.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
02.03.2002
Effective date
01.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 6-ին

 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին նախադասության «ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ մաս.

«Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական փոխհատուցում ամսական 2000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին` 2500 դրամի չափով: Այն վետերանները, ովքեր օգտվում են ուղևորատար տրանսպորտի միջոցներով անվճար երթևեկելու իրավունքից, վերը նշված դրամական փոխհատուցումը չեն ստանում:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
2 մարտի 2002 թ.
ՀՕ-298

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation