Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (20.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

20 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 116

քաղ. Մոսկվա

««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի փուլում բնակչության մարդահամարների անցկացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասին

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի շրջանում բնակչության մարդահամարների անցկացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

    Տ. Վալովայա

 

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի փուլում բնակչության մարդահամարների անցկացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի փուլում բնակչության մարդահամարների անցկացման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Վ. Դիլ

Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի փուլում բնակչության մարդահամարների անցկացման մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի փուլում բնակչության մարդահամարների անցկացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ համադրելի վիճակագրական տվյալներ ստանալու նպատակներով ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2020 թվականի փուլում բնակչության մարդահամարների անցկացմանը նախապատրաստվելու հետ կապված միջոցառումների ծրագրի մշակումը, և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հաստատմանը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տարեկան տեղեկացնել սույն կարգադրության 2-րդ կետում նշված պլանի կատարման ընթացքի մասին:

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Վ. Դիլ

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան