Basic information
Number
N 31-Ն
Type
Որոշում
Act type
Base act (27.02.2003-01.03.2023)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.190
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.01.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.01.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.01.2003
Effective date
27.02.2003
Interrupt date
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

31 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն» տողը փոխարինել «Գյուղատնտեսության վարչություն» և «Բնապահպանության վարչություն» տողերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 29
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation