Basic information
Number
ՀՕ-49-Ն
Type
Օրենք
Act type
Base act (01.01.2018-01.06.2017)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2016.05.25/41(1221) Հոդ.444
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
17.05.2016
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
23.05.2016
Effective date
01.01.2018
Interrupt date
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունում`

1) հանել «նաև» բառը.

2) «հանգամանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կարող է հաշվի առնել պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:» բառերով:

(1-ին հոդվածը 01.03.17 ՀՕ-62-Ն օրենքի 4-րդ հոդվածով չեղյալ կճանաչվի 01.06.2017 թվականին:)

 

Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

 

«Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

 

«Դատվածությունը հանելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի պահանջի հիման վրա ներկայացված` դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. մայիսի 23

Երևան

ՀՕ-49-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
01.03.2017, ՀՕ-62-Ն 01.06.2017, ՀՕ-49-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation