Basic information
Number
N 571-Ն
Type
Որոշում
Act type
Base act (09.06.2016-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.522
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.06.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.06.2016
Effective date
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 571-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարող կազմակերպության համապատասխան աշխատողը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում նաև այն դեպքում, երբ, որպես սույն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում և N 3 հավելվածի 2.3.3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել է վճարման ցուցակում ներառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացած է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 3

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation