Basic information
Number
N 543-Ն
Type
Որոշում
Act type
Base act (18.06.2016-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.509
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.05.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.05.2016
Effective date
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2016 թվականի N 543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 161-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման N 2 հավելվածի կազմի 5-րդ կետը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/2 հասցեում գտնվող՝ 4-րդ կարգի վթարային հանրակացարանային մասնաշենքի ապամոնտաժման աշխատանքների իրականացումը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապամոնտաժման աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքների ավարտը հավաստող համապատասխան փաստաթղթերը մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 30

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation