ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
21 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված առանձին միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունների նախագծերի մասին
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ուղարկել ««Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) ևինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման ևէլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության, ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների ևբժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների ևկանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության, ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ևկանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության նախագծերը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ իրականացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված արձանագրությունների ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը՝ նկատի ունենալով 2015 թվականի հոկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում դրանց ստորագրումը։
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|