Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-512-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Incorporation (28.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.05/60(1240) Հոդ.722
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի մարտի 11-ին և 2016 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

2016 թ. հուլիսի 19

Երևան

ՆՀ-512-Ն