Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (13.06.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 9 հունիսի 2016 թվականի N 22

29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ «ՆՈՒՔԹԵՔ ՔԱՄՓՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 2 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք Քամփնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման մասին մատակարարման պայմանագրի թիվ 2 փոփոխության նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք Քամփնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման մասին մատակարարման պայմանագրի թիվ 2 փոփոխությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թ.

հունիսի 9-ի նիստի N 22
արձանագրային որոշման

 

Պայմանագիր Nօ.NUC-1-14-1092(2)

 

Փոփոխություն թիվ 2

 

Գնման համաձայնագրի

(NUC-1-14-1092)

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության

(որպես Գնորդ)

 

և

 

«Նուքթեք» ՍՊԸ

(որպես Վաճառող)

 և

Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական եկամուտների կոմիտե

(որպես Նոր Գնորդ)

 

միջև

Սույն Փոփոխություն 2-ը ստորագրված է ________ 2016թ. և կատարված է

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, որի գրանցված գրասենյակը գտնվում է Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մելիք Ադամյան փողոց 1 հասցեով և այսուհետ պատշաճ կերպով ներկայացված նախարարի տեղակալ պրն. Արմեն Գևորգյանի կողմից

(այսուհետ՝ «Գնորդ»)

 

և

 

«Նուքթեք» ՍՊԸ-ի, որի գրանցված գրասենյակը գտնվում է Չինաստան, 100084, Պեկին, Հայդյան շրջան, Շուանքինգլու, Թոնգֆենգ շ., 2/F մասնաշենք հասցեում և այսուհետ պատշաճ կերպով ներկայացված ______________________ կողմից

 

(այսուհետ՝ «Վաճառող»)

 

և

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, որի գրանցված գրասենյակը գտնվում է Հայաստանի Հանրապետություն, Երևան 0015, Մովսես Խորենացի փողոց 3 հասցեով և այսուհետ պատշաճ կերպով ներկայացված նախագահի առաջին տղակալ պրն. Արթուր Աֆրիկյանի կողմից

(այսուհետ՝ «Նոր Գնորդ»)

 

Քանի որ:

 

2014 թվականի նոյեմբերի 14-ին Գնորդի և Վաճառողի միջև ստորագրվել է «Մաքսային կառավարման, տեխնոլոգիայի և սարքավորումների արդիականացման ծրագրի համար» 155,439,953.00 չինական ռենմինբին արժողությամբ (այսուհետ` «Պայմանագրի գին») թիվ NՍC-1-14-1092 Գնման պայմանագիրը (այսուհետ՝ «Պայմանագիր»):

Վաճառողը պետք է տրամադրի արդիական տեխնոլոգիաների արտադրության սարքավորումներ Բեռների / Ավտոմեքենաների / Գնացքների / Մարմնի Զննության Համակարգերի (այսուհետ` Տեսածրիչ), Մաքսային Զննության Կենտրոնացված Վերահսկման համակարգերի (այսուհետ` Ինտեգրված Համակարգ) համար: Վաճառողը համաձայնել է տրամադրել տեխնոլոգիաներ և սարքավորումներ` համաձայն Պայմանագրի դրույթներին և սահմանումներին:

Գնորդն ու Վաճառողը այսուհետ համաձայնվում են կատարել 2015թ. հունիսի 19-ին կատարված թիվ NՍC-1-14-1092 Պայմանագրի փոփոխությունը (այսուհետ` թիվ 1 Փոփոխություն)` ծրագրի իրականացման ավելի սահուն ընթացքն ապահովելու նպատակով:

 

Ծրագիրը շարունակվում է իրականացվել և 155,439,952.21 ռենմինբին ընդհանուր արժեքից 132,245,957.01 ռենմինբին արժողությամբ վճարումները Գնորդի կողմից կատարվել են Վաճառողին մինչև սույն Փոփոխություն 2-ի ստորագրումը:

Հաշվի առնելով սույնով ներառված փոխադարձ պայմանավորվածությունները, այլ արժանահավատ և արժեքավոր դիտարկումները, որոնց ստացումն ու բավարարումը սույնով ընդունված են, կողմերը համաձայնեցին հետևյալի շուրջ`

 

Հոդված 1` Մեկնաբանում

1. Դրույթին կամ Ժամանակացույցին հղումը Պայմանագրի Դրույթին կամ ժամանակացույցին հղում է:

2. Դրույթի կամ Ժամանակացույցի վերնագրերը հղումը հեշտացնելու/ պարզեցնելու համար է և չպետք է հաշվի առնվի սույն Փոփոխությունը մեկնաբանելիս

3. Մեծատառերով նշված դրույթները նույն նշանակությունն ունեն ինչ Պայմանագրում

4. Եզակին ներառում է հոգնակին (և հակառակը):

 

Հոդված 2` Պայմանագրի պարտավորությունների փոխանցում

 

 «Համաձայն ՀՀ Նախագահի մարտի 1-ի թիվ ՆՀ-213-Ն հրամանագրի՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարությունից առանձին ՀՀ կառավարությանն առընթեր մարմին է, և համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի թիվ 329-Ն որոշման 3-րդ մասի 1-ին կետի` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Չինական Արտահանման-ներմուծման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման» ծրագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին:»

Կողմերը սույնով փոփոխում են Պայմանագիրը, որով դադարում է դրանով սահմանված Վաճառողի և Գնորդի միջև պայմանագրային հարաբերությունները, և ստեղծվում է Վաճառողի և Նոր Գնորդի միջև նոր պայմանագրային հարաբերություններ` Պայմանագրի և Փոփոխություն 1-ի դրույթների և սահմանումների ներքո:

Տարակարծություններից խուսափելու և վերոգրյալը չսահմանափակելու նպատակով նման Պարտավորությունների փոխանցումը կունենա հետևյալ ազդեցությունը.

Ա. Վաճառողը, Գնորդը և Նոր Գնորդը սույնով ընդունում են Պայմանագրի և Փոփոխություն 1-ի վավերականությունը:

Բ. Նոր Գնորդը պարտավորվում է Պայմանագրով և Փոփոխություն 1-ով` դրանով սահմանվող Գնորդի բոլոր իրավունքները կրելով և դրանով սահմանված Գնորդի բոլոր պարտավորությունները կատարելով, յուրաքանչյուր դեպքում, նկատի ունենալով, որ Նոր Գնորդը դրա սկզբնական կողմն է հանդիսանում:

Գ. Գնորդը պետք է ազատված լինի Պայմանագրի և Փոփոխություն 1-ի ներքո բոլոր պարատավորություններից:

Դ. Պայմանագրով և Փոփոխություն 1-ով Գնորդին կատարվող բոլոր հղումները համարվում են Նոր Գնորդին ուղղված հղումներ:

 

3. Պայմանագրի հոդվածների փոփոխություն

1. 5.4.2.4 ենթահոդվածը պետք է փոփոխվի հետևյալ կերպ: Յուրաքանչյուր խմբաքանակի Պայմանագրային մնացյալ արժեքի տաս տոկոսը (10%) պետք է Գնորդի կողմից Վաճառողին վճարվի տասնհինգ (15) օրվա ընթացքում համապատասխանաբար` հետևյալ փաստաթղթերը ներկայացնելուն պես.

1.1 Ապրանքների Վերջնական ընդունման փորձարկումն ավարտելոց հետո` ներառյալ

4 խմբաքանակ MT1213LH, 2 խմբաքանակ CS1000T, 2 խմբաքանակ BX1000DA և 2 խմբաքանակ BI2002

(a) Մնացած Ապրանքների արժեքի տաս տոկոսը (10%) ծածկող Վաճառողի ստորագրված հաշիվ-ապրանքագրի մեկ (1) բնօրինակ և երեք (3) պատճեններ;

(b) Ապրանքների համար Վերջնական Ընդունման Փորձարկումների Վկայագրի մեկ (1) օրինակ` ստորագրված Նոր Գնորդի Լիազորված անձի և Վաճառողի Լիազորված անձի կողմից:

1.2 Վերջնական ընդունման փորձարկումների համար մնացած ապրանքներ, ներառյալ Մաքսային հսկողության կենտրոնացված վերահսկողության 1 խմբաքանակ, Մոնիթոր համակարգի 1 խմբաքանակ և 1 խմբաքանակ RF6010.

(a) Մնացած Ապրանքների արժեքի տաս տոկոսը (10%) ծածկող Վաճառողի ստորագրված հաշիվ-ապրանքագրի մեկ (1) բնօրինակ և երեք (3) պատճեններ;

(b) Սույն փոփոխություն 2-ին կից հավելված 1-ով սահմանված 1,212,278.9 ԱՄՆ դոլար (մեկ միլլիոն երկու հարյուր տասներկու հազար երկու հարյուր յոթանասունութ ամբողջ իննը) արժողությամբ` համարժեք 7,455,515.24 ռենմինբինի (յոթ միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր տասնհինգ ամբողջ քսան չորս), «Գումարի պահման երաշխիքի նմուշի» 1 բնօրինակ` Նոր Գնորդի կողմից:

 

2. Պայմանագրի Հավելված 4-ը` Վճարման ժամանակացույցը փոփոխված է ըստ սույն Փոփոխության Հավելված 2-ի:

3. Պայմանագրի Հավելված 8-ով սահմանված Առաքման ժամանակացույցի փոփոխություն. Հաշվի առնելով Ֆորս-մաժորայիան իրավիճակը և ՀՀ ֆինանսների նախարարության վերակազմավորումը` ամբողջ առաքման վերջնաժամկետը պետք է երկարաձգվի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

 

Հոդված 4` Այլ դրույթներ

Սույն Փոփոխություն 2-ը հանդիսանում է Պայմանագրի անբաժան մասը:

Պայմանագրի և Փոփոխություն 1-ի բոլոր այլ պայմաններն ու դրույթները սույն Փոփոխություն 2-ով չեն փոփոխվում, մնում են անփոփոխ և սույն Փոփոխություն 2-ի դրույթներն առավել առաջնահերթ են:

 

Հոդված 5` Ուժի մեջ մտնելը

Սույն Փոփոխություն 2-ը ուժի մեջ է մտնում Գնորդի, Վաճառողի և Նոր Գնորդի համար սույն Փոփոխություն 2-ի ստորագրման օրվանից:

 

Հաշվի առնելով վերոնշյալը`

Գնորդը, Վաճառողը և Նոր Գնորդը, այսպիսով, ստորագրեցին սույն թիվ 2 Փոփոխությունը` երեք բնօրինակների պատճեններով` յուրաքանչյուր կողմ պահպանելով 3 ստորագրված բնօրինակ:

Սույն Փոփոխություն 2-ը ուժի մեջ է մտնում և պարտադիր դառնում Նոր Գնորդի և Վաճառողի համար, և ենթակա է կիրարկման դրա պայմաններին համապատասխան:

 

Գնորդի կողմից`

ՀՀ ֆինանսների նախարարություն

____________________           ____________________

 

Վաճառողի կողմից`

«Նուքթեք» ՍՊԸ

____________________           ____________________

 

Նոր Գնորդի կողմից`

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

____________________           ____________________