Basic information
Number
N 361-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.05.2003-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.04.30/23(258) Հոդ. 380
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.02.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.04.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.04.2003
Effective date
01.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2003 թվականի N 361-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ձեռնարկությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակը նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական բնույթի գործունեության իրականացումն է:

3. Թույլատրել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

դ) մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.

ե) սովորողների ուսումնաարտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

զ) սովորողների հանրային սննդի կազմակերպում.

է) մշակութային գործունեության իրականացում:

4. Սահմանել, որ

ա) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ձեռնարկության վերակազմակերպման պահին դրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ձեռնարկության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում է անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:

5. «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման NN 1 և 2 հավելվածների` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների ցանկերից հանել 4-րդ կետերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. ապրիլի 9
Երևան