Basic information
Number
N 1114-Ն
Type
Որոշում
Act type
Base act (10.11.2016-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261) Հոդ.1077
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.11.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.11.2016
Effective date
10.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի N 1114-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» N 294-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում «6 ամիս» բառերը փոխարինել «12 ամիս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 4
Երևան