Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (27.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.01.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2016
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 հունվարի 2016 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից

 

Բոլշակով Անդրեյ Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման վարչության պետի տեղակալ

 

Գուզիկ Դմիտրի Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ

 

Կուցկո Ալեքսանդր Իվանի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ, Բելառուսի Հանրապետության պետական գլխավոր անասնաբույժի տեղակալ, Բելառուսի Հանրապետության պետական գլխավոր անասնաբուժական տեսուչի տեղակալ

 

Ղազախստանի Հանրապետությունից

 

Սադվակասովա Ինդիրա Կուրմանգազիի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» [«Атамекен»] ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

Ռուսաստանի Դաշնությունից

 

Լեոնովա Յուլյա Ալեքսանդրի՝

Դաշնային մաքսային ծառայության մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության՝ անցման կետերում պետական հսկողության կազմակերպման և սահմանային քաղաքականության իրականացման բաժնի պետի տեղակալ

 

Շվաբաուսկենե Յուլյա Ալեքսանդրի՝

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի՝ Բելառուսի Հանրապետության անդամի նոր պաշտոնը.

 

Պիսկուն Ալեքսանդր Վլադիմիրի՝

 Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Սերմնաբուծության, կարանտինի և բույսերի պաշտպանության պետական գլխավոր տեսչություն» պետական հիմնարկության՝ բույսերի կարանտինի պետական տեսչության տնօրենի տեղակալ.

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա. Ն. Կովալչուկին, Ս. Մ. Սասկովեցին, Ժ. Տ. Աժիբաևային, Ռ. Ս. Օշակբաևին, Ա. Ի. Սաուրինին և Շ. Ս. Շկլյաևին:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հրապարակելու օրը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան