ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 849-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք՝ մեկ քառակուսի մետրը 4934 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վարձավճարով:
(1-ին կետը փոփ. 24.12.15 N 1512-Ն, 22.12.16 N 1316-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2015 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 9868.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2015 թվականի ինն ամսում` 3947.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. օգոստոսի 4  | 
| Հավելված N 1 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.39 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| Չափորոշիչներ | Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||
| Ծրագրային դասիչը | Անվանումը | ոչ ֆինանսական ցուցանիշներ | ֆինանսական ցուցանիշներ | |||||||
| Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ | առաջին եռամսյակ | կիսամյակ | ինն ամիս | տարի | առաջին եռամսյակ | կիսամյակ | ինն ամիս | տարի | ||
| 1079 | ԱԾ 01 | Նկարագրությունը | ||||||||
| Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում | ||||||||||
| Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը | X | X | X | X | 3947.2 | 9868.0 | ||||
| Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)  | ||||||||||
| Հայաստանի Հանրապետության | Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
| Հավելված N 2 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| Ծրագրային դասիչը | Գործառական դասիչը | Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
| ծրագիրը | միջոցառումը | (բաժինը/ խումբը /դասը) | ||
| 1079 | ԾՐԱԳԻՐ | |||
| 01/03/03 | Պետական գույքի կառավարման ծրագիր | 9868.0 | ||
| Ծրագրի նկարագրությունը | ||||
| Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում | ||||
| Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
| Պետական գույքի արդյունավետ կառավարում | ||||
| Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ | ||||
| ԱԾ 01 | Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ | 9868.0 | ||
| Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
| Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում | ||||
| Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
| ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | ||||
| Հայաստանի Հանրապետության | Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
| Հավելված N 3 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| Կոդը | Անվանումը | Գնման ձևը | Չափի միավորը | Միավորի գինը | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
| քանակը | գումարը | |||||
| ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | 9868.0 | |||||
| Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 | 9868.0 | |||||
| 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 9868.0 | |||||
| ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 9868.0 | |||||
| 70221100/1 | Ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության կամ լիզինգի ծառայություններ | ԲԸԱՀ | դրամ | 9868.0 | 1.0 | 9868.0 | 
| Հայաստանի Հանրապետության | Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |