Basic information
Number
ՀՕ-26-Ն
Type
Օրենք
Act type
Base act (04.02.2017-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.62
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
16.12.2016
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.01.2017
Effective date
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերություններում «իրավաբանական անձանց միություն» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 16

Երևան
ՀՕ-26-Ն