Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 161
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (22.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2015
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
 ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 161

քաղ. Մոսկվա

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ազատականացման պլանների նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբերի մասին, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20... թվականի

թիվ 161

քաղ. Մոսկվա

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» թիվ 30 որոշման 4-րդ կետի իրագործման նպատակներով, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից ստեղծել ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ազատականացման պլանների նախապատրաստման հարցերով հետևյալ աշխատանքային խմբերը (այսուհետ՝ աշխատանքային խմբեր), որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում).

ա) շինարարության, ինժեներական ոլորտներում ծառայությունների, քաղաքաշինական նախագծման ոլորտի աշխատանքային խումբ ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկի (այսուհետ` ցանկ) 1-4–րդ կետերով նախատեսված ծառայությունների այն ոլորտներով (ենթաոլորտներով), որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում),

բ) առանց օպերատորի զբոսանավերի վարձակալության և լիզինգի ոլորտի աշխատանքային խումբ ՝ ցանկի 5-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

գ) աուդիտի, հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 7-րդ և 19-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

դ) անշարժ գույքի հետ կապված ծառայությունների և գույքի գնահատման ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

ե) երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների, մարկշեյդերական չափագրման, քարտեզագրության, եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 12-16-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

զ) գովազդի ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 6-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

է) տուրիստական ծառայությունների ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 10-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

ը) կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

թ) գիտահետազոտական աշխատանքների անցկացման ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով),

ժ) տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների հետ կապված ծառայությունների ոլորտի աշխատանքային խումբ՝ ցանկի 11-րդ կետով նախատեսված ծառայությունների ոլորտներով (ենթաոլորտներով):

2. Հաստատել կից ներկայացվող՝

Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ազատականացման պլանների նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբերի մասին կանոնակարգը, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում),

շինարարության, ինժեներական ոլորտներում ծառայությունների, քաղաքաշինական նախագծման ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

առանց օպերատորի զբոսանավերի վարձակալության և լիզինգի ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

աուդիտի, հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

անշարժ գույքի հետ կապված ծառայությունների և գույքի գնահատման ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների, մարկշեյդերական չափագրման, քարտեզագրության, եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

գովազդի ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

տուրիստական ծառայությունների ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

գիտահետազոտական աշխատանքների անցկացման ոլորտի աշխատանքային խմբի կազմը,

տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների հետ կապված ծառայությունների ոլորտի աշխատանքային խմբի կազմը:

3. Նշանակել՝

սույն Որոշման 1-ին կետի «ա» - «ե» ենթակետերում նշված աշխատանքային խմբերի ղեկավար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Սուլեյմենովին,

սույն Որոշման 1-ին կետի «զ» - «թ» ենթակետերում նշված աշխատանքային խմբերի ղեկավար՝ Կոլեգիայի անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանին,

սույն Որոշման 1-ին կետի «ժ» ենթակետում նշված աշխատանքային խմբի ղեկավար՝ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին,

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել սույն Որոշմամբ հաստատված աշխատանքային խմբերի կազմերում:

5. Սույն Որոշմանը համապատասխան ստեղծված աշխատանքային խմբերին՝ ազատականացման պլաններում նախատեսել նաև՝

ծառայությունների միասնական շուկայի շրջանակներում ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) գործունեությունը սկսելու վերջնաժամկետները,

ազատականացման պլանների իրագործման համար անհրաժեշտ միջոցառումները (նշելով դրանց կատարման ժամկետները և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու կատարողներին ):

6. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

 

Բելառուսի

Հանրապետությունից

 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան