«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
| 1 փետրվարի 2017 թ. | N 22-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Վ. Հարությունյան | 
| Հավելված   | 
| Ձև | 
| ԴԻՄՈՒՄ | Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
| 1. Ինքնազբաղված անձի անունը և ազգանունը | ||||||||
| 2. Ինքնազբաղված անձի անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել | ||||||||
| 3. Ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը | ||||||||
| 4. Ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | ||||||||
| 5. Ինքնազբաղված անձի բնակության վայրը | ||||||||
| N | 6. Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) | 7. Գործու-նեության իրականացման վայրը | 8. Գործունեություն իրականացնելու ժամանակահատվածի | |
| սկիզբը | ավարտը | |||
| 1. | Բնակչության պատվերով կատարվող` | |||
| 1.1 | կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում | |||
| 1.2 | հագուստի արտադրություն և նորոգում | |||
| 1.3 | գլխարկների արտադրություն և նորոգում | |||
| 1.4 | գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում | |||
| 1.5 | փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում | |||
| 1.6 | ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում | |||
| 1.7 | համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում | |||
| 1.8 | հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում | |||
| 1.9 | տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն | |||
| 1.10 | այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն | |||
| 1.11 | թիթեղագործական գործունեություն | |||
| 2. | Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում | |||
| 3. | Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ | |||
| 4. | Լեզուների ուսուցման դասընթացներ | |||
| 5. | Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ | |||
| 6. | Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն | |||
| 7. | Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն | |||
| 8. | Ստեղծագործական գործունեություն | |||
| 9. | Խնջույքավարների գործունեություն | |||
| 10. | Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում | |||
| 11. | Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար | |||
| 12. | Դարբնոցային գործունեություն | |||
| 13. | Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում | |||
|  Սույն դիմումով հայտարարում եմ, որ` | 
| Ինքնազբաղված անձ | 
 | 
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը (այսուհետ` դիմում) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածին համապատասխան:
2. Դիմումի 1-ին կետում լրացվում է Օրենքի համաձայն ինքնազբաղված անձ համարվող ֆիզիկական անձի, այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է այն տրվել:
4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:
5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:
6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի բնակության վայրը:
7. Դիմումի 7-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման այն վայրը, որտեղ ինքնազբաղված անձն իրականացնում է դիմումի 6-րդ կետում նշված համապատասխան գործունեության տեսակը:
8. Դիմումի 8-րդ կետի «սկիզբը» սյունակում լրացվում է գործունեություն իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ «ավարտը» սյունակում` գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.11.2019, N 742-Ն | 01.01.2020, N 22-Ն | |
| 08.07.2019, N 456-Ն | 16.07.2019, N 22-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|