ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 13 |
քաղ. Սոչի |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16–րդ հոդվածին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ ապահովել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի վերջնական նախապատրաստումը՝ ելնելով 2016 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այն ստորագրելու անհրաժեշտությունից:
2. Հիմնականում հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի՝ կից ներկայացվող նախագծին՝ հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ այն ուղարկել անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
3. Անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացումը մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 20-ը՝ հաշվի առնելով մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերում եւ այս նախագծի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար անդամ պետությունների կողմից լիազորված պաշտոնյաների խորհրդակցություններում 2015-2016 թվականներին նշված նախագծի լրացուցիչ մշակման ընթացքում դրա տեքստի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զեկուցել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով անդամ պետություններ ուղարկելու համար պատրաստ լինելու մասին (կցելով նշված նախագիծը):
5. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |