Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (12.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.02.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

12 փետրվարի 2016 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 29 որոշման կատարման նպատակով՝

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ Իսրայելի Պետության հետ բանակցություններ վարելու համար բանակցային պատվիրակության (այսուհետ՝ բանակցային պատվիրակություն) կազմի ձևավորման նպատակով։

2. Նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Օ. Նիկիշինային բանակցային պատվիրակության ղեկավար և հանձնարարել նրան ապահովել բանակցային պատվիրակության գործունեությունը։

3. Բանակցային պատվիրակությանը՝ ներկայացնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ Իսրայելի Պետության հետ բանակցություններ վարելու հրահանգներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրության համար։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով