Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (29.06.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

23 հունիսի 2017 թվականի N 27

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի 2017 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017 թվականի հիմնական միջոցառումների պլանին` համաձայն N 2 հավելվածի:

2. Պետական կառավարման մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ղեկավարներին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 29

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թ.
հունիսի 23-ի նիստի N 27
արձանագրային որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թ.
հունիսի 23-ի նիստի N 27
արձանագրային որոշման