ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը և 41-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի անդամներ նշանակել`
Սամվել ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ |
հանձնաժողովի նախագահ (լիազորությունների ժամկետը` հինգ տարի) |
Պավել ՂԱԼԹԱԽՉՅԱՆԻՆ |
հանձնաժողովի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը` չորս տարի) |
Հրայր ԱՐԱՄՅԱՆԻՆ |
հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երեք տարի) |
Միքայել ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ |
հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երեք տարի) |
Նունե ՄԱԳՈՅԱՆԻՆ |
հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երեք տարի) |
Սեյրան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ |
հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երկու տարի) |
Անի ԴԱՎԹՅԱՆԻՆ |
հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` մեկ տարի): |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |