ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 11 Երևան |
Հավելված |
ԿԱԶՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ) Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) - Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) - Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) - Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) - Հայաստանի շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Մկրտչյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Պետրոսյան
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Գևորգյան
Վ. Տերտերյան
Գ. Մելքոնյան
Գ. Մակարյան
- Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան
- Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Չիբուխչյան
- Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Ժամկոչյան
Ա. Վարդանյան
Ա. Ալեքսանյան
Վ. Ամիրյան
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Ջհանգիրյան
- Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան
Շ. Մկրտչյան
Լ. Հակոբյան
- Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Գ. Ղարիբյան
Գ. Վաղարշակյան
Ա. Բաբայան
Ա. Աղբալյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 12.04.16 N 272-Ա, 23.06.17 N 619-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|