Գլխավոր տեղեկություն
Համար
N 33
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (07.08.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

3 օգոստոսի 2017 թվականի N 33

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստի N 15 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի Նպատակ 6-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին ենթակետի 4-րդ սյունակում «2015-2016 թվականներ» բառերը փոխարինել «2018 թվական» բառերով.

2) 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 7-րդ կետով հավանության արժանացած «Արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության 2012-2017 թվականների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ ենթակետերը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը և 6-րդ կետի 3-րդ ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 3-ի նիստի N 33
արձանագրային որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թ.
փետրվարի 17-ի նիստի N 6
արձանագրային որոշման»