Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Incorporation (07.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2012
Ստորագրման ամսաթիվ
30.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2017

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԿՐԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԽՈՐԱՉԱՓՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ի Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ` Կողմեր)

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Նոր խմբագրությամբ շարադրել Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհրդի Կանոնադրությունը (կցվում է)` հաստատված 1992 թվականի հոկտեմբերի 9-ի` Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության Համաձայնագրով:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

Արձանագրությունը կատարված է Աշխաբադ քաղաքում 2012 թ. մայիսի 30-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից՝
------------------

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

   

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից՝
/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

   

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

Թուրքմենստանի
Կառավարության կողմից՝
-----------------

   

Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

   

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

Ուկրաինայի
Կառավարության կողմից

   

Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

 

Հավելված

2012թ. մայիսի 30-ի՝ Երկրաբաշխության,
քարտեզագրության, կադաստրի և
Երկրի հեռահար խորաչափման
ոլորտում Համագործակցության
մասնակից պետությունների
փոխգործակցության մասին 1992
թվականի հոկտեմբերի 9-ի
Համաձայնագրում փոփոխություններ
կատարելու մասին Արձանագրության`

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհրդի մասին

 

Մաս I

Ընդհանուր դրույթներ

 

1. Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում Համագործակցության մասնակից պետությունների փոխգործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրականացման համար և հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմին:

2. Խորհուրդը սահմանում և իրականացնում է Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն, այդ բնագավառներում մշակում և իրականացնում է միջպետական ծրագրեր, ինչպես նաև համակարգում է երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում մասնագետների պատրաստումը:

3. Իր գործունեության ընթացքում Խորհուրդն առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված միջազգային պայմանագրերով ու որոշումներով, Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների մասին Ընդհանուր դրույթներով և սույն Կանոնադրությամբ:

4. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհուրդներին և Պետությունների ղեկավարների խորհրդին:

 

Մաս II

Խորհրդի գործառույթները

 

Խորհրդի հիմնական գործառույթներն են.

ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման կազմակերպումը և համակարգումը,

Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում համագործակցության ձևերի և գերակա ուղղությունների մշակումը և համաձայնեցումը,

համագործակցության միջպետական ծրագրերի, պլանների և նախագծերի մշակումը, համաձայնեցումը և մասնակցությունն իրագործման աշխատանքներին,

Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման հարցերին առնչվող առաջարկների նախապատրաստումը՝ ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից քննարկման և համապատասխան որոշումների ընդունման համար,

Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով միջպետական կառուցվածքների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը,

Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում մասնագետների պատրաստման աշխատանքների համակարգումը:

 

Մաս III

Խորհրդի կառուցվածքը և կազմը

 

1. Խորհուրդը կազմված է Խորհրդի նախագահից և անդամներից:

2. Խորհրդի անդամներն են Համաձայնագրի մասնակից պետությունների` երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտների պետական կառավարման մարմինների ղեկավարները:

3. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կազմից:

4. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և տեղեկատվական ապահովումն իրականացնում է նրա քարտուղարությունը:

5. Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմի մեջ են մտնում Խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

 

Մաս IV

Խորհրդի գործունեության կազմակերպումը

 

1. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է սույն Կանոնադրության համապատասխան` մշակված և հաստատված պլանի հիման վրա, փոխգործակցում է ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ այլ մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների հետ:

2. Խորհրդի գործունեության կազմակերպման հիմնական ձևը նիստերն են, որոնք անցկացվում են անհրաժեշտությունից ելնելով, սակայն առնվազն տարին մեկ անգամ, հերթականությամբ` Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետությունում:

3. Խորհրդի նախագահությունն իրականացվում է հերթով` Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ի դեմս նրա ներկայացուցչի` Համագործակցության մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենական կարգի համաձայն, որպես կանոն` մեկ տարվա ընթացքում: Խորհրդի նախորդող և հաջորդող նախագահներն հանդիսանում են համանախագահներ:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից որևէ մեկի վրա, եթե Խորհրդի նիստի ընթացքում որևէ այլ որոշում չի կայացվում:

4. Խորհրդի նիստերին դիտորդների կարգավիճակով կարող են հրավիրվել ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների քարտուղարությունների ղեկավարները, երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում այլ շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

5. Խորհրդի նիստի անցկացման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվում են ընդունող պետության` երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում պետական կառավարման մարմնի կողմից: Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացվում են ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների կողմից:

6. Խորհրդի և նրա աշխատանքային մարմինների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

Մաս V

Խորհրդի և նրա անդամների իրավունքները և պարտականությունները

 

1. Իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.

սահմանված կարգով ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ այլ մարմինների քննարկմանը ներկայացնելու Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծերը,

իր իրավասության շրջանակներում ընդունելու որոշումներ՝ ուղղված Համաձայնագրի մասնակից պետությունների քարտեզագրական-երկրաբաշխական ծառայությունների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը,

անհրաժեշտության դեպքում ստեղծելու Խորհրդի աշխատանքային խմբեր,

համաձայնեցնելու նորմատիվ-տեխնիկական և այլ փաստաթղթեր` Խորհրդի իրավասությանն առնչվող հարցերով,

վերահսկելու Խորհրդի քարտուղարության գործունեությունը,

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի անդամի կարգավիճակով Խորհրդի աշխատանքային խմբեր ուղարկելու իր ներկայացուցիչներին:

2. Խորհրդի նախագահը`

բացում և փակում է նիստը,

վարում է նիստը, այդ թվում՝ հաստատման է ներկայացնում նիստի օրակարգը և աշխատանքի կանոնակարգը, խոսքի իրավունք է տալիս՝ զեկույցներով և ելույթներով հանդես գալու համար, քննարկման է ներկայացնում դիտարկվող հարցերի փաստաթղթերի նախագծերը և առաջարկությունները,

ստորագրում է Խորհրդի արձանագրային որոշումները,

ապահովում է ընթացակարգերի կանոնների պահպանումը:

3. Խորհրդի մասնակիցներն ունեն միատեսակ իրավունքներ, յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայնի իրավունք:

Խորհրդի անդամն իրավունք ունի քննարկման ներկայացնելու Խորհրդի իրավասությունների մեջ մտնող յուրաքանչյուր հարց, ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն քննարկվող հարցերի և Խորհրդի ընդունած որոշումների իրականացման վերաբերյալ:

Խորհրդի անդամը Խորհրդի ընդունած որոշումներն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմիններին և նպաստում է դրանց կատարմանը:

Խորհրդի անդամը պարտավոր է ապահովել Խորհրդի ընդունած որոշումների կատարումը և այդ մասին ժամանակին տեղեկացնել Խորհրդի քարտուղարությանը:

4. Խորհուրդն իր գործունեության վերաբերյալ ամենամյա տեղեկատվություն է ներկայացնում ԱՊՀ գործադիր կոմիտեին:

 

Մաս VI

Խորհրդի քարտուղարությունը

 

1. Խորհրդի քարտուղարության գործառույթները դրվում են Համաձայնագրի մասնակից պետության` Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման պետական կառավարման մարմնի վրա, որի ղեկավարը ԱՊՀ գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ միասին նախագահում է Խորհրդում:

2. Խորհրդի քարտուղարությունը՝

իրականացնում է Խորհրդի գործունեության կազմակերպչական, տեխնիկական և տեղեկատվական ապահովումը,

մասնակցում է Խորհրդի նիստերի անցկացման կազմակերպան և ապահովման աշխատանքներին,

համակարգում է Խորհրդի աշխատանքային մարմինների գործունեությունը, անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում նրանց,

իր իրավասությունների շրջանակներում համագործակցում է Համաձայնագրի մասնակից պետությունների՝ համակարգող և աշխատանքային խմբերի հետ:

Խորհրդի քարտուղարության ղեկավարը Խորհրդում նախագահող պետության պետական կառավարման մարմնի ներկայացուցիչն է, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալը` ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

 

Մաս VII

Ընթացակարգի կանոնները

 

1. Խորհրդի արտահերթ նիստերը կարող են գումարվել Համաձայնագրի մասնակից պետություններից մեկի նախաձեռնությամբ, բոլոր մասնակիցների հետ խորհրդակցելուց հետո, եթե դրան «կողմ» արտահայտվի Խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

2. Խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է անդամների երկու երրորդի ներկայությունը:

3. Խորհրդի անդամը Խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում իրավասու է նիստի անցկացման ժամանակաշրջանի համար իր լիազորությունները փոխանցելու երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման բնագավառի պետական կառավարման իր մարմնի այլ ներկայացուցչի:

Խորհրդի անդամի ներկայացուցչի լիազորությունները պետք է լինեն հաստատված:

4. Պատվիրակության կազմը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետության կողմից:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Կոնսենսուսը բնութագրվում է որպես գոնե մեկ մասնակից պետության կողմից պաշտոնական առարկության բացակայություն, որը նրա կողմից առաջադրվում է որպես խոչընդոտ քննարկվող հարցի մասով որոշում ընդունելու համար:

Համաձայնագրի մասնակից պետությունը կարող է հայտարարել այս կամ այն հարցի առնչությամբ իր հետաքրքրված չլինելու մասին, որը խոչընդոտ չի հանդիսանում որոշման կայացման համար: Նիստին Խորհրդի այս կամ այն անդամի բացակայությունը չի համարվում առարկություն համապատասխան մասնակից պետության կողմից և խոչընդոտ չի հանդիսանում այդ նիստում որոշումներ կայացնելու համար:

6. Խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմվում է Խորհրդի քարտուղարության կողմից և համաձայնեցվում է Խորհրդի անդամների հետ:

7. Խորհրդի նիստում որոշվում են հաջորդ նիստի անկացման օրը և վայրը:

8. Նիստի անցկացման կարգը սահմանում է Խորհուրդը:

9. Ընթացակարգային, այդ թվում՝ նիստի բացմանը (փակմանը), անցկացմանը, օրակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը և օրակարգի ընդունմանը, աշխատանքային ընթացակարգին, դիտորդներին խոսքի իրավունքի տրամադրմանը վերաբերող հարցերը որոշվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

10. Խորհրդի յուրաքանչյուր անդամ/պատվիրակության ղեկավար կարող է ցանկացած պահի ելույթ ունենալ նիստի անցկացման կարգի առնչությամբ: Դրա համար Խորհրդի նախագահն անհապաղ տալիս է խոսքի իրավունք:

Անցկացման կարգի առնչությամբ ելույթ ունեցողը չի կարող խոսել դիտարկվող հարցի մասին: Անցկացման կարգի առնչությամբ առաջարկությունները նախագահի կողմից քվեարկության են դրվում առանց քննարկման:

11. Օրակարգային հարցերի քննարկման ժամանակ անհրաժեշտության դեպքում խոսքը տրվում է Խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարներին:

12. Նիստի ընթացքում փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, որպես կանոն, ներկայացվում են գրավոր և բաժանվում են նիստի մասնակիցներին:

13. Նիստի արդյունքում կազմվում է արձանագրություն:

Նիստի արձանագրությունն ստորագրվում է նիստին ներկա՝ Խորհրդի անդամների կողմից:

14. Նիստի ավարտից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, նիստի արձանագրությունը և փաստաթղթերը քարտուղարությունն ուղարկում է Խորհրդի բոլոր անդամներին:

 

Ուկրաինայի Հայտարարությունը

 

համաձայն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների

խորհրդի նիստի օրակարգի 12.7 կետի

 

Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ի` Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ

 

30 մայիսի 2012թ.

 ք. Աշխաբադ

 

Ուկրաինան կմիանա Արձանագրությանը Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ի` Համաձայնագրին միանալուց հետո:

 

Ուկրաինայի վարչապետ`

 Ն. Ազարով

 

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 7-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան