Գլխավոր տեղեկություն
Համար
N 48
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (21.11.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

16 նոյեմբերի 2017 թվականի N 48

 

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՆԻՍՏԻ N 32 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի նիստի N 32 արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Միջոցառման անվանումը» սյունակում «կերային հավելումների (հակաբիոտիկների)» բառերը փոխարինել «որպես կերային հավելում օգտագործվող հակաբիոտիկների» բառերով.

2) «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով.

3) «Վերստուգելի չափանիշ» սյունակում «2019 թվականին» բառերը փոխարինել «2020 թվականին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 21

Երևան