ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների պլանի 9-րդ կետի, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան`
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու, անդամ պետություններում արտադրված թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության և իրացման ծավալների ավելացման կարևորությունը, այդ թվում՝ համատեղ արտադրանքի տեխնոլոգիական կոոպերացիոն շղթաների շրջանակներում (այսուհետ՝ թեթև արդյունաբերության արտադրանք),
հանձնարարում է անդամ պետություններին՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
1. Թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների աջակցության մեխանիզմ մշակելիս և իրականացնելիս դիտարկել՝
ա) թեթև արդյունաբերության արտադրանքն արտադրողների, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության տնտեսավարող սուբյեկտներին, ֆինանսական աջակցություն ապահովելու հնարավորությունը՝ նրանց պետական երաշխիքներ տրամադրելու միջոցով.
բ) անդամ պետությունների՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության, այդ թվում՝ ներմուծափոխարինման, համատեղ նախագծերի իրականացմանը մասնակցող թեթև արդյունաբերության արտադրողների, փոքր և միջին ձեռնարկատիրության տնտեսավարող սուբյեկտների համար վարկային միջոցների հասանելիությունը պարզեցնելու հնարավորությունը.
գ) անդամ պետությունների՝ համատեղ արտադրանքի արտադրության տեխնոլոգիական կոոպերացիոն շղթայի շրջանակներում միջանկյալ ապրանքներ մատակարարելիս և համատեղ ծրագրեր իրականացնելիս գրավով ապահովված ԱԱՀ-ի գանձումը բացառելու հնարավորությունը.
դ) թեթև արդյունաբերության արտադրանքն արտադրողների՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության գնահատմանն առնչվող միջոցառումների իրականացման ծախսերի սուբսիդավորման հնարավորությունը.
ե) անդամ պետությունների թեթև արդյունաբերության ոլորտում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ցանցի ընդլայնման հնարավորությունը.
զ) անդամ պետությունների կողմից սահմանված՝ վնասակար և (կամ) վտանգավոր աշխատանքային պայմաններով արտադրություններում զբաղված աշխատողներին հատուկ հագուստ, հատուկ կոշիկ և անհատական պաշտպանության այլ միջոցներ անվճար տրամադրելու նորմերի վերանայման և արդիականացման միջոցով թեթև արդյունաբերության ձեռնարկությունների հզորությունների օգտագործման մակարդակը մեծացնելու նպատակով հատուկ հագուստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների պահանջարկը խթանելու հնարավորությունը:
2. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել առաջարկություններ՝
ա) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա (անհրաժեշտության դեպքում)՝ թեթև արդյունաբերության արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ.
բ) մեկ անդամ պետության թեթև արդյունաբերության արտադրանքի՝ մյուս անդամ պետության առևտրային ցանցերում հասանելիության ընդլայնման վերաբերյալ.
գ) անդամ պետությունների կողմից՝ անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության հակազդման համատեղ միջոցների մշակմանն ու իրագործմանը առնչվող՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների կողմից ակտերի նախագծերի ընդունման վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |