Basic information
Number
ՀՕ-51-Ն
Type
Օրենք
Act type
Base act (10.02.2018-09.04.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.83
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
17.01.2018
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.01.2018
Effective date
10.02.2018
Interrupt date
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև Սահմանադրական դատարանի նախագահի նշանակվելը նրա լիազորություններն իրականացնում է Սահմանադրական դատարանի տարիքով ավագ անդամը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-51-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation