Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (25.01.2018-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 հունվարի 2018 թվականի N 3

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 23 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1.2-րդ կետում՝

ա. «Նպատակը» սյունակից հանել «Ապահովել հողերի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացումը:» բառերը,

բ. «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ տարածքում տվյալների բազայի ձևավորում, հողերի վիճակի վատթարացման կանխարգելում, բացասական ազդեցությունների բացահայտում:».

2) 2.2-րդ կետի առաջին սյունակը «Մոնիթորինգի» բառից հետո լրացնել «բնապահպանական» բառով և «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով.

3) 2.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2.6-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծված են համապատասխան նախադրյալներ դեգրադացված հողերի վերականգնման և հողերի հետագա դեգրադացումը նվազագույնի հասցնելու համար:»,

5) 2.8-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը «կարճաժամկետ» բառից հետո լրացնել «, միջնաժամկետ» բառով.

6) 2.8-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծված են համապատասխան նախադրյալներ զարգացնելու ռեկրեացիոն ենթակառուցվածքները:».

7) 3.1-ին կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ՀՀ կառավարության որոշում:» բառերը փոխարինել «ՀՀ բնապահպանության նախարարի հրաման:» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

2018 թ. հունվարի 25

Երևան