Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (06.02.2018-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

1 փետրվարի 2018 թվականի N 4

 

27. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԷՆԵՐԳԱՍՏԵՂԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացման միջոցառումների համալիր իրականացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ապահովել՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 6

Երևան

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թ.

փետրվարի 1-ի նիստի N 4

արձանագրային որոշման