Basic information
Number
N 386-Ն
Type
Որոշում
Act type
Base act (19.04.2018-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.04.18/33(1391) Հոդ.582
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
16.04.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
16.04.2018
Effective date
19.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2018 թվականի N 386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 1-ին կետի «Ծառայողական ավտոմոբիլների համարանիշերի նիշերը» սյունակը «002ՍՍ01-999ՍՍ01» թվերից հետո լրացնել «և 002 PA 01-030 PA 01» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 16
Երևան