ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 423-Ա
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`
Հաստատել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀO-152-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2018 թ. ապրիլի 26 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 26-ի N 423-Ա որոշման | 
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
| Միջոցառման անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական հիմքը | 
| «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մաս | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան |