Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Incorporation (13.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

13 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, մետաղատար ճյուղերի համար գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում միջճյուղային կոոպերացիայի ընդլայնման եւ միջպետական կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության տարածքում գունավոր մետալուրգիայի բարձր տեխնոլոգիական, նորարարական ու արտահանմանն ուղղված արտադրանքի արտադրության կազմակերպման եւ զարգացման, ինչպես նաեւ գունավոր մետալուրգիայի արտադրանքի համատեղ արտադրության կոոպերացիոն շղթաներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողների տեխնոլոգիական գործառնությունների (գործափուլերի) ներգրավման նպատակով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության կազմակերպման ժամանակ՝

1. Գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում իրականացնել համագործակցություն հետեւյալ ուղղություններով՝

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային ռազմավարական ճյուղային ծրագրերով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար գերակա նշանակություն ունեցող արտադրանքի տեսակների արտադրության մեջ կոոպերացիայի զարգացում, այդ թվում՝

ազնիվ (թանկարժեք) մետաղների,

ալյումինի,

կապարի, ցինկի, անագի,

պղնձի արտադրության մեջ.

բ) երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող՝ գունավոր մետալուրգիայի արտադրանքի եւ գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ հումքի անալոգների արտադրության կազմակերպում եւ զարգացում Եվրասիական տնտեսական միության տարածքում.

գ) գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության կոոպերացիոն շղթաներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողների տեխնոլոգիական գործառնությունների (գործափուլերի) ներգրավում՝ նորարարական եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտադրության նպատակով.

դ) բարձր գործափուլերի գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության զարգացում Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների արդիականացման գերակա ուղղությունները։

2. Հաշվի առնել գունավոր մետալուրգիայի արտադրանք արտադրողների ցանկը՝ թիվ 1 հավելվածի համաձայն, գունավոր մետալուրգիայի արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ հումք եւ նյութեր արտադրողների ցանկը՝ թիվ 2 հավելվածի համաձայն, ինչպես նաեւ երրորդ երկրներում թողարկվող՝ գունավոր մետալուրգիայի արտադրանքի անալոգների հնարավոր սպառողների ցանկը՝ թիվ 3 հավելվածի համաձայն։

3. Անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել առաջարկություններ՝ սույն հանձնարարականի 2-րդ կետում նշված ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Յուրաքանչյուր տարի՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն հանձնարարականի իրագործման ընթացքի մասին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 30 հանձնարարականի