Basic information
Number
N 924-Ն
Type
Որոշում
Act type
Base act (30.08.2018-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.08.29/65(1423) Հոդ.922
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.08.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.08.2018
Effective date
30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 924-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ և 9.1-ին մասերին և «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում են նշված ծրագրի ենթադրամաշնորհառու և դրանց հետ կկնքվեն դրամաշնորհի հատկացման պայմանագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2018 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 924-Ն որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation